14:27 23.02.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց Ամերիկյան համալսարան, որտեղ նրան ներկայացնում են կրթական հաստատությունը, գրադարանը։
17:16 19.02.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է դպրոցականների պայուսակների քաշի խնդրին՝ նշելով, որ դա տևական ժամանակ հանրակրթական ոլորտի համար առաջին խնդիրն է:
13:42 19.02.2018
Այսօր՝ փետրվարի 19-ին, գրահրատարակիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը գիրք է նվիրել և փոխադարձ նվեր գրքեր ստացել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
13:18 19.02.2018
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
10:47 15.02.2018
Գործադիրի նիստում այսօր համաձայնություն տրվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը (152808 հատ սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1000 դրամ)՝ 2.5 մլրդ ՀՀ դրամով:
15:28 13.02.2018
Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:
17:00 12.02.2018
Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը բուհի իր աշխատասենյակում այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:
16:40 12.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին: Այս մասին հայտնում են կառավարության հասարականյության հետ կապերի վարչությունից:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ:
11:48 09.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը մասնակցել է բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:
18:29 08.02.2018
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող է վաճառել հայաստանյան իր բիզնեսը՝ GNC-Alfa ընկերությունը, լրագրողներին հայտնել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին:
13:25 07.02.2018
Կրթության և գիտության նախախարության լեզվի պետական տեսչությունը վերակազմավորման ճանապարհին է՝ շուտով կա՛մ կվերակազմավորվի պետական կոմիտեի, կա՛մ կդառանա պետական կոմիտե:
10:15 06.02.2018
«Գյումրու պետական քոլեջ»-ի կեղծ դիպլոմտրամադրելու փաստով քրեական գործ է հարուցվել: Դատախազությունից հայտնում են, որ ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը` Ա. Բ.-ն, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով քոլեջի արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար:
22:41 03.02.2018
Սրանից բացի, ըստ նախարարի, սեփական կրթությունից չկտրվելու հնարավորություն է տալիս նաև հեռահար կրթությունը, որն արդեն հեռանկարային տարբերակ է։
11:39 30.01.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների և երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների և երիտասարդ գիտնականների համար:
15:11 26.01.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
15:40 20.01.2018
Հունվարի 19-ին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Awesome Foundation Yerevan»-ի հովանավորությամբ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
16:53 19.01.2018
«Հանրակրթության մասին» օրենքում 2014 թվականին կատարված փոփոխություններով սահմանվել է, որ Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ սա հեղափոխական որոշում էր Հայաստանի համար, սակայն այստեղ ներառական կրթությունը դեռ չի կարողանում հասնել պատշաճ մակարդակի։
20:45 18.01.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։
12:00 18.01.2018
Կառավարության նիստում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր ներկայացրել է բարձրագույն կրթության նոր հայեցակարգ, որը, նախարարի վստահեցմամբ, լուրջ նորամուծություններ է նախատեսում, և կրթական որակը մոտեցնելու է եվրոպական չափանիշներին։
11:06 16.01.2018
Հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից 18 դպրոցական: