Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալին

16:00 16.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին վերջերս՝ հունիսի 16-22-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության փորձագետների այցը Հայաստան: 4 փորձագետներից կազմված առաքելությունը հունիսին երկու սեմինար է անցկացրել Հայաստանում՝ «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական ​​կրթության և ուսուցման կառավարման և ֆինանսավորման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցների տրամադրում» և «Հմտությունների պրոֆիլավորման և աշխատանք փնտրելու տեխնիկական գործիքի ներդրում» թեմաներով, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար:

Սեմինարներն անցկացվել են ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող, ինչպես նաև շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչների մասնակցությամբ: Զուգահեռ կայացել են նաև ՄԿՈՒ ոլորտի երկկողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներ:

«Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը մեր ամենակարևոր ուղղություններից է: Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունն ու առաջարկությունները, որոնք իսկապես արժեքավոր են մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարևորել այն աջակցությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները տրամադրում են հմտությունների պրոֆիլավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Կրթության մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարության կարևոր թիրախները՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտները պետք է աշխատաշուկայում մրցունակ լինեն և կարողանան մասնագիտական զբաղվածություն ունենալ: Այս թիրախի ապահովման նպատակով իրականացվող շարունակական աշխատանքներից նախարարը կարևորել է հատկապես օրենսդրական բարելավումները միկրո որակավորումների և կրթության ներառականության ուղղությամբ աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած աջակցությունը: Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը: ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող մեծածավալ բարեփոխումներն ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեֆանիա Ջիաննինին արդյունավետ է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված մարտահրավերային իրավիճակների հաղթահարմանն ու այդ համատեքստում կրթության իրավունքի իրացման գերակայությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում, Ինֆորմատիկայի պետական քոլեջում, Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում և Թումո կենտրոնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

15:50 26.06.2025

Եթե ես Լամինի հայրը լինեի, գլխարկով կհարվածեի նրա ականջին․ Նոլիտո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նոլիտոն քննադատել է Լամին Յամալին։ Նոլիտոյին դուր չի եկել, որ 17-ամյա ֆուտբոլիստը Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:4) մամուլի ասուլիսին ներկայացել է գլխարկով։ «Այն, ինչ նա անում է իր տարիքում «Բարսելոնայում», պարզապես անհավանական է։ Կան գրեթե բոլոր պայմանները, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, և հիմա նա […] ...

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

15:40 26.06.2025

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը

Հիմնանորոգվում է Վարդենյաց լեռնանցքի 14կմ հատվածը։ Այն անցնում է Գեղարքունիքի մարզով (Մարտունու տարածաշրջան)։ Ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։ Այժմ տեղադրվում են երկաթե արգելապատնեշները, լրացվում, խտացվում ու հարթեցվում են կողնակները։ Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:32 26.06.2025

Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

15:25 26.06.2025

Դավիդ Դավիդյանը` «Ռոտորի» ֆուտբոլիստ

«Փյունիկից» հեռացած կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ 27-ամյա Դավիդյանը «Փյունիկում» էր 2022 թ. հուլիսից, 98 խաղում նա 2 գոլ է խփել, կատարել 14 գոլային փոխանցում։ «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում` ՖԱԼ-ում։ Ակումբն անցած մրցաշրջանում […] ...

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

15:17 26.06.2025

Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը

Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: ...

SHANTNEWS

15:00 26.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP