16:47 14.11.2017
Այսօր «Կայուն նզարգացման նպատակների ազգային նորարարական» կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ լրագրողները Կրթության և գիտության նախարարին հարցեր են ուղղել տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողների ընթացող դասադուլների ու դրանց գումարված հացադուլի մասին:
«Ես կոչ եմ արել դասադուլը դադարեցնել, հիմա էլ կոչ եմ անում հացադուլը դադարեցնել»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ուսանողների հետ քննարկել են բոլոր հարցերը, և այժմ էլ ԱԺ-ում օրենքն է քննարկվում: «Ինչ վերաբերում է հացադուլին, ապա ինֆորմացիան, մանրամասները պետք է ուսումնասիրվեն»,- ասել է նախարարը:
«Էմոցիան շատ է, կփորձենք այնպես անել, որ էմոցիային տուրք չտրվի: Երբ վարչապետի հետ ընդունեցինք ուսանողներին, ասացինք, որ օրենքի ընդունումից հետո մոտավորապես 70 ենթաօրենսդրական ակտ պետք է ընդունվի, և բոլոր խնդիրները քննարկել ենք»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
15:49 14.11.2017
Ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ն իր էջում գրում է.
«Սա սկրինշոտ է: Այն արված է Open Society Foundations հիմնադրամի կայքից: Սա, Բաբուխանյանի ասած, Սորոսենք են: Սկրինշոթում մանրամասնվում է, որ 20,000 դոլար տրամադրվել է, որպեսզի Ազգ-բանակին ալտերնատիվ օրակարգ մշակվի ու տարածվի՝ մասնավորապես համալսարաններում: Գրանտը իրոք տրվել է շատ արագ: Բարեբախտաբար, բացի Ազգ-բանակի դեմ արշավ սկսելու գրանտից, այս կազմակերպությունը նաև $210,000 է տվել, օրինակ, Hetq-ին, որպեսզի Հայաստանում լինեն հետաքննող լրագրողներ: Ես վստահ եմ նրանք կհետաքննեն այս միջադեպը» …
13:06 14.11.2017
ԵՊՀ դիմաց դասադուլ հայտարարած ուսանողները նստացույց են հայտարարել: Մի քանի տասնյակ ուսանող այս պահին նստել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմաց: Նրանց են միացել Կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ: Դասադուլավոր ուսանողներն այսպիսով իրենց աջակցությունն են հայտնում այսօր հացադուլ հայտարարած 5 ուսանողներին, որոնք առավոտից ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում հացադուլ են հայտարարել եւ փակել լսարանի դուռը: Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովը կասեցնի տարկետման վերացման մասին օրենքի նախագիծը:
11:05 14.11.2017
Արդեն 6-րդ օրն է մի խումբ ուսանողներ շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքի վերացման դեմ: Բողոքի ակցիա իրականացնող ուսանողներից 5-ը այսօր նաև հացադուլ են հայտարարել: Հացադուլավորներիցմեկը Դավիթ Պետրոսյանն է` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգողներից:
19:27 10.11.2017
ԵՊՀ ուսխորհրդի նախագահության 10.11.17թ. տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հայտարարություն:
14:53 10.11.2017
Չորրորդ օրն է,«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը դասադուլ է անցկացնում՝ բողոքելով զինապարտության մասին օրենքի նախագծի դեմ:Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր առավոտից կրկին հավաքվել էին բուհի գլխավոր մուտքի մոտ: Նրանք նախորդ օրը վարչապետի, պաշտպանության նախարարի և կրթության ու գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքից գոհ չեն:Հանդիպումը արդյունավետ չեն համարում և մտադիր են շարունակել պայքարը:Ուսանողները վանկարկումներով և […]
12:02 10.11.2017
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանը Շանթի Հեռանկարի տաղավարում իր կարծիքն է տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասել է, որ բուհերում ասպիրանտուրայի տեղերը բախշվում են բացառապես տղաների միջեւ, քանի որ նրանք պետք է բանակի խնդիր լուծեն: Պատգամավորը նաեւ մեջբերել է ԵՊՀ դեկանների մեկի խոսքերը, որ իր ֆակուլտետում ասպիրանտուրա գոյություն ունի բացառապես տարկետման […]
09:45 10.11.2017
Տարկետման իրավունքը վերացնելու դեմ բողոքող ուսանողներն այսօր հանդիպել են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուպտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետը վեճեր առաջացրած նախագծի շուրջ:
09:30 10.11.2017
Արդեն չորրորդ օրն է, որ մի խումբ ուսանողներ դասադուլ են անում՝ բողոքելով «Զիմապարտության մասին» նոր օրենքի դեմ, որով նախատեսվում է վերացնել տարկետումը մագիտստրատուրայում սովորող երիտասարդների համար:
20:58 09.11.2017
SHANTNEWS-ն այսօր հայտնել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյան ընդունել է տարկետման վերացման դեմ պայքարող դասադուլավոր ուսանողներից 5-ին: Հանդիպումը տևել էր շուրջ 2 ժամ: Դրան մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Լրատվամիջոցները հանդիպմանը չէին մասնակցել, այնուհետև կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր հանդիպման ընթացքից շուրջ 20 րոպեանոց տեսանյութ:
19:24 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
18:41 09.11.2017
ՀՀ կառավարությունը 20 մլն ՀՀ դրամ կհատկացնի սիրիահայ 73 ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով: Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194,198.400 ՀՀ դրամ: Մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միության» և «Գալուստ Գյուլբենկյանի» հատկացած միջոցներով:
«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաներ»-ի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով Հայաստանում աուտիզմի տարածման չափերը և աուտիզմով երեխաների հասունացման գործոնը, անհրաժեշտ է դարձել դեռահաս և մեծահասակ աուտիստների կրթության և զբաղվածության ցերեկային կենտրոնի վերանորոգումը, որի համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2017 թ. պետբյուջեով կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, և դրա շնորհիվ այդ ծախսերի ֆինանսավորման համար պետբյուջեով նախատեսված միջոցների ազատվող մասի հաշվին ՀՀ 2017 թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համալրում շուրջ 1,456.1 մլն դրամով: Որոշման համաձայն՝ սոցիալական պաշտպանության ոլորտի երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտները կստանան հասանելիք միանվագ դրամական օգնությունը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տունինտերատ» ՊՈԱԿ-ի առանձին բաժանմունքները կապահովվեն բնականոն ջեռուցմամբ:
16:53 09.11.2017
Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով վերացվում է տարկետումը:
Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտվանից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել են հետևյալ հայտարարությունը.
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:
Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:
Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում:
«Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։
Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը:
Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն,
հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.
դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,
ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:
Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»:
16:02 09.11.2017
Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել զինծառայությունից ակադեմիական տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների և վարչապետի հանդիպումից: Այն շարունակվում է փակ դռների ետևում արդեն մի քանի ժամ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպմանը հետևելու հնարավորություն չունեն:
14:06 09.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։
15:39 07.11.2017
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից մեկնարկած դասադուլը հենց կենտրոնական մասնաշենքի տարածքում էլ ավարտվեց:
13:04 07.11.2017
Զինծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները երթով անցնելով մայրաքաղաքի տարբեր բուհերով վերադարձել են ԵՊՀ գլխավոր մասնաշենք:
Նրանք կոչ են անում բոլոր ուսանողներին միանալ իրենց ակցիային: Ուսանողներն իրենց պահանջները շարադրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հասցեագրված նամակում և ստորագրահավաք են անցկացնում:
12:29 07.11.2017
Զինծառայությունից տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքից շարժվել են դեպի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենք, այնուհետև դեպի մայրաքաղաքի այլ բուհեր: Նրանք կոչ են անում բոլոր ուսանողներին միանալ իրենց ակցիային: Ուսանողները վանկարկում են`«Միացում» և «Տարկետում լինելու է»: Նախաձեռնության ակտիվ ուսանողներից Դավիթը Shantnews-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ուզում են հանդիպում ունենալ ՊՆ և ԿԳՆ նախարարների հետ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երեկոյան բողոքող ուսանողներին ընդունելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
11:43 03.11.2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ճշտելու պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականությունը:
«Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
14:48 02.11.2017
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
15:24 01.11.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին:
13:11 31.10.2017
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով այսուհետ ավելի շատ հայաստանցի ուսանողների կրթաթոշակ կտրամադրվի՝ արտասահմանում սովորելու համար:
Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի կանոնակարգը փոխվել է: Առաջին փոփոխությունը կրթաթոշակի համար դիմած ուսանողների ընտրության սկզբունքին է վերաբերում: Նոր փոփոխությամբ համալսարանից կրթաթոշակի համար դիմած 10 ուսանողից 7-ը պետք է ՀՀ քաղաքացի լինեն, իսկ 3-ը սփյուռքահայ: Հիմնադրամը ՀՀ քաղաքացի հայ ուսանողներին նաև ավելի շատ կրթաթոշակ կտրամադրի՝ ուսման վարձի 50 տոկոսը, իսկ սփուռքահայ ուսանողներին՝ 25 տոկոսը: Հիմնադրամը տարեկան մոտ 10 համալսարանի 100 ուսանողի է ֆինանսավորում:
16:09 26.10.2017
Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագիր տալ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային:
15:17 24.10.2017
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնին և մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին:
Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաև միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի: Լևոն Մկրտչյանը կարևորել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և անգլերենի դասավանդման գործընթացի շրջանակում տրամադրվող ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:
13:39 20.10.2017
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացմանը: Այս մասին shantnews-ին փոխանցնեցին ԱԳՆ լրատվական վարչությունից: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Ողջունելով մայր ԲՈՒՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը, նախարարը ասել է.