TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+23.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Գոյություն ունեցող մարտահրավերների նկատմամբ առողջ դատող ուսանողություն ունենք. Արայիկ Հարությունյան

16:44 15.02.2019

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում խոսել է Հրանտ Բագրատյանի հետ համատեղ ուսանողական ֆորումին մասնակցության ու արդյունքում ստացած տպավորությունների մասին: «Օգտվելով Երևանում գտնվելու հնարավորությունից և նախապես տված խոստումիս համաձայն՝ երեկ երեկոյան իմ կողմից շատ հարգելի, վաղեմի ընկեր և բարեկամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ այցելել ենք Ծաղկաձոր և […]

̰
Ուսման վարձի զեղչ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների համար

16:30 15.02.2019

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է  երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: Ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ […]

̰
Ուսանողներն իրենց ուսման վարձերը կկարողանան վճարել ամիս-ամիս․ կառավարությունը կողմ է նախագծի ընդունմանը

13:55 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստում դրական եզրակացություն ստացավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած այն նախագիծը, որով սահմանվում է, որ բուհերի ուսանողները կկարողանան անհրաժեշտության դեպքում իրենց ուսման վարձերը վճարել ոչ թե միանգամից, այլ ամիս առ ամիս։ Հարցը զեկուցող կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունն այս նույն նախագիծը քննարկել էր նաև նախորդ տարի, տվել […]

̰
Մեկնարկել է Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի զեղչերի փաստաթղթերի ընդունելությունը

13:12 15.02.2019

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով: Ծրագրին կարող են դիմել առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված այն ուսանողները, ովքեր 2016 […]

̰
Բուհերը հայտեր են ներկայացրել պետպատվերի համար, բայց չկա վերլուծություն՝ ինչ մասնագետների կարիք կունենանք 4 տարի անց․ Փաշինյան

12:50 15.02.2019

Հայաստանում կան թափուր աշխատատեղեր և կան գործազուրկներ, բայց առայժմ չկա այս կետերի համընկնումը։ Կառավարության այսօրվա նիստում հռչակված տնտեսական հեղափոխության միջոցառումներից մեկը՝ աշխատատեղերի գույքագրումը քննարկելիս այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետն արձագանքեց, որ այժմ բուհերը դիմում են կառավարությանը՝ պետպատվերով ընդունվող ուսանողների տեղերը հստակեցնելու համար, սակայն պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են ուսումնական հաստատությունները հայտ ներկայացնում […]

̰
Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը. համալսարանի արձագանքը

19:10 14.02.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Այս առնչությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից […]

̰
«Այդ էջը փակված է». Արթուր Մեսչյանը մտադիր չէ բեմ վերադառնալ

18:58 14.02.2019

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգայի համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանի հրավերով փետրվարի 14-ին հյուրընկալվել է համալսարանում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, կարևորելով ուսանող և ապագա ճարտարապետ, շինարար և գլխավոր ճարտարապետ անմիջական շփումը ապագա մասնագետների մտածողության ձևավորման հարցում, Երևանի գլխավոր ճարտարապետը և ՃՇՀԱՀ-ի ռեկտորը պայմանավորվածություն են ձեռք բերել […]

̰
ԿԳՆ-ն ուսուցիչների աշխատավարձի վճարման խնդրի վերաբերյալ պարզաբանում է հրապարակել

16:28 14.02.2019

Մի քանի օր է, ինչ մամուլում և սոցցանցերում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։ Տեղեկացնենք, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլորտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով. տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից: Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և […]

̰
Պարո´ն նախարար, ձեր նշանակած ռեկտորն օպտիմալացում է սկսել և իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել. Մարուքյան

14:20 14.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշատակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և մեջբերել իրեն վերաբերող հատվածը: «Նախարարն ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Պարո´ն նախարար, ձեր մտերմին նշանակել եք Ագրարային համալսարանի ռեկտոր, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար դրամ […]

̰
Նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին․ «Ժողովուրդ»

09:07 13.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի […]

̰
Ես չեմ ուզում, որ ՇՊՀ-ն պատրաստի խոպան գնացող մասնագետներ. Լուսինե Ֆլջյան

22:33 12.02.2019

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի առայժմ միակ հայտնի հավակնորդը Լուսինե Ֆլջյանն է: Նա այսօր հանդիպում է ունեցել համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների հետ ու ներկայացրել բուհի զարգացման իր ծրագիրը: Լուսինե Ֆլջյանն այս բուհի շրջանավարտն է, 8 տարի դասավանդել  է Գյումրիի մանկավարաժական ինստիտուտի օտար լեզուների ամբիոնում, ապա՝ 5 տարի որպես դեկան ղեկավարել է Երևանի Բրյուսովի […]

̰
Ես ռեկտորի պաշտոնի համար մրցույթին չեմ մասնակցելու. ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

21:20 12.02.2019

Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ են կայանալու: Առայժմ հավանական թեկնածուներից միայն մեկի անունն է հայտնի, սակայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը SHANTNEWS.am-ին  հայտնեց , որ մինչ այս պահը բուհի հոգաբարձուների խորհուրդ պաշտոնապես դեռ ոչ մի թեկնածու հայտ չի ներկայացրել, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նաև հավելեց, որ իր թեկնածությունը ևս առաջադրել չի պատրաստվում: […]

̰
ԿԳ նախարարն առաջնորդվում է Հրանտ Մաթևոսյանի խոսքերով

11:38 12.02.2019

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է գրողի ծնունդը հենց Մաթևոսյանի խոսքերով ու նշել, որ այդ խոսքերն իր կյանքի կարգախոսն են: ««… Մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն՝ մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն…». Հրանտ Մաթևոսյան Այսօր Մաթևոսյանի ծննդյան […]

̰
Դասադուլ Զանգակատուն գյուղի դպրոցում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

18:31 11.02.2019

Զանգակատուն գյուղի դպրոցում այսօր դասադուլ է եղել, աշակերտների ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ը զրուցել է ակցիայի մասնակիցներից մեկի հետ, որը չցանկացավ իր անունը հրապարակել: Ակցիայի մասնակիցը նշեց, որ տնօրենը պաշտոնավարում է շուրջ 13 տարի, երեխաներին վատ է վերաբերվում, ծնողների և ուսուցիչների հարցում կողմնապահություն է ցուցաբերում. «Մի քանի ամիս առաջ գյուղում ընտրություններ […]

̰
«Ապահով համացանց». ամփոփվել է կիբերանվտանգության թեմայով լավագույն տեսանյութերի մրցույթը

15:00 11.02.2019

ԿԳՆ-ում այսօր ամփոփել են «Ապահով համացանց» շաբաթվա արդյունքները: ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հունվարի 14-28-ը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների դեմ պայքար: «Այդ մեկ շաբաթվա ընթացքում միջոցառումներն ինտենսիվ են եղել, բայց մենք այդ միջոցառումները պետք է […]

̰
Ո՞ւր են անհետացել Արագածոտնի մարզի կրթական ոլորտին հատկացված գումարները. մարզպետն ուսումնասիրություն կիրականացնի

12:52 11.02.2019

Այսօր համայնքների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը լրագրողների հարցերին է պատասխանել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Անդրադառնալով պարգևավճարների մասին հարցին՝ նա կարևորել է դրանց անհրաժեշտությունը հատկապես պետական ոլորտում, իր մոտեցումը բացատրել հատկապես միջին և ստորին օղակներում աշխատաղների ցածր աշխատավարձերով: «Միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձր լինի, որովհետև ես հիմա վարորդ եմ փնտրում 80 հզր […]

̰
Առաջիկայում 46 դպրոց կկառուցվի, կնորոգվի՝ դառնալով սեյսմակայուն և թեքահարթակներով, վերելակներով հարմարեցված

15:04 10.02.2019

«Սեյսմակայուն, ներքին հարմարություններով հագեցած, հաշմանդամության խնդիր ունեցող երեխաների համար թեքահարթակներ ու վերելակներ ունեցող 46 դպրոցներ ենք նախատեսում կառուցել և հիմնանորոգել հանրապետությունում առաջիկա տարիներին` ԱԶԲ հետ կնքված պայմանագրի հիման վրա», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Հրապարակման համաձայն՝ այս պահին շինարարություն է իրականացվում հետևյալ դպրոցներում․ Վանաձորի թիվ 7 հիմնական […]

̰
Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան

14:48 09.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավարտվել է «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը:  Նախարարը նաև գրել է. «Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, […]

̰
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսվում է 377 դպրոցների ուժեղացումը կամ նորի կառուցումը

14:40 09.02.2019

Մոտ 2,5 տարի է՝ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցի աշակերտներն ու աշխատակազմը տեղափոխվել են թիվ 133 դպրոց, հյուրընկալող կողմը նրանց է տրամադրել գրեթե 20 տարի չօգտագործված հատվածը, կարգի են բերել որքան հնարավոր էր, աշխատում են ու անհամբեր սպասում օրվան, երբ կավարտվի իրենց դպրոցի շինարարությունն ու կտեղափոխվեն: Այս մասին է պատմում ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում […]

̰
«9-րդ դասարանում երեխաներ կան, որոնք խոսքի մասերը մինչև հիմա չեն տարբերում». գյումրեցի ուսուցչուհի

21:42 08.02.2019

Հիմնական դպրոցի շրջանավարտները՝  9-րդ դասարանցիներն այս տարի ավարտական քննություններից բացի հանձնելու են միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից: Կրթության ու գիտության նախարարությունը նման առաջարկ էր արել 9-րդ և 12-րդ դասարանցիների համար: 12-րդում միասնական քննության պահանջը հանվեց և հիմա 9-րդ դասարանցիներն են պատրաստվում կենտրոնացված քննության: Այս որոշումը ուսուցիչներին ու աշակերտներին անակնկալի է բերել: Հարցաշարերում 6-9-րդ դասարանի նյութն […]

̰
Հայաստանում Իրանի դեսպանի հովանավորությամբ Արարատի մարզի դպրոցում պարսկերեն կուսուցանեն

19:20 07.02.2019

Արարատի մարզում գտնվող Այգեստանի միջնակարգ դպրոցում երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան օտար լեզուներին՝ ռուսերենին, անգլերենին և գերմաներենին զուգահեռ սովորել նաև պարսկերեն։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանի լրատվության բաժնից: Կրթական հաստատությունում այսօր տեղի ունեցած միջոցառման ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը համատեղ պաշտոնապես բացել են պարսկերենի դասասենյակն […]

̰
Ինչո՞ւ են Մայիսյան գյուղում բոյկոտել դպրոցի տնօրենի ընտրությունը

14:12 07.02.2019

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում դպրոցի տնօրենի ընտրություններն անցել են ոչ հարթ պայմաններում: Խնդիրն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի նախկին անդամները մարզպետի որոշմամբ զրկվել են խորհրդի կազմում ընդգրկված լինելու, հետևաբար` տնօրենի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, ինչի պատճառով նրանք որոշել էին բոյկոտել ընտրությունը: Դպրոցի փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանի գլխավորությամբ նրանք փակել են դպրոցի մուտքը՝ արգելելով թեկնածուներին […]

̰
Գյումրիի մանկապարտեզների վարձավճարների չափը բարձրացել է

12:20 07.02.2019

Մեկ ամիս է ՝ «Ծիածան», «Գոհար», «Լիլիթ» և «Լիանա» մանկապարտեզներում  մեկ երեխայի  հաշվարկով  վարձերն ավելացել են 500 և 1000 դրամներով: Թանկացնելու պահանջ  24 մանկապարտեզից  4-ում միայն  այս տարվանից է առաջ եկել: Ծնողների համաձայնությամբ, հետո էլ  քաղաքապետարանի թույլտվությամբ վարձի չափ են բարձրացրել, որ հիգիենիայի պարագաների ու այլնի համար ծնողներից գումարներ հավաքելը բացառեն, բացի դրանից, սննդի որոշ […]

̰
Այս տարի կմեկնարկեն 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

10:58 07.02.2019

Այս տարի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում նախատեսվում է սկսել 7 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում՝ կբարձրանա դպրոցների սեյսմակայունության մակարդակը, կբարեկարգվեն տանիքները, ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրական մատակարարման, օդափոխության, հակահրդեհային ազդանշանման, անվտանգության և այլ համակարգերը, կհիմնանորոգվեն սպորտային հրապարակներն ու կստեղծվեն նորերը։ Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, նախատեսվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ։ Այս տարի կսկսվի հետևյալ ավագ դպրոցների հիմնանորոգումը` […]

̰
Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

20:12 06.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։ Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, […]

̰
Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

19:30 06.02.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։ Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին. Հայաստանում […]

̰
Կառավարությունը խոստանում է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը

17:19 06.02.2019

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիու­թյան աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել […]

̰
Կարեւոր լուր Թորոնթոյէն. Առաջնորդարանը պիտի գնէ տագնապի դուռ  բացած Բարեգործականի շէնքը

16:43 06.02.2019

Գանատայի թեմը  որոշած է գնել Թորոնթոյի մէջ գտնուող եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան պատկանող շէնքը։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գանատայէն։ Մեր ունեցած տուեալներով`Գանատայի Ազգային Առաջնորդարանը (կեդրոնը՝ Մոնթրէալ)  վիճահարոյց շէնքի գնման որոշումը առնել է ետք, այդ մասին հրապարակած է  յատուկ հաղորդագրութիւն մը։ Ստորեւ կը ներկայացնենք հատուած մը այդ հաղորդագրութենէն։ «Ուրախ ենք յայտարարելու, որ Երեքշաբթի, Յունուար 29, […]

̰
Դասախոսների մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ. Արայիկ Հարությունյան

14:52 06.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին տրված է լուծում: Նա տեղեկացրեց, որ որևէ դասախոսի կրճատում չի լինելու: «Բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն ըստ իրենց վարկանիշավորման կլինի: Նրանց մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ, այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր […]

̰
ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև

12:54 06.02.2019

Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն […]

̰
BACK_TO_TOP