TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կհիմնվի տեխնոլոգիական համալսարան

19:47 28.12.2017

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը:

̰
ԵՊՀ 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը բավարար է

14:02 25.12.2017

Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:

̰
Թաղապետարանները մանկապարտեզների տնօրեններին և ծնողներին ահաբեկում են «Ելք»-ի քննող հանձնաժողովով.  Ա. Հարությունյան

16:30 22.12.2017

Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, մանկապարտեզներում վերջին օրերին առկա մի երևույթի վերաբերյալ: Պատկան մարմինները, համայնքային ղեկավարները մանկապարտեզների ղեկավարությանը, դաստիարակներին, դայակներին, ծնողներին վախեցնում են «Ելք»-ի կողմից նախաձեռնված քննող հանձնաժողովով:

̰
Երևանի «Բյուրակն» կրթահամալիրն այսուհետ կկրի Սպարտակ Մկրտչյանի անունը

15:11 22.12.2017

Երևանի «Բյուրակն» կրթահամալիրն այսօր պաշտոնապես անվանակոչվեց դպրոցի նախկին տնօրեն Սպարտակ Մկրտչյանի անունով: Անվանակոչությունը տեղի ունեցավ կրթահամալիրում կազմակերպված եռօրյա միջազգային գիտաժողովի մեկնարկից հետո:

̰
Ճիշտ չէ, երբ նույն դրույքով աշխատող ուսուցիչն ավելի շատ է վաստակում Երևանում, քան մարզում. Լևոն Մկրտչյան

13:29 22.12.2017

«Բյուրակն» կրթահամալիրում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային սեմինարը: Այն նվիրված է դպրոցի նախկին տնօրեն Սպարտակ Մկրտչյանի մահվան առաջին տարելիցին: Գիտաժողովի բացմանը ներկա է եղել նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

̰

17:21 20.12.2017

Այսօր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում բացվեց հիմնանորոգված թիվ 91 մանկապարտեզը: Այն այսուհետ կկոչվի «Փոքրիկ երկիր»:

̰
Դավիթն ու Յուրին ԵՊՀ-ում շարունակում են հացադուլը

17:01 20.12.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամները Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը շարունակում են հացադուլը ԵՊՀ-ում: SHANTNEWS-ի հետ զրույցում տղաներից Դավիթը վստահեցրեց, որ իրենց վիճակն այս պահին լավ է: Յուրին երեկ հիվանդանոցում հետազոտվելուց հետո միացել է իրեն: Դավիթի խոսքով՝ այսօր՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ-ի բակում իրենց նախաձեռնության կողմից հանրային քննարկում է կազմակերպվելու, որին մասնակցելու են ոչ միայն նախաձեռնության […]

̰
Խոշոր ընկերությունները ֆուտբոլիստների պես միլիոնավոր դոլարներով գնում են տվյալագետներին. ՀԱՀ դասախոս

10:59 20.12.2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկում է տվյալագիտության բակալվրի աստիճան: 2018 թվականի սեպտեմբեր ամսից մեր երկրում առաջին անգամ կդրվի նոր՝ տվյալագիտության բակալավրի աստիճանի մեկնարկը: Ծրագրի հիմնական շեշտադրումը լինելու է մաթեմատիկան, վիճակագրությունը և հաշվարկումը: Մեկ տարի սովորելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ընտրել նեղ մասնագիտացում՝ գործարար վերլուծության կամ կենսաինֆորմատիկայի ոլորտում:  Ծրագրի մեկնարկի առիթով այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տվյալ մասնագիտության […]

̰
«ՊՆ կրթության և գիտության գործակալություն». ուսանողներն ակցիա են իրականացրել հանրային քննարկման ընթացքում

17:30 18.12.2017

Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ պայքարող ուսանողները ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքում ակցիա են իրականացրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ:

̰
Հացադուլ անողներից ոմանք ուսանող չեն. ԵՊՀ ռեկտոր

16:34 18.12.2017

Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ:

̰
Բուհերում 70 տարեկանից կգնան թոշակի

16:34 18.12.2017

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում` կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Քննարկումը վարել է ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը: Քննարկման սկզբում որոշում կայացվեց այն անցկացնել հիմնականում հարցուպատասխանի ձևաչափով: Մինչ այդ փոխնախարարը հակիճ ներկայացրեց, թե ինչ է իրենց ներկայացնում օրենքի այս նախագիծը:  Նոր օրենքով […]

̰
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամներ հացադուլ են սկսել

09:43 18.12.2017

Այսօր առավոտյան «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության երկու անդամներ անժամկետ հացադուլ են սկսել:

Դեռևս մեկ ամիս առաջ ուսանողները դասադուլ և հացադուլ էին հայտարարել տարկետման իրավունքի վերացման դեմ օրինագծի վերացման պահանջով: Պայքարն ավարտվել էր նրանով, որ իշխանություններն ուսանողներին կլոր-սեղան քննարկման էին հրավիրել՝ նշելով, որ կքննարկեն նրանց առաջ քաշած պայամանները:

̰
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը  շարունակում է պայքարը

09:34 18.12.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այսօր հայտարարել է, որ ավարտված է համարում իշխանությունների հետ քննարկումները և շարունակելու է պայքարը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, առաջնորդվելով հնարավորինս կառուցողական դիրքորոշմամբ և շուրջ 1 ամիս ակտիվ քննարկումների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների հետ, արձանագրում է, որ՝

1․ Հազարավոր ուսանողների դասադուլից ու 5 տղաների հացադուլից հետո մեր նախաձեռնությունը գնաց հստակ առաջարկների ներկայացման և համապատասխան գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումների ճանապարհով

̰
Նախագահը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» դպրոցի դասախոսների հետ

09:00 15.12.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպել է դպրոցում դասավանդող մասնագետների հետ:

Նշելով, որ մինչ այս պարբերաբար հանդիպումներ է ունեցել քաղաքական դպրոցի ունկնդիրների հետ, հանրապետության նախագահը կարևորել է առանձին հանդիպումը նաև նրանց դասավանդողների հետ, ովքեր, ինչպես դպրոցի ունկնդիրները, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինք են, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ:

̰
ԿԳ նախարարը խոսել է կրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին

16:49 13.12.2017

Այսօր ԿԳ նախախար Լևոն Մկրտչյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նոր օրենքով ոլորտում մի շարք հիմնավոր փոփոխություններ են նախատեսվում:

̰
Կարեն Կարապետյանն ընդունել է Հայկազյան համալսարանի ռեկտորին

16:38 13.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին:

̰
Անհրաժեշտ է արգելել ԳՁՕ-ների կիրառումը. գյուղնախարարություն

16:10 11.12.2017

Գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

̰
Դպրոցականները կհանգստանան դեկտեմբերի 25-ից. ԿԳՆ

14:44 11.12.2017

Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից.

̰
Արշակ Գալստյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. ՔԿ

18:24 08.12.2017

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Արշակ Գալստյանի սպանության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի։

̰
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

18:39 05.12.2017

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

̰
Չինական դպրոցի կառուցումը՝ ԿԳՆ-ի ուշադրության կենտրոնում

17:28 01.12.2017

ՀՀ կրթության և գիտության նախարար այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Հանդիպման հիմնական առանցքում եղել են Երևանում չինական դպրոցի և Կոնֆուցիուսի կենտրոնի գործունեության և հետագա ընդլայնմանը նվիրված հարցեր:

̰
«Հայանտառ» ՊՈԱԿ-Ը կենթարկվի  բնապահպանության նախարարությանը

12:43 30.11.2017

Այսօր կառավարության նիստում քննարկվեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը:

̰
Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցություն

15:47 29.11.2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում:

̰
Միջին մասնագիտական կրթության ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում

18:52 28.11.2017

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական

̰
7,5 միլիո դոլար UWC կրթական ցանցում սովորելու համար

16:25 28.11.2017

Սոցիալական ներդրողներ ու գործարարներ Ռուբեն Վարդանյանն և Վերոնիկա Զոնաբենդը, Հնդկաստանում տեղակայված Mahindra Group ընկերությունների միջազգային խմբի կառավարման խորհրդի նախագահ Անանդ Մահինդրայի հետ համատեղ, 7,5 միլիոն ԱՄՆ դոլար կրթաթոշակ են հատկացնում աշխարհի տարբեր երկրների շնորհալի աշակերտներին, ովքեր պատրաստվում են սովորել Աշխարհի միացյալ քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի դպրոցներից կամ քոլեջներից որևէ մեկում, սակայն չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կրթության ծախսերն ինքնուրույն հոգալու համար։

̰
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

16:20 25.11.2017

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, ամփոփելով նոյեմբերի 22-ի կլոր սեղան-քննարկման արդյունքները, արձանագրում է, որ՝

1․ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել շարունակական քննարկումների պայմանավորվածություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մտահոգիչ դրույթներին համարժեք լուծում տալու հարցի շուրջ,

̰
«Ուսանողը շահարկում է ապրիլյան գործողություններին մասնակցելու փաստը». ԵՊՀ-ն պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին

16:07 21.11.2017

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի նոյեմբերի 21-ին տարածել է «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ խնդիրը լուծվեց» վերնագրով հաղորդագրությունը:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի պետական համալսարանում չի եղել որևէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը և չի օգտվել զեղչի իրավունքից:

̰
Դասերին չի հաճախել, բայց ստացել է ավարտական դիպլոմ

11:09 18.11.2017

Ծաղկաձորի ոստիկանները պարզել են, որ Կոտայքի տարածաշրջանային քոլեջի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ավարտական դիպլոմ է տվել իր ազգականին:

̰
Երևանում կբացվի Գյոթեի անվան կենտրոն

13:48 17.11.2017

Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար Սաշա Ֆաբրիին և Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։

̰
Բողոքող ուսանողները ԱԺ-ի դիմաց հանդես եկան հայտարարությամբ

17:38 14.11.2017

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները շուրջ 5 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրին ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի առջև, որտեղ էլ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ հացադուլ են անում: Չնայած սկզբում բողոքող ուսանողները հայտարարում էին, որ նստացույց են անելու հենց այդ ֆակուլտետի առջև և այսօր երթով որևէ տեղ չեն գնալու, այնուամենայնիվ որոշվեց գնալ Ազգային ժողով, քանի որ հենց այդ պահին խորհրդարանում ընթանում էր Զինծառայողների մասին օրինագծի քննարկումը: Տարբեր վանկարկումներով և ծափերով ուսանողները երբ հասան խորհրդարանի մուտքի առջև հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ հիասթափված են պետական կառույցների մերժողական քաղաքականությունից: Ուսանողներին ընդառաջ դուրս եկան միաւյն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Արամ Սարգսյանը: Զրուցելով պատգամավորների հետ, լսելով նրանց հորդորները հացադուլը դադարեցնելու մասին, ուսանողները որոշեցին կրկին վերադառնալ ԵՊՀ և այնտեղ շարունակել իրենց նստացույցը:

̰
BACK_TO_TOP