13:42 25.03.2019
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները:
14:23 22.03.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունը կրող դպրոցն անվանափոխելու առաջարկով: «Փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթի ժամանակ՝ նվիրված այսպես ասած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին, Ադրբեջանին հաջողվել էր, ի թիվս այլոց, Բաքու տանել ՌԴ դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինային: Խորհրդային գեղասահորդուհին, աշխարհի տասնակի […]
18:06 21.03.2019
«Աստղիկ Հարությունյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, բացի այն, որ իմ ազգականն է և ոչ մի իմ ազգական կամ ինձ հետ ազգակցական կապ ունեցող մարդ, որն ունի մասնագիտություն, բարձրագույն կրթություն, դատապարտված չէ անգործ մնալու»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ավշար գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակին: Մարզպետը նաև ասել է, որ մեծ […]
17:50 21.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի տնօրենի հրաժարականը պահանջող ուսուցիչները հայտարարել են, որ իրենց հետևում քաղաքական որևէ ուժ կանգնած չէ: «Այսօր մեր կոլեկտիվի մեջ չկա մեկը, որ հավակնի այդ տնօրենի պաշտոնին, չունենք լիցենզիայով ուսուցիչ, ոչ ոք չի հավակնում. ուզում ենք այնպիսի մարդ դնեն, որ կարողանանք մարդկային հարաբերություններ ստեղծել և մեր աշխատանքը շարունակել»,- ասել է Ավշար գյուղի […]
17:31 21.03.2019
ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ: «Քիչ առաջ ընտրվեցի Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ: Նշեմ, որ կոմիտեի անդամ 50 պետություններից միայն 4-ն են դելեգատների ներկայացմամբ ընտրվում Բյուրոյի անդամ: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է […]
17:21 21.03.2019
«Ամբողջ գյուղը` 500 աշակերտ ծնողների հետ մեղավո՞ր են: Ի՞նչ ա նշանակում էս, շատ վատ վիճակ ա, շատ անհարմար ա»,- այսօր SHANTNEWS.AM-ի թղթակցին ասել է Ավշարի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը՝ խոսելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործադուլի և դասադուլի մասին: Ուսուցիչն ասել է, թե լարվածությունը կոլեկտիվի և նորընտիր տնօրենի միջև է: Տնօրենը ցանկացել է աշխատանքից ազատել դպրոցի երկար […]
16:53 21.03.2019
Ավշար գյուղի դպրոցի շուրջ առաջացած խնդիրը միայն մեր մեղքով չէր, որովհետև այս հարցի շուրջ կանգնած է 500 աշակերտի ծնող: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արարատի մարզի Ավշար գյուղի ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը: Նա հայտնել է, որ նախօրեին դպրոցի ուսուցիչները հանդիպում են ունեցել մարզպետի հետ, որի ընթացքում Գարիկ Սարգսյանը հորդորել է իրենց գնալ փոխզիջումների ու […]
15:30 21.03.2019
Մարտի 1-ին Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տնօրենի ընտրություն է տեղի ունեցել: 7:1-ի հարաբերակցությամբ պաշտոնում ընտրվել է տնօրենի պաշտոնի համար պայքարող միակ թեկնածու Հերմինե Անդրիասյանը: Դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի խոսքով՝ արդեն մարտի 11-ին նորընտիր տնօրենը ներկայացել է դպրոց, ծանոթացել ուսուցչական անձնակազմի հետ ու հենց նույն օրն սկսել է այդ նույն աշխատակազմում […]
15:12 21.03.2019
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը այսօր՝ մարտի 21-ին, հանդիպել է Արարատի մարզպետի հետ: Աշոտ Արշակյանը նաև հանդիպում է ունեցել Ավշար գյուղի դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ծնողների հետ: «Քննարկվել են բոլոր խնդիրները: Հորդորել ենք ծնողներին, ուսուցիչներին, որ վաղվանից վերսկսեն դասապրոցեսը, որովհետև անկախ բոլոր տեսակի կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի խախտելու երեխաների սահմանադրական իրավունքը` լինի դա […]
13:16 21.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի փոփոխմանը վերաբերող նախագիծ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայում վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: Նախարարն ասաց՝ մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 հազար […]
21:31 20.03.2019
Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով: Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից […]
20:33 20.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ […]
19:16 20.03.2019
Բուհերում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն իրենց կարծիքը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերի գիտխորհուրդներում պետք է լինեն մարդիկ, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են, աշխատաշուկայի հետ կկապեն բուհը: Սա մեր հավատամքն է»,- ասաց նա: Նա անդրադարձավ նաև ԵՊՀ շուրջ ընթացող թեմաներին: Խոսեց նաև այն մասին, որ Արամ Սիմոնյանը շարունակում […]
18:43 20.03.2019
Սակավաթիվ աշակերտներով դպրոցների օպտիմալացման նախկին մեխանիզմը չեղարկվել է, և հիմա յուրաքանչյուր այդպիսի դպրոցի օպտիմալացմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության նախարարությունը։ Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում քննարկման ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դիցուք, Գեղարքունիքի մարզում կա մի դպրոց, որտեղ կա 1 աշակերտ, որի վրա մենք ծախսում ենք… երևի աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է… 19 […]
18:33 20.03.2019
ՀՀ Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ «Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, […]
17:48 20.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տեղի ունեցող գործընթացներին է այսօր անդրադարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախ նա տեղեկացրել է, որ այն մարզպետարանի ենթակայության դպրոց է: «Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել, կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում ծնողներն էլ պետք է աջակցեն մեզ: Վերջնագրերով […]
16:24 20.03.2019
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով խոսել է թիվ 168 դպրոցում իրականացվող դրամահավաքության և այլ չարաշահումների մասին։ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն Իոաննիսյանի ուղիղ եթերի տեսանյութն ուղարկել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության)՝ օրենքով սահմանված […]
13:42 20.03.2019
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը կրթական, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի ոլորտներում, որոնք միտված են Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել […]
19:16 19.03.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետևել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել: […]
15:07 19.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ վերջին ամիսներին մի շարք ուղղություններով բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալվել, որի արդյունքներն արդեն առկա են: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել, մասնավորապես, դպրոցների սեյսմիկ անվտանգության ուղղությամբ […]
13:54 19.03.2019
Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին 24 անդամներից ներկա է 17-ը։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նախ` քննարկվել է օրակարգային հարցերի նախագիծը հաստատելու հարցը, որի ընթացքում էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ ու զեկույցով, որը վերաբերվում էր իրեն անվստահություն հայտնելուն։ Լևոն Բարսեղյանը նշել է, որ իր […]
13:20 19.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու […]
12:46 19.03.2019
Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են «Կանագավա» մրցանակի: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին: Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա […]
14:45 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում: Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ տեղի […]
15:07 15.03.2019
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել է պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Նա նաև տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է նաև ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
12:57 15.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին. «Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»: Նրա խոսքով՝ այս […]
00:27 15.03.2019
Ինչու են տարբեր երկրների երիտասարդները նախընտրում կամավորական գործունեությունը Հայաստանում: Նախ, որ իրենց երկրներում հիմնական աշխատանքի անցնելուց առաջ կամավորական փորձը ամենակարևոր պայմաններից մեկն է համարվում և հետո` Հայաստանից ամենաշատն է փորձի փոխանակման պահանջ ներկայացվում կրթական, առողջապահական ու մշակութային ոլորտներում։ Վերջին տարիներին նաև ավելի շատ կամավորներ են նախընտրում աշխատել Գյումրիում: «Դեպի Հայք» և ԿԱԶԱ հիմնադրամների ծրագրերով այժմ […]
17:29 14.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի […]
13:11 14.03.2019
Այսօր առավոտից կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում են տարբեր խնդիրների լուծում: Տարածաշրջանային թիվ 2 քոլեջի աշխատակիցները պահանջում են տնօրեն Կառլեն Հայրապետյանին վերադարձնել իր պաշտոնին։ «Բողոքի դեպքում լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացվել։ Վերջին 1,5 տարվա ընթացքում այդ հաստատության մասով բավականին բողոքներ են եղել»,- ասել է ակցիայի մասնակիցների մոտ գտնվող ԿԳՆ ներկայացուցիչը: ԿԳՆ […]
11:43 14.03.2019
Այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ, որոնք մեղադրում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին հեղափոխության արժեքները դավաճանելու մեջ. «Մենք մեղադրում ենք Արայիկ Հարությունյանին հեղափոխության արժեքները դավաճանելու, անգործության մեջ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներին և լրագրողներին է հանդիպել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրան հարցեր ուղղվեցին ուսանողական զեղչերի մասին, ինչին ի […]