18:19 19.10.2017
Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր գումարած նիստում որոշել է նոյեմբերի 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հրավիրել խորհրդարանական լսումներ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնականան և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում թեմայով»: Հանձնաժողովի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր հանրապետության աշխատաշուկայում միջին օղակի մասնագետների մեծ կարիք կա և այդ բացը պետք է լրացնեն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, սակայն այդ հաստատություններում սովորողների թիվը այնքան էլ մեծ չէ, չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ինչ մասնագետների կարիք կա Հայաստանում: Այս խնդիրները պատկերացնելու, ինչպես նաև օրենսդրական բացերը կարգավորելու, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները դիմորդների համար գրավիչ դարձնելու, պետպատվերի ու խրախուսական այլ մեխանիզմերի ներդրման և, ընդհանրապես, ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն նպատակով էլ կկազմակերպվեն լսումները:
17:00 12.10.2017
Կրթության և գիտության նախարարությունից SHANTNEWS-ին հայտնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների աշնանային արձակուրդը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 30-ից, իսկ ձմեռային արձակուրդը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից։ Առաջին դասարանցիների աշնանային և ձմեռային արձակուրդն ավելի երկար կտևի:
2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Ըստ ուսումնական պլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդն ավելի երկար կլինի. նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:
16:29 22.04.2017
Մասնագետներ իրենց ու այլ կազմակերպությունների համար։ Այս գաղափարախոսությամբ Գյումրիում բացվեց «Տեխնո կրթական ակադեմիան»։ Սա պահանջարկից ծնված առաջարկ է, ընկերության ներկայացուցիչների խոսքով ՏՏ ոլորտում առկա աշխատատեղերը թափուր են մնում, քանի որ չկան համապատասխան կադրեր, այդ իսկ պատճառով հիմնելով կրթական ակադեմիան կլրացվի իրենց կադրային բացը։ Կրթական հաստատության առաքելությունը` որակյալ մասնագետների պատրաստումն է լինելու: Տեխնո կրթական ակադեմիայում ուսանողներին […]