TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԿԳՆ-ում քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության երկամյա ծրագրի հիմնական ուղղությունները

17:25 01.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենինի հետ: Արևիկ Անափիոսյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության 2019-20 թթ. գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, կարևորվել է […]

̰
Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ Գյումրիի թիվ 19 դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է

15:01 01.03.2019

Շիրակի մարզպետի որոշմամբ` այսօր աշխատանքից ազատվել է Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը։ Նրան աշխատանքից հեռացնելու հիմք է ծառայել Շիրակի մարզի դատախազի միջնորդությունն ու կրթության և գիտության նախարարի առաջարկությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ դեռ անցած տարվա ամռանը Գյումրիի թիվ 19 դպրոցում քրեական գործ էր հարուցվել գումարներ յուրացնելու համար։ Ըստ այդմ` 12 […]

̰
Դպրոցներին «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու տրամադրելու ինֆորմացիան ապատեղեկատվություն է

21:30 28.02.2019

Մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե իբր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին երաշխավորել և դպրոցներին  է տրամադրել «ադրբեջանական պատմվածքների» ժողովածու, ապատեղեկատվություն է: Այս մասին պարզաբանել են ԿԳ նախարարության պաշտոնական կայքում: Տեղեկացնում ենք, որ «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակում 2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության […]

̰
Ճապոնիայի կառավարությունը նոր գույք կտրամադրի Վայոց ձորի մարզի 19 դպրոցի

16:03 28.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ «Վայոց ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի» համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ: Այս մասին հայտնում […]

̰
Ես որևէ շքեղ սարքավորում իմ աշխատասենյակում չունեմ. Արամ Սիմոնյանը` լրագրողներին

13:42 28.02.2019

ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ: Նա լրագրողներին ցույց տվեց իր աշխատասենյակի սեղանը, կահույքը և ասաց, որ դրանք էժան են: «Ես որևէ շքեղ սարքավորում այստեղ չունեմ, այս նոութբուքը 4 տարվա նոութբուք է: Այստեղի կահույքը արդեն հին է, մի քանի անգամ վերանորոգված: Եթե ես ինքս ուղղորդեի իմ հրաժարականը պահանջող  […]

̰
Տոնին պետք է ստեղծագործաբար մոտենալ. Արայիկ Հարությունյանը հորդորել է չմասնակցել դրամահավաքների

13:37 28.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորել է ծնողներին և աշակերտներին չմասնակցել դրամահավաքների. «Եթե մենք ցանկանում ենք մեր սիրելի ուսուցչին զարմացնել այդ օրը և նվեր անել ծաղկեփնջի տեսքով, ապա դրա համար հազարավոր դրամներ պետք չեն, ուսուցիչը շատ ավելի շոյված կլինի, եթե ծնողական խորհուրդը, աշակերտները ստեղծագործաբար մոտենան տոնին և ուսուցչին նվիրեն իրենց մտքի և ձեռքի […]

̰
Իսկի Ամերիկայի նախագահին այսքան չենք նկարում. Արամ Սիմոնյանը նիստից հետո շփվել է լրագրողների հետ

13:26 28.02.2019

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ. «Իսկի Ամերիկայի նախագահին այսքան չենք նկարում: Իմ հեռանալու ցանկությունն առաջացել է կրթության և գիտության նախարարի մոտ, ում երևի դուր չի եկել իմ ղեկավարումը: Ես որևէ բան հիմա չեմ կարող ասել, թե հոգաբարձուների խորհրդի այսօրվա անդամներն ինչ են մտածում, թե համալսարանը ով […]

̰
Ես ինքնակամ հրաժարական չեմ տա. Արամ Սիմոնյան

13:18 28.02.2019

ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ: Ռեկտորը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի. «Ես ինքնակամ հրաժարական չեմ տա, եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, ես կենթարկվեմ այդ որոշմանը: Ես անթույլատրելի եմ համարում բռնի կերպով այս ամենը անելը: Ես միջազգային կազմակերպությունների անդամ եմ և նրանցից ստանում եմ ազդանշաններ, բայց չեմ […]

̰
Իմ մեղքը որևէ քրեական գործի շրջանակում չի ապացուցվի. Արամ Սիմոնյան

13:00 28.02.2019

ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ. «Երևանի պետական համալսարանը կուսակցական խաղերի, քարոզչության տեղ չի և չի եղել: Ես հավատացած եմ, որ այս հաստատությունը ապակուսակցական է, չի կարելի, դա անթույլատրելի է»: Արամ Սիմոնյանն անդրադարձել է իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին և նշել, որ իրենք ունեցել են խոսակցություն որպես ռեկտոր […]

̰
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ավարտվեց առանց ռեկտորի հրաժարականի հարցի քննարկման

12:35 28.02.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Ապրեսյանը նշեց, որ ռեկտորն ամեն բան անում է ԵՊՀ-ի համար. «Ես համարում եմ, որ պետք է մեր ձեռքերը դնենք մեր խղճի վրա: Ոչ մի հորդոր չի կարող մեր վրա ազդել, որպեսզի ջնջենք մի մարդու աշխատանքը, ով ամբողջ կյանքը ծառայել է Երևանի պետական համալսարանին»: Քննարկման ընթացքում […]

̰
Փաստարկներն իրավական տեսանկյունից խոցելի են. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

12:05 28.02.2019

Այսօր առավոտից մեկնարկած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը ելույթ ունեցավ և նշեց, որ իր ելույթը պետք է լինի իրավական վերլուծություն. «Բևեռացվածությունը հասավ մեր համալսարանին, ակնհայտ ճշմարտությունն այն է, որ այս իրավիճակում մենք համալսարանին՝ որպես ազգային արժեքի, պետք է վնաս չտանք: Գոյություն ունի հարցի լուծման քաղաքական, բարոյական հարթություն: Մենք պետք է […]

̰
Քաղաքացուն թույլ չտվեցին ելույթ ունենալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում

12:00 28.02.2019

Այսօր ընթացող ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ամբիոնին և ցանկացավ ելույթ ունենալ, սակայն նրան թույլ չտվեցին՝ նշելով, որ նա խորհրդի անդամ չէ: Քաղաքացին համառորեն ցանկանում էր ելույթ ունենալ` նշելով, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ կապված կարևոր հայտարարություն ունի անելու, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին: Նա լրագրողներին փոխանցեց իր հեռախոսահամարը և նշեց, […]

̰
Սպորտի դպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը կպահպանվի՞. հարց կառավարության նիստում

11:42 28.02.2019

Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց. «Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում […]

̰
Մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

11:36 28.02.2019

Առավոտից մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը: Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ իրավականությունը, բարոյականությունը և բուհի ինքնավարությունը այն հիմնարար 3 սկզբունքներն են, որոնցով իրենք առաջնորդվում են. «Մեկ տարվա ընթացքում մենք տեսել են բուհի վրա կենտրոնացում: Այս ամեն ինչի մեջ տեսնում են հստակ միտումներ: Կան խնդիրներ, որ ես դրանք չեմ ներում. […]

̰
ԿԳ նախարարը հաստատել է քննությունների ժամանակացույցը

11:09 28.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական, 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, […]

̰
Շախմատի դասավանդման մասնագիտացված ՊՈԱԿ-ները կմիավորվեն

19:51 27.02.2019

ՀՀ կառավարության՝ փետրվարի 28-ի նիստի օրակարգում այս պահի դրությամբ 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Օրակարգային հարցերի թվում է նաև «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Թեհրանի հայկական «Արաքս» դպրոց

17:54 27.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում այցելել է Թեհրանի «Արաքս» դպրոց: Այս մասին հայտնում է Alikonline.ir-ը: Աննա Հակոբյանին այստեղ դիմավորել են Իրանի կրթության նախարարության շրջանի ներկայացուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողական խորհրդի ներկայացուցիչներն ու աշակերտները: Կրթական հաստատությունում կատարած շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի կրթական մեթոդներին, ինչպես նաև հայապահպանմանն […]

̰
Արամ Սիմոնյան անձի հետ խնդիր չկա. Հովհաննես Հովհաննիսյան

15:32 27.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ ստեղծված իրադարձություններին: «Քաղաքական ճնշման հետ կապված որակումներին համաձայն չեմ: Որոշ խմբեր, որոշ մարդիկ ցանկանում են քաղաքականացնել հարցը: Գուցե զարմանալի հնչի, բայց Արամ Սիմոնյան անձի հետ խնդիր չկա, խնդիր կա համալսարանի ապագայի, […]

̰
Դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ է. Հարությունյանը՝ Համազգային թատրոնի հավանական լուծարման մասին

15:08 27.02.2019

Խորհրդարանում, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հավանական լուծարման մասին տեղեկությանն է անդրադարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Մշակույթի նախարարության ղեկավարության հետ խոսել եմ, ինձ ներկայացվել է, որ դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ է: Մի բան կուզեմ ասել մշակույթի ներկայացուցիչներին ասել` պահպանե´նք […]

̰
Բարդ է, բայց վստահաբար առաջ կգնանք. Հարությունյանը` նախարարությունների միավորման արդյունքում իր գործառույթների մասին

15:03 27.02.2019

Բարդ է, բայց վստահաբար առաջ կգնանք: Այս պատասխանը տվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարությունների միավորման դեպքում ինքը կկարողանա կառավարել, ամբողջ «բեռը» վերցնել: «Հիմա կրթության և գիտության նախարարությունում կարողացել ենք ստեղծել այնպիսի մի համակարգ, երբ պարտականություններն ու լիազորությունները բավականին լավ պատվիրակված են, վարչությունները սկսել են լավ աշխատել»,- ասաց […]

̰
Ինֆորմացիա չունեմ, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում. նախարար

14:50 27.02.2019

Որպես ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է, որ ինֆորմացիա չունի, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում: «Զրո ինֆորմացիա, քանի դեռ ուսումնասիրության փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին: Սա իմ անխախտելի սկզբունքն է: Սա ամենաառաջին սկզբունքն է, որը չեմ խախտելու»,- ասաց Հարությունյանը: Այնուհետև […]

̰
Այն օրը, երբ կապացուցվի, որ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում է եղել հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, հրաժարական կտամ. նախարար

14:22 27.02.2019

ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողները նշեցին, որ շատերն ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, հոգաբարձուների խորհրդի անդամները հրավիրվում են ԱԱԾ: «Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, […]

̰
Մեր ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու հարցը. նախարար

14:17 27.02.2019

Ազգային ժողովում շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության հանդիպումները գործադիրի ներկայացուցիչների հետ: Այս անգամ պատգամավորների հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանդիպումը փակ էր: Նիստի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը խոսել է լրագրողների հետ: «Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, պատասխանել եմ մոտ 15-16 պատգամավորների հարցերին: Եվս 15-16 պատգամավորներ գրանցված են, օր նշանակեցինք, որ շարունակելու ենք […]

̰
Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին հեռացվեց աշխատանքից

12:46 27.02.2019

Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցում դասերը վերսկսվել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք` դպրոցի աշակերտները մի քանի օր դասադուլ էին անում: Ծնողներն ու աշակերտները պահանջում էին աշխատանքից ազատել քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանին` պատճառաբանելով, որ ուսուցչուհին անհարիր պահվածք է դրսևորում, աշակերտներին վիրավորում է և տեղի-անտեղի դասարանից դուրս անում: Ըստ ծնողների` […]

̰
Երբ են մեկնարկելու գարնանային արձակուրդները

11:20 27.02.2019

ՀՀ ԿԳՆ-ից հայտնում, են, որ համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների` առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

̰
Ուղիղ մեկ տարի առաջվա կեղծողներն այսօր ԵՊՀ են պաշտպանում. Արայիկ Հարությունյան

11:00 26.02.2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է 2018 թվականի այս օրը արված ուղիղ եթերը և գրել, որ ուղիղ մեկ տարի առաջվա կեղծողներն այսօր ԵՊՀ են պաշտպանում: «Ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը ԵՊՀ-ում տեղի էին ունենում կեղծիքներ, ու ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության նորօրյա ռահվիրաները սուսուփուս, բերանները ջուր առած հետևում էին այդ […]

̰
Մեզ մոտ ուսանողները դեռևս որակի պահանջատեր չեն. փորձագետ

21:30 24.02.2019

«Մեզ մոտ ուսանողները դեռևս որակի պահանջատեր չեն, և իմ գնահատմամբ՝ այսօր կա լուռ համաձայնություն ուսանողների և դասախոսների միջև, որպեսզի դասախոսներն ավելի մեղմ մոտենան ուսանողների բացակայություններին և լավ չսովորելուն, իսկ ուսանողներն էլ, ի պատասխան, չբարձացնեն կրթության որակի խնդիրները. սա բավական վտանգավոր համաձայնությոն է», – ասել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Սերոբ Խաչատրյանի […]

̰
Հոգաբարձուների խորհուրդը պետք է վճռորոշ դեր ունենա ռեկտորների ընտրության հարցում․ փորձագետ

20:38 24.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Օրենքը ասում է՝ բուհերը պետք է կառավարվեն կոլեգիալության սկզբունքով, և հոգաբարձուների խորհուրդը պետք է վճռորոշ դեր ունենա ռեկտորների ընտրության, պաշտոնանկության և այլ հարցերում»: Փորձագետը նշեց, որ նոր իշխանությունները պետք է զգույշ լինեն, որպեսզի հին իշխանությունների նման որևէ քաղաքական անձի գործունեությունը […]

̰
Բուհերի համար հիմա բավական ծանր ժամանակաշրջան է. Սերոբ Խաչատրյան

20:00 24.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Բուհերի համար հիմա բավական ծանր ժամանակաշրջան է, քանի որ բուհերը ծանր հարվածներ ստացան մեկը մյուսի հետևից, բուհերից վերցրեցին ընդունելության քննությունները, իսկ բուհերի խորհուրդները սկսեցին նախագահել երկրի առաջին դեմքերը, նվազեց նաև ֆինանսավորումը»: Փորձագետը նշեց, որ նախկինում բուհերը ստանում էին բյուջեի 30-40 տոկոսի […]

̰
Միգուցե մենք կարողանանք ինստիտուտները դարձնել համալսարանական բազաներ. Սերոբ Խաչատրյան

18:03 24.02.2019

«Միգուցե մենք կարողանանք ինստիտուտները դարձնել համալսարանական բազաներ, որպեսզի  գիտությունը գնա դեպի կրթություն: Համալսարանների և գիտության խնդիրը շատ փոխկապակցված է»,-ասել է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Փորձագետի խոսքով՝ ցանկացած ոլորտում կտրուկ քայլերի գնալն արդյունք չի տալիս:

̰
BACK_TO_TOP