Այս տարվա ընթացքում դպրոցների շուրջ 50 տոկոսը կունենա լաբորատորիաներ. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Այս տարվա ընթացքում դպրոցների շուրջ 50 տոկոսը կունենա լաբորատորիաներ. Արայիկ Հարությունյան

14:25 07.10.2019

WCIT 2019-ի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստեղծված տաղավարի մոտ լրագրողների զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  պատասխանելով հարցին, թե երբ մեր աշակերտները կունենան 21-րդ դարին հատուկ կրթություն, ասաց.

«Հետ ենք նայում մեր տաղավարին և տեսնում, որ մեր աշակերտներն այսպիսի նորարարություններ ներկայացնելու համար արդեն բավարար գիտելիքներ ունեն»:

Նախարարը, սակայն, դա բավարար չի համարում և կարծում է, որ պետք է զարգացվի ընդհանուր հանրակրթական ոլորտը:

«Գիտե՞ք՝ արդեն այս տարվա ընթացքում մենք ծրագրեր ենք իրականացնում, և դպրոցների շուրջ 50 տոկոսը կունենա ինժեներական լաբորատորիաներ, ինչը միջնաժամկետ կտրվածքով հսկայական ազդեցություն է ունենալու կրթական ոլորտի վրա: Իհարկե, հաջորդ տարի մենք ջանքեր կգործադրենք որպեսզի նման լաբորատորիաներ ունենանք մյուս 50 տոկոս դպրոցներում և, ըստ էության, ցիկլը փակված կհամարենք»,- ասաց Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ երեքից հինգ տարվա ընթացքում նախարարության տաղավարը բավարար չի լինելու  նորարարությունները ներկայացնելու համար:

Անդրադառնալով բարձրագույն կրթության որակին՝  նա ասաց, որ մեր բուհերն ավարտած ուսանողներն աշխատում են առաջատար ընկերություններում անգամ մինչև համապատասխան բուհերի կամ կենտրոնների դասընթացների ավարտը: Միաժամանակ նա ընդգծեց, որ ճիշտ չի լինի ասել, թե մակարդակը բավարար է, և բոլոր ուսանողները, որոնք ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ ֆակուլտետներ, պատրաստ են բարձրակարգ ընկերություններում աշխատելու:

«Իհարկե, բարելավելու շատ տեղ ունենք: Բայց մեր խորին համոզմունքն է, որ բուհերում լավագույն մասնագետներ պատրաստելու համար պետք է հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում, ինչը և անում ենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը հատուկ է ստեղծել այս հարթակը, որպեսզի հնարավորություն լինի կապեր հաստատելու համաժողովին այցելած առաջադեմ կազմակերպությունների հետ:

«Արդեն որոշակի քննարկումներ կան. գուցե ամսի 9-ին մենք քննարկենք և հասկանանք՝ ինչ կապեր են հաստատվել: Բայց այն, որ նախարարությունը ջանացել է իր կրթական առաջատար բրենդների համար կապեր հաստատելու հարցում, միանշանակ է: Այս միջոցառումը որոշակի միջոց է ամփոփելու այն, ինչ որ ունենք, նոր կապեր հաստատելու և դրանց միջոցով է՛լ ավելի զարգացնելու մեր կրթական ծրագրերը: Բայց այն, որ կրթական բրենդներն արդեն ներկայանալի են, և տաղավարն ամենամեծ հետաքրքրություն առաջացնողներից մեկն է, դա միանշանակ է»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP