15:40 11.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ գրանցված երկրաշարժից հետո այսօր ընդհատված դասերը վաղը կվերսկսեն: «Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյո՞ք կան վնասված […]
15:22 11.09.2019
«Առաջին ձեռքբերումը թիմի ձևավորումն է: Շահագործման է հանձնվել ԵՊՀ հանրակացարանը, ժամավճարով աշխատող դասախոսների աշխատավարձն է բարձրացվել, հավասարեցվել է դրույքով աշխատողներին, ներդրվել է ծրագիր, որով խրախուսվում է դասավանդման ընթացքում ժամանակակից մեթոդների կիրառումը»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում 100 աշխատանքային օրում կատարած աշխատանքներից է խոսել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ինչ վերաբերում է մթնոլորտի լարված լինել-չլինելուն ու […]
12:54 11.09.2019
Այսօր` սեպտեմբերի 11-ին, մեկնարկել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը, որի նպատակն է տվյալների և վերլուծությունների վրա հիմնված էկոհամակրգ ստեղծել, որտեղ աշխատաշուկան կհամագործակցի կրթության ոլորտի հետ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու մեծաքանակ տվյալների վրա հիմնված վերլուծությունները: Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագրեր են կնքվելու Ամերիկայի Միացյալ նահանգների և Միացյալ Թագավորության ընկերությունների հետ: Կազմակերպիչները հույս ունեն, որ կկարողանան կանխատեսել, թե որոնք […]
12:40 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]
18:50 10.09.2019
Էստոնիայի խորհրդարանն չի աջակցել էստոներենով միասնական կրթական համակարգի անցնելու առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Օրենսդրական նախաձեռնությանն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել 32 պատգամավոր, 44-ն էլ դեմ է քվեարկել: Օրենքի նախագիծն առաջ է քաշվել Ռեֆորմիստական կուսակցության կողմից: Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հենց նախակրթարաններից սկսել էստոներենով ուսուցումը: Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ ռուսախոս երեխաներին դա […]
19:30 09.09.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 2020-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսելելու են կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: Մինչև […]
15:08 09.09.2019
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 1-6-ն անցկացված Մեգապոլիսների 4-րդ միջազգային օլիմպիադայում Երևանի թիմն անհատական մրցույթում նվաճել է 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ, իսկ թիմային հաշվարկում արժանացել 3-րդ կարգի գավաթի։ Օլիմպիադային մասնակցել է 45 մեծ քաղաքների (մեգապոլիսների) 352 աշակերտ, որոնցից 87-ը՝ «Մաթեմատիկա», 88-ը՝ «Ինֆորմատիկա», 89-ը՝ «Ֆիզիկա», 88-ը՝ «Քիմիա» առարկաներից: Արծաթե մեդալների են արժանացել Քվանտ վարժարանի աշակերտներ Լորետա Արզումանյանը /մաթեմատիկա՝ 11-րդ դասարան/, Սամվել Անդրեասյանը […]
20:19 07.09.2019
Գյումրու նախնական և միջին մասնագիտական ուսումնական մի քանի հաստատություններում այս տարի դիմորդների մեծ հոսք է եղել, որը հաստատությունների համար անսպասելի էր՝ հաշվի առնելով նաև դիմումների ընդունման սահմանված կարճ ժամկետները: Արդյունքում՝ ունեցել են աննախադեպ մի իրավիճակ, երբ ստիպված են եղել հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին ուսումնարան ու քոլեջ ընդունել մրցույթով՝ հիմք ընդունելով դպրոցների տված ավարտական վկայականի գնահատականները: […]
22:05 06.09.2019
Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար այսօր անցկացվել է մրցույթ։ Հիշեցնենք, որ դպրոցի նախկին տնօրեն Շողիկ Ալեքսանյանը մոտ 2 ամիս առաջ, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու Գյումրու քաղաքապետի որոշմամբ նշանակվել քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսօրվա մրցույթին մասնակցում էր 7 թեկնածու, նրանցից 4-ը՝ գյուղական դպրոցներից։ Նրանցից 2-ը Ողջիի […]
18:00 06.09.2019
2019-2020 ուսումնական տարում կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա […]
16:05 06.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» միջոցառումը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից՝ մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված […]
15:33 06.09.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 4-ին Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են մարմնական վնասվածքներ: Կրթության գիտության մշակույթի և սպորտի […]
15:04 06.09.2019
«Կոտայքի մարզի դպրոցների տնօրեններն այսպիսի բովանդակությամբ անստորագիր գրություններ են ստացել մարզպետարանի կրթության վարչությունից ու այս ապօրինի գրության դեմ միահամուռ ընդվզելու փոխարեն, այսօրվանից սկսել են խզել աշխատանքային պայմանագրերը 65 տարեկանից բարձր մանկավարժների հետ, ու իրենց գործողությունն արդարացնում են այս անստորագիր գրությամբ»,- այսպիսի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա կից հրապարակել է […]
13:25 06.09.2019
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր […]
17:37 05.09.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի պահակը դպրոցից դուրս հանելու նպատակով բռնել է նույն հասցեում գործող «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի 6-ամյա Է. Ծ.-ի ձեռքից, գցել հատակին և քարշ տվել, ինչի հետևանքով երեխային պատճառվել են […]
16:04 05.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։ THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և […]
15:39 05.09.2019
Արքայադուստր Շարլոտը «շատ ոգևորված է» դպրոցը սկսելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Քեմբրիջի դուքսը, տեղեկացնում է BBC-ն: Արքայադուստր Շարլոտը, որը ծնողների և եղբոր հետ միասին շրջել է խաղահրապարակով, ժպտացել է, երբ հանդիպել է տարրական դպրոցի ղեկավարին՝ Թոմասի Բաթերսիին: Արքայազն Ջորջը Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող մասնավոր դպրոց է հաճախում 2017 թվականից: Վերջինիս համար սա տարրական դպրոցում վերջին […]
11:47 05.09.2019
Մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հայտնել է, որ այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում:
11:16 05.09.2019
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով բյուջեից 1,6 միլիարդ դրամ ուղղվեց ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեում այդ ծախսն արդեն ներկայացրել են։ Իսկ այս հավելումն անհրաժեշտ է այն պատճառով, որ աշխատավարձերն արդեն իսկ բարձրանում են այս տարվա սեպտեմբերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը 38 հազար ուսուցչի աշխատավարձի բարձրացման մասի՞ն է։ […]
10:32 05.09.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս: «Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ ունեցող […]
21:18 04.09.2019
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ուսանողներին․ «Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ դուք արել և անում եք այս օրերի ընթացքում, աննախադեպ պատմական իրադարձություն է Հայաստանի կրթական համակարգում: Դուք ապացուցում եք բոլորին, որ մեր համատեղ ջանքերով հեղափոխական շրջադարձ է տեղի ունեցել համալսարանում, որը շղթայական արդյունք է ապահովելու ապագայում: Վերադարձ հին […]
20:23 04.09.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տնօրենի հավաստագրի հավակնող թեկնածուներից մեկը մրցույթի ժամանակ ազնվորեն ասել է, որ մինչև Հեղափոխություն գումար էի հավաքում տնօրեն դառնալու համար: Հենց հավաքեցի անհրաժեշտ գումարը, Հեղափոխություն եղավ, գումարը պետք չեկավ, հիմա ստիպված պարապում եմ մրցույթից առաջ»։
14:56 04.09.2019
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի նկատմամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշման վերաբերյալ հասարակության և լրատվամիջոցների մեծ հետաքրքրությունը՝ հայտնում ենք․ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնական նամակ ստացել է սույն թվականի […]
11:50 04.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է իր աշակերտուհիներից մեկի` Անիի ընկերասիրության մասին: «Այսօրվանից երկու դրվագ. 11-երի խմբի հետ դաս ենք անում: 17-18-րդ դարերի իրադարձություններն են առանցքում: Իսրայել Օրի, ազատագրական փնտրտուքներ և այլն: Մեզ մոտ, երեխեքը դասին գալիս են թվային գործիքներով: […]
11:32 04.09.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի […]
21:40 03.09.2019
Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում […]
21:08 02.09.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ […]
16:55 02.09.2019
«Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, որը մոտավորապես 90 միլիոն […]
15:17 02.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ մասնակցել է ամեն տարի առաջին կուրսեցիների հետ անցկացվող բաց դասախոսությանը։ Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և վերջիններիս մաղթել մեծ հաջողություններ ուսման բնագավառում։ Կարևորելով օրվա խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանը խորհրդանշական […]
14:22 02.09.2019
Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները. Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով: Բարելավել դպրոցների […]