Ինչպես ԿԳ նախարարը հակադարձեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պնդումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

Ինչպես ԿԳ նախարարը հակադարձեց պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի պնդումներին

11:59 20.06.2018

Երեկ քննարկած հարցերը քվեարկելուց հետո խորհրդարականներն անցան օրակարգում մնացած վերջին հարցի՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկմանը:

Քննարկում որպես այդպիսին չծավալվեց: Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրենք փոփոխության որևէ առաջարկ չեն ստացել:

Ելույթ ունեցավ հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ԿԳ ոլորտում ունեցել են բավական մեծ ձեռքբերումներ և այդ ձեռքբերումներից մեկն էլ հենց այս օրենքի նախագիծն է, երբ մենք առաջարկում ենք միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք ունեն երկարամյա աշխատանքային փորձ, տալ հնարավորություն մինչև 2023 թվականը շարունակել իրենց աշխատանքը կամ ունենալ հնարավորություն ձեռք բերելու հեռակա կարգով լրացուցիչ մասնագիտական կրթություն:

«Կարծում եմ, որ նախագիծը ծառայելու է իր նպատակին, որովհետև մենք դեռևս ունենք բավականին փորձառու նման մասնագետներ,  իսկ կրթության ոլորտում փորձառությունը շատ մեծ արժեք է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ կրթության ոլորտը վերկուսակցական ոլորտ է, և մինչ այժմ էլ կրթության ոլորտի բոլոր ծրագրերը ուղղված են եղել բացառապես սովորողների, պետության շահերին.

«Այս առումով մենք շատ կոմպրոմիսային ու շատ լայն քննարկումների հնարավորություն ենք ունենալու, որպեսզի կրթության ոլորտն իրոք զերծ պահենք կուսակցական մոտեցումներից, քանի որ մինչ այժմ այդպես էլ եղել է»,- նշեց Մուրադյանը:

Ի պատասխան պատգամավորի այս պնդումներին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե կրթության և գիտության նախարարությունը լինելու է վերկուսակցական մարմին, բայց համաձայն չէ, որ նախկինում կրթության ոլորտում իշխող կուսակցության և կառավարության գործունեությունը եղել է վերկուսակցական.

«Զօր օրինակ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որն աղավաղվեց նման սկզբունքով»,- ասաց նախարարը:

Այսքանով արտահերթ նիստի օրակարգն սպառվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ինչպես այս, այնպես էլ առաջին ընթերցմամբ ընդունված հարցերի քվեարկությունը կկազմակերպեն վաղը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP