13:11 14.03.2019
Այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում են տարբեր խնդիրների լուծում: Տարածաշրջանային թիվ 2 քոլեջի աշխատակիցները պահանջում են տնօրեն Կառլեն Հայրապետյանին վերադարձնել իր պաշտոնին։ «Բողոքի դեպքում լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացվել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում այդ հաստատության մասով բավականին բողոքներ են եղել»,- ասել է ակցիայի մասնակիցների մոտ գտնվող ԿԳՆ ներկայացուցիչը: ԿԳՆ […]
11:43 14.03.2019
Այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ, որոնք մեղադրում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հեղափոխության արժեքները դավաճանելու մեջ. «Մենք մեղադրում ենք Արայիկ Հարությունյանին հեղափոխության արժեքները դավաճանելու, անգործության մեջ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներին և լրագրողներին է հանդիպել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրան հարցեր ուղղվեցին ուսանողական զեղչերի մասին, ինչին ի […]
12:33 12.03.2019
Ավշար գյուղի դպրոցում լարված իրավիճակ է: Տեղեկություններ են ստացվում, որ դպրոցի աշակերտները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվար Գայանե Մարտիրոսյանի, ում ցանկանում են փոխարինել մարզպետի ազգականով: Տեղեկությունները ճշտելու նպատակով SHANTNEWS.am կայքը փորձեց կապ հաստատել Ավշարի գյուղապետարանի ու դպրոցի տնօրինության հետ: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտնեց. «Ես որևէ տեղեկություն չունեմ այս պահին, ես էլ եմ համացանցից […]
18:47 11.03.2019
Երևանի հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի շուրջ 30 սան այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Շրջելով ցուցասրահներում՝ երեխաները ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը, դիտել 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան։ Կրթադաստիարակչական ծրագրի նպատակը դպրոցականներին մայրաքաղաքի պատմությանն ու ավանդույթներին […]
17:47 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապօգնություն և փրկարար ծառայություն: Տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի […]
17:02 11.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ այս հուշագրի ստորագրմամբ ևս մեկ քայլ է արվում՝ կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության առումով: «Գիտեք, որ հատկապես վերջին ամիսներին մենք շատ […]
12:30 11.03.2019
ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի մի խումբ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորև. «Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ: Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց […]
18:58 08.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է Մարտիրոս Սարյանի «Աշտարակի մայիսյան ծաղիկներ» կտավը: «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Եղե՛ք առողջ, երջանիկ, նպատակասլաց, վայելե՛ք տոներն ու նոր նպատակներ սահմանե՛ք: Վստահ եմ, որ ինչպես 2018 թվականի ապրիլ-մայիսին դարձաք Նոր […]
00:44 08.03.2019
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Եգիպտական ամենանշանավոր փարավոններից մեկի՝ Թութանհամոնի նավակի կորած համարվող մասը: Այս մասին հայտնում է Live Science-ը: Հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է Լուքսորի հնագիտական թանգարանի գաղտնարանում: Նշենք, որ Թութանհամոնի արտեֆակտները հայտնաբերվել էին բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի հնագիտական խմբի կողմից՝ 1922 թվականին: Դրանից հետո՝ 1973 թվականից սկսած, հայտնաբերված գտածոները կորած էին համարվում: Թութանհամոնը […]
17:56 07.03.2019
Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի շնորհանդեսը: Դասագրքում, որի հեղինակները անվանի թուրքագետներ են, Թուրքիայի վերջին հարյուրամյակի պատմությունն է` 1918-ից մինչև 2018 թվականները: Ըստ հեղինակների` դասագրքում ընդհուպ մինչև 2018 թվականի դեկտեմբերն ընկած զարգացումներն են ներառված, և այս իմաստով գիրքը բացառիկ է ամբողջ աշխարհում: Սա գրքի երկրորդ հրատարակությունն է, առաջինը եղել […]
17:15 06.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մարզերում դպրոցների, այնտեղ դասավանդող ուսուցիչների ու ուսանող աշակերտների վիճակներին, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվում վիճակ փոխելու ուղղությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա համակարգի ամենաբարդ հարցերից է: Նրա խոսքերով՝ նախկինում համատարած «մի սանրով սանրելն» ու օպտիմալացնելն ընդունելի չէ, […]
16:08 05.03.2019
Ազգային ժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մի քանի կետով անդրադարձավ բուհերի հարցերին։ Նա մասնավորապես նշեց, որ իրենք բարձր արժեք են համարում բուհերի ինքնավարությունը։ Ինչ վերաբերում է խորհրդարանի պատգամավորների այն հարցերին, որ աշխատաշուկայի և կրթության միջև անդունդ կա, նա ասաց, որ տարիներ շարունակ գրվել են «բազմաթիվ […]
14:25 05.03.2019
ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծի ընդունման դեպքում բուհերի ուսանողները կարող են ինքնուրույն որոշել՝ ուզում են ուսման վարձը վճարել ամիս-ամիս, թե կիսամյակ-կիսամյակ։ Այս կամայականությունն ու անորոշությունը կարող են բուհի համար ֆինանսական պլանավորման խնդիր ստեղծել։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նրա խոսքերով՝ ուսանողը տարեսկզբին պետք է բուհի հետ […]
14:18 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, խոսելով բուհական վարձավճարների համակարգը բարելավելու օրենսդրական նախաձեռնության մասին, ընդգծեց՝ պարզ սխեմա է առաջարկված, պետք չեն նրբություններ, պետք չէ առանձնահատկություններ փնտրել, շատ խորանալ բուհերի ինքնավարության մասին: Դիմելով ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին՝ Մելքումյանը շեշտեց. պետք է վերջ տալ, որ դիմումներ գրեն նախարարություն, որ թույլ տան՝ ևս մեկ անգամ քննություն […]
14:10 05.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, արձագանքելով ուսման վարձավճարների համակարգի բարելավման նախագծի քննարկումներին, նշեց, որ խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությանն այնքան էլ չառնչվող հարցեր հնչեցին, բայց կրթության մասով հետաքրքիր մոտեցումներ և առաջարկներ կային: «Նախաձեռնությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք լավ գիտենք՝ ՀՀ-ում ինչպիսի տնտեսական և սոցիալական վիճակ է, աշխարհահռչակ տարբեր բուհերի մասին խոսվեց, հիմնականում կրթության […]
13:56 05.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց՝ ցանկացած օրենք, որ ինչ-որ խնդիր է կարգավորում, պետք է կարգավորի առավելագույնս հստակ: «Մենք այստեղ դրել ենք, որ կարող է ուսանողը վճարումներն իրականացնել՝ ըստ կիսամյակների և ըստ ամիսների, ինչը թույլ է տալիս նորից հայեցողական մոտեցում ունենալ թե՛ բուհերի կողմից, թե՛ ուսանողների: Չեք բացառում […]
13:43 05.03.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից հետաքրքրվեց՝ պետբյուջեից վճարվող վարձավճարները փոխհատուցվում են միանգամի՞ց, ուստարվա սկզբի՞ն, թե՞ ամսական կտրվածքով: Անափիոսյանը հայտնեց՝ բյուջեի պլանավորումն իրականացվում է, և գումարները համապատասխան նախարարությանը հատկացվում են եռամսյակային կտրվածքով: ԿԳ փոխնախարարը նկատեց՝ բյուջեում բարձրագույն կրթության ֆինանսավորման մասում երկու տող կա, մի տողը նպաստներն են, երկրորդը` կրթաթոշակները: «Նպաստները […]
13:39 05.03.2019
ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 5-ին խորհրդարանում անդրադարձավ բուհական վարձավճարի համակարգի կատարելագործման նախագծին: «Արդյո՞ք օրենքի փոփոխությամբ բուհի ինքնավարությունը կարող է խաթարվել՝ ո՛չ, կան հարցեր, որ պետք է կարգավորվեն նորմատիվ իրավական դաշտում՝ օրենքի մակարդակով, ենթաօրենսդրական և բուհի մակարդակում: Ուսանողների վարձավճարների հարցն օրենքի կարգավորման ենթակա հարց է, բուհերի ինքնավարության հետ որևէ աղերս ունենալ չի կարող»,- ասաց […]
18:31 04.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ: ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին […]
18:16 04.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Մարտի 4-ի առավոտյան Հայաստանի վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Լյուվենի Կաթոլիկ համալսարանից, որտեղ նրան դիմավորել է համալսարանի […]
16:08 04.03.2019
Նախագիծ է շրջանառվում, որը սուբսիդավորում է պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը: Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ խոսել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: «Կառավարությունում շրջանառվող նախագիծը միատեսակ և միանման սուբսիդավորում է տրամադրելու բոլոր այն ուսանողներին, ովքեր կդիմեն բանկեր և կուզենան վարձավճարը վճարել վարկերի միջոցով: […]
15:52 04.03.2019
Պետպատվերի ծավալներն ավելացնե՞լ, թե՞ ցածր տոկոսադրույքներով ուսաողական վարկեր տրամադրել: ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանել է գործընկերոջ հարցին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում: «Պետպատվեր կոչվող ինստիտուտը խորհրդային շրջանից եկող ինստիտուտ է: Իրականում դա պետպատվեր չէ, դա նպաստ է այսօր: Պետպատվեր ենթադրում է՝ պլանային տնտեսության ժամանակ, ասենք 15 կիբեռնետիկ […]
15:19 04.03.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված ուսման վարձավճարների հարցը: Հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պատմեց՝ հիշում է, երբ ԿԳ փոխնախարար էր, ամենամեծ թվով դիմումները վերաբերում էին ուսման վարձերին: «Երկրում բավականին լուրջ խնդիր կա սոցիալական բեռի իմաստով: Հետագայում պետք է մտածել բանկային համակարգի, ֆինանսական տարբեր կազմակերպությունների կողմից […]
14:53 04.03.2019
ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի օրակարգում մեկ հարց է. քննարկվում է «Կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է: Ուրիխանյանը բարձրաձայնեց ուսանողների ուսման վարձերի վճարման հարցը: «Գործող օրենսդրությունը չի արգելում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների համար ամսական տարաժամկետմամբ վճարելու հնարավորություն սահմանելը, բայց այդպիսի իմպերատիվ […]
18:07 02.03.2019
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հարց է ուղղել թեկնածու Լուսինե Ֆլջյանին՝ իր Linkedin.com կայքում տեղադրված հոդվածների մասին: Բարսեղյանի գնահատմամբ՝ դրանց որոշ մասերում aer.forhe.ru կայքում զետեղված՝ ինտելեկտուալ կապիտալի կառավարման մասին զեկույցի որոշ հոդվածներ են զետեղված, և հոդվածում բացակայում են համապատասխան հղումները։ Ի պատասխան Բարսեղյանի դիտարման՝ թեկնածուն ասել է, որ հնարավոր է՝ բացթողում է եղել: Լևոն Բարսեղյանն […]
16:53 02.03.2019
Հայտարարված կես ժամ ընդմիջումից հետո բուհի զարգացման իր հայեցակարգը ներկայացրեց ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի երկրորդ թեկնածուն ՝ Եվրասիական միջազգային համալսարանի օտար լեզուների և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլիական ամբիոնների պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը։ Ելույթի ընթացքում տեխնիկական խնդիրներ առաջացան, և թեկնածուն տեղադրված LED էկրանի վրա իր նախագիծը ներկայացնելու հնարավորություն չունեցավ։, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Տիկին Ֆլջյանը իր ծրագրում […]
15:22 02.03.2019
Այս պահին Շիրակի պետական համալսարանի զարգացման իր հայեցակարգային ծրագիրն է ներկայացնում ՇՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու, ՇՊՀ մաթեմատիկայի,ֆիզիկայի և տեղեկատվական ամբիոնի դասախոս Անդրանիկ Սարգսյանը, հայտնում էSHANTNEWS.am-ի թղթակիցը։ Թեկնածուն հատկացված մեկ ժամվա ընթացքում պատասխանեց նաև հոգաբարձուների խորհրդի անդամների, ապա ներկայիս դասախոսների հարցերին։ Խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը հետաքրքրվեց` արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ բուհի նախկին […]
14:23 02.03.2019
Տարվա կեսից կսկսվի թվով 7 ավագ դպրոցների հիմնանորոգումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այս տարվա համար ընտրվել են ամենավատ վիճակում գտնվող դպրոցները` 3-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ ծրագիրն իրականացնելիս մարզային փռվածությունն ու ծանրաբեռնվածությունն են հաշվի առել, նաև եզակիությունը: Նա խոստանում է՝ երկու տարի հետո ավագ դպրոցների […]
14:08 02.03.2019
2018 թվականին կրթության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել հանրապետության մի շարք դպրոցներում: Ամենատարածվածը կադրային խնդիրներն են: Երևանյան դպրոցներից մեկի տնօրենի մեկնաբանմամբ՝ պատճառն առհասարակ մասնագետների պակասն է: Միաժամանակ, բանախոսները չհերքեցին, որ ցածր աշխատավարձերի պատճառով դպրոցը չի գրավում մանկավարժներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի՝ բազմաթիվ գյուղերում ուսուցիչների պակաս կա: «ՀՀ կրթության տեսչական մարմինն ստուգումներ է իրականացրել Վայոց ձորի 15, Երևանի […]
13:32 02.03.2019
Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա է 23-ը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մինչ մրցույթի մեկնարկը համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, ըստ օրակարգի, քննարկեց երեք հավակնորդների պաշտոնապես թեկնածու համարվելու հարցը։ Նախ` քննարկվեց հավակնորդ Մանուշակ Կարապետյանի հարցը, որը, բացի բուհի դասախոս լինելուց, ներկայում աշխատում է որպես ՇՊՀ 3-րդ ավագ […]