20:27 16.04.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։ Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության […]
17:38 16.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության […]
17:06 16.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ծրագրի նպատակն է աջակցել […]
19:19 15.04.2024
Ամփոփվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ գիտական կազմակերպություններից և ոլորտային գիտական կառույցներից: Այս տարի առաջին անգամ հանձնաժողովում ներառվել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներ: Հանձնաժողովի որոշմամբ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Մելատոնինի ու լիպոյաթթվի ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա», Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի «Խիտոզան՝ […]
16:52 15.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի […]
12:26 15.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթիր՝ կրթողին» ծրագիրը: Այն հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակն է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիների զբաղվածությունը՝ ձեռարվեստի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու միջոցով, ինչպես նաև նպաստել […]
12:04 14.04.2024
Ռազմական կրթության նոր հնարավորությունները. կուրսանտները կուսանեն արտերկրի ռազմաուսումնական լավագույն հաստատություններում, իրազեկում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:28 14.04.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի միջնակարգ, ավագ ու հիմնական դպրոցների, երիտասարդական կենտրոնի, արվեստի դպրոցի սաներ ու ուսուցիչներ: Արարատի մարզի Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ, ապա նաեւ Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Խորհրդարանական Մարիամ Պողոսյանը հյուրընկալել է Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան […]
18:26 12.04.2024
Կիպրոսի համալսարանը հայտարարել է ասպիրանտուրա (սեպտեմբեր, 2024 թ.) ընդունվելու դիմումների ներկայացման շրջանի մեկնարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համալսարանի օտարերկրյա ուսանողները, որոնք մասնակցում են Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզուներից այլ լեզվով առաջարկվող ծրագրին, պարտավոր են մասնակցել «Հունարենի և հունական մշակույթի» առնվազն մեկ դասընթացի՝ մինչև իրենց ծրագրի ավարտը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ […]
18:04 12.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները: Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները: Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և […]
16:38 12.04.2024
ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշինք»-ի (IFLA), ինչպես նաև Լատվիայի, Էստոնիայի և Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը։ Նախագծով սահմանվել են էլեկտրոնային […]
16:13 12.04.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Մասնավորապես համապատասխան տեղեր են հատկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ծրագրային ճարտարագիտության, տեղեկատվական համակարգերի, գեոմատիկայի, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, […]
11:03 12.04.2024
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե իբր Հայաստանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում, ուսումնասիրվում է իրավապահների կողմից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորում է տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։ Նախարարությունից փոխանցեցին, որ իրենք […]
13:43 11.04.2024
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական հարթակ: Միջոցառման նպատակն է կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում: Միաժամանակ, այն հարթակ է գրադարանային համակարգի արդի հիմնախնդիրների բացահայտման, դրանց լուծման և կարգավորման ուղիների որոնումների համար: «Ազգային գրադարանային […]
11:44 11.04.2024
Թաիլանդի Թագավորության բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարության նախարարությունը հրապարակել է Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից 2024 թվականին միջազգային ուսանողների համար առաջարկվող կրթաթոշակների ցանկը։ Կից՝ համապատասխան տեղեկատվական նյութերը, որոնք հասանելի են նաև հետևյալ հղմամբ: Լրացուցիչ տեղեկությունների և հայտերի ներկայացման համար անհրաժեշտ է կապ հաստատել Թաիլանդի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության հետ:
11:03 11.04.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ բնակավայրում կառուցվելիք հանրակրթական դպրոցի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ-ի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հյուրեր: Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական […]
18:05 10.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող կանադական գործարար առաքելության ներկայացուցիչներին: Կանադայի Եվրասիական առևտրի պալատի տարածաշրջանային տնօրեն, «Edusie Learning Inc.» Յորքի համալսարանի ներկայացուցիչ Տատյանա Դոմիլովսկայայի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում գործարար կապերի զարգացման նպատակով և այս համատեքստում հետաքրքրված է նաև կրթության և գիտության ոլորտի ծրագրերով: […]
17:00 10.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը, որի բացման արարողությանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն են Հայաստանում և […]
11:31 10.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է Կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի […]
16:37 09.04.2024
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել նրանց դերը: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
15:23 09.04.2024
Ֆրանկոֆոն օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն և անցկացվել է «Ֆրանսիայի շունչը Գավառում» միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Դավիթ Տյուրցը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի մշակութային գծով հանձնակատար Ալեքսանդր Կլուզոն, Ֆրանսիական ինստիտուտի ուսումնական ծրագրերի համակարգող Ագապի Ասլանյանը և «ՍԱԹԷ ԱԹՂԸ» Ֆրանսիական թատերական միության ղեկավար, բեմադրիչ, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը, բանասերներ, ՏԻՄ […]
12:35 09.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Դիզակ ԱՐՏ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկել է ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագիրը: Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների բարբառներով կբեմադրվի թատերական ներկայացում՝ «Դիզակ ԱՐՏ» թատերախմբի 11 սաների մասնակցությամբ: Ընտրված ստեղծագործությունը գրական հայերենից կփոխադրվի Արցախի բարբառների: Ներկայացման բովանդակությունը կարտահայտի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սովորույթները, […]
19:36 08.04.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցների հետ, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ […]
19:10 08.04.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի աշակերտներին: Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: […]
20:27 06.04.2024
Համաշխարհային գրագիտության հիմնադրամը Media.Monks-ի հետ համատեղ հայտարարել է Literacy Pen կոչվող խելացի գրիչի մոդուլի գործարկման մասին, որը նախատեսված է գլոբալ մակարդակով անգրագիտության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Ferra պորտալը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ անգրագիտության խնդիրն ազդում է ամբողջ աշխարհում մոտ 773 միլիոն մարդու վրա, ինչը լրջորեն խոչընդոտում է սոցիալական և տնտեսական զարգացմանը։ Խելացի գրիչը պետք […]
18:27 05.04.2024
Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: ԿԳՄՍ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: «Սեպտեմբերին կազմակերպված կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարած ուսուցիչներից շատերը մեծ ցանկություն ունեին դպրոցում աշխատանքը շարունակելու: Հաշվի առնելով ուսուցիչների տարիների վաստակն […]
17:20 05.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը: Ներկայացնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման գործընթացում այս տարվա փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Այս գործընթացն ուղղված է մասնագետների կարողությունների զարգացմանը և գրանցված արդյունքներով՝ նաև ֆինանսավորման մեխանիզմների […]
11:14 05.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր Ну տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր […]
18:20 04.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտի հանրային քննարկումները: Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջ Նա ընդգծել է՝ բավականին խոշորածավալ […]
16:11 04.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ. ապրիլի 10-ը ներառյալ: 2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական […]