16:00 02.08.2018
Շիրակի մարզի 164 դպրոցներից 17-ը տարրականի, նույնքանն էլ հիմնական կրթություն իրականացնելու լիցենզիաներ չունի: Խոսքը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին, այսինքն՝ դպրոցներին լիցենզիա տրվել է շենքային, այլ ոչ ուսումնական գործընթաց իրականացնելու հնարավորությունները, պայմանները հաշվի առնելով: Գյուղական դպրոցները, որոնց շենքերը հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն, այդ իսկ պատճառով դուրս են մնացել լիցենզավորման գործընթացից: Գյումրիի դպրոցները շենքային խնդիրներ չունեն, ունեն […]
18:25 31.07.2018
Մասնագիտական ուսումնական հաստատություններում ու արհեստագործական ուսումնարաններում դիմորդների փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է ուշացումով: Պատճառը ատեստատների ու վկայականների տրամադրման գործընթացի ժամկետների փոփոխությունն է եղել: Հետաձգումներով է պայմանավորված նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում դիմորդների ցածր դիմելիությունը, թեև այս տարի այս հաստատություններում էլ շատ դիմումներ չեն սպասում: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս քոլեջների և արհեստագործական […]
16:57 30.07.2018
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, […]
20:24 29.07.2018
Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը: Այս որոշման նախագծով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում, աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցում է նախատեսվում, հայտնում է iravaban.net-ը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) […]
09:12 28.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար […]
23:17 27.07.2018
Հայ աշակերտները հուլիսի 21-ին Լիսաբոնում մեկնարկած «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում երկու մեդալ են նվաճել: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գևորգյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ նույն դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Զոհրաբյանը և Քրիստինե Գրիգորյանը՝ համապատասխանաբար […]
20:55 26.07.2018
Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը վերադառնում է աշխատանքի: Այսօր նման վճիռ է կայացվել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում: Հիշեցնենք` Գագիկ Համբարյանը դատարանում վիճարկում էր մարտի 15-ին Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանը, որով նա դասախոսին աշխատանքից ազատել էր: Իսկ հրամանի հիմքում բուհի գիտխորհրդի որոշումն էր այն մասին, որ Գագիկ Համբարյանը վարկաբեկել է […]
16:12 26.07.2018
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի Ազգային կրթության նախարար Վալենտին Պոպան երեկ՝ հուլիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին ծրագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Ծրագրով նախատեսվում է իրականացնել կրթության ոլորտում փորձի, կրթական համակարգերի կառուցվածքի, բովանդակության և կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության […]
20:16 25.07.2018
ԵՊԲՀ-ում նախատեսված միջոցառումը կսկսվի ուշացումով։ Բուհի շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում են տալիս։ Այդ առիթով գիտական խորհրդի նիստ է հրավիրված, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս տարի շրջանավարտները 1001-ն են, նրանցից 45-ը բուհն ավարտում է կարմիր դիպլոմով, 24-ը ռազմական բժիշկ է: Միջոցառումը, նախորդ տարվանից սկսած, անցկացվում է Երևանի ամենահին՝ Հերացի 1 համալսարանական հիվանդանոցային […]
16:17 25.07.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է՝ հայ-վրացական կրթական հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր ուղիների նախանշումն է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հանդիպման առանցքում: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերություններում կրթության ոլորտն առանձնահատուկ դեր ունի և […]
07:18 24.07.2018
Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, […]
15:50 23.07.2018
Aravot.am-ը ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից հետաքրքրվել է, թե Հայաստանի Հանրապետության դպրոցներից քանի՞սն ունեն տարրական կրթություն իրականացնելու լիցենզիա: Նշենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նման դպրոցների վերաբերյալ ու ծնողներին կոչ արել անպայման հետաքրքրվել դպրոցների լիցենզիաներով: «Ամենատխուր վիճակը Տավուշի և Շիրակի մարզերում է, մոտավորապես 15-20 դպրոցներ չունեն տարրականի […]
10:52 23.07.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարանի Հանքավանի ճամբարում տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ քննարկել է կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: «Քվանտ» վարժարանի Հանքավանի ճամբարում տնօրեն Ռոբերտ Վարդանյանի հետ քննարկեցինք կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ, որոնցից ինձ այս պահին ամենաշատը հետաքրքրում էր «Քվանտ»-ի ՆԶՊ առարկայի ծրագիրը, որն իրականացվում է այս ճամբարում։ Մի քիչ ծախսատար է, բայց կարծում […]
23:40 22.07.2018
Հաշվի առնելով այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվել է մեր համաքաղաքացիների կողմից Հայ-չինական բարեկամության դպրոցի կապակցությամբ, պարզաբանեմ մի քանի հարցեր: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայ-չինական բարեկամության դպրոցը ստեղծվել է նախկինում նույն տարածքում գործող 103 դպրոցի տարածքում և տվյալ դպրոցի աշակերտները պետք է տեղափոխվեն իրենց դպրոց: «Դպրոցը […]
19:52 21.07.2018
Բուհերում այս տարի ուսանողների թվի նվազման հետևանքով ինչպե՞ս են բուհերը դիմակայելու ֆինանսական դժվարություններին և ի՞նչ են արել այդ ուղղությամբ. հիմնականում այս հարցերն են քննարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և պետական բուհերի ռեկտորների հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը։ Նախարարը նշել է, որ այս տարի շուրջ 50 տոկոսով նվազել է առաջին կուրսի […]
17:42 20.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր այցելել են Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, որի ընթացքում հանդիպել են լաբորատորիայի աշխատակիցների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող ինստիտուտում՝ վստահություն հայտնելով, որ այդ պատմությանը նոր էջեր կավելանան: «Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում ինչ-որ […]
15:17 20.07.2018
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է այս տարվա միասնական և կենտրոնացված քննությունների արդյունքները: Հանրապետության բոլոր բուհերում համատարած թափուր տեղեր են, որոշներում բաժիններ են փակվել: Դիմորդների թվի նվազման պատճառների մասին ասվող բացատրությունները նույնն են՝ բնակչության արտահոսք, ծնելիության նվազում և բարձրագույն կրթության հանդեպ հետաքրքրության պակաս: Այս տարի այս ամենին գումարվեց նաև նաև 12-ամյա կրթակարգի անցումը, իսկ Գյումրիի […]
12:35 20.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ 1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել […]
21:12 18.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և Առողջապահության նախարար Արսեն […]
10:26 18.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել բուհի հետ կապված խնդիրները, լսել կողմերի առաջարկներն ու դիտողությունները: «Առկա […]
20:00 17.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին Հայաստանի կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար: Արայիկ Հարությունյանի խոսքերով` Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, սակայն կրթության […]
19:06 16.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կ. Սաքանյանը, 2012 թվականից […]
22:56 12.07.2018
Ես ունակ չեմ թաքուն, ընդհատակյա մութ գործունեություն ծավալելու: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Իմ քայլը» հիմնադրամը ներկայացնելուց հետո Աննա Հակոբյանն ասել է, որ արդեն 2 ամիս է՝ վարչապետի տիկնոջ կարգավիճակում է, և ցանկանում է մի քանի դիտարկում անել այդ մասով: «Այս երկու ամսում մարդիկ ինձ ընկալեցին կնոջ, որը […]
22:20 12.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նույն բուհի դասախոս, «Կոմպաս» ՀԿ-ի տնօրեն Ղարիբ Հարությունյանը: «Երբ «աղանդավորը», «սորոսից սնվողը» ․․․ դառնում է Գյումրու կարևորագույն բուհի տնօրենի ժ/պ, մնում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողությանը և աշխատակազմին շնորհավորեմ Կարեն Պետրոսյանի նշանակման […]
19:30 12.07.2018
ԲՈԿ նորանշանակ նախագահ Սմբատ Գոգյանի գլխավորությամբ Հայաստանի դպրոցականները Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում նվաճել են 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այս մասին Գոգյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «3 տարի առաջ որոշել էինք, որ պետք է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում ունենանք աղջիկ մեդալակիր։ Իմ և ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Տիգրան Մարգարյանի ծրագիրն այսօր իրականացավ։ Նատալի Մուրադյանը առաջին հայ […]
10:23 12.07.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր […]
09:31 11.07.2018
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում նոր ուսումնական տարվանից վարձավճարները կթանկանան: Դրանք 300 հազարից կհասցվեն 330 հազարի՝ անկախ մասնագիտություններից: Ուսման վարձի թանկացման պատճառներից մեկն այն է, որ այս տարի դիմորդների թիվն էապես նվազել է: Բուհի ուսանողական խորհուրդը դժգոհ է կայացված որոշումից և բաց նամակով դիմել է ռեկտոր Կարինե […]
20:42 10.07.2018
Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում մագիստրոսական դիպլոմներ են հանձնել շրջանավարտներին: Համալսարանի կարգավիճակ ստանալուց հետո այս տարի բուհն ավարտեց մագիստրոս-շրջանավարտների երկրորդ սերունդը, հաղորդում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը: Շիրակի պետական համալսարանն այժմ ունի մագիստրոսական 17 կրթական ծրագիր: Մագիստրոս շրջանավարտների թիվը նախորդ տարիների համեմատ աննախադեպ էր՝ 212-ը: Նրանցից 51-ն ստացան գերազանցության կարմիր դիպլոմներ: Շրջանավարտների մեջ շատ էին նաև երկրորդ […]
18:22 10.07.2018
Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
18:19 10.07.2018
Հուլիսի 9-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 41 մանկապարտեզի տնօրեն Հայկուշ Մ.-ն բակապանի, հավաքարարի և դաստիարակի օգնականի հաստիքներում աշխատանքի է ընդունել Գրետա Գ.-ին, Ռոզա Մ.-ին և Սուսաննա Վ.-ին, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ Հայկուշ Մ.-ն յուրացրել է նշված անձանց աշխատավարձը: Նախապատրաստվում են նյութեր: