16:08 22.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին: Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում էր Հայաստանում ցկյանս ուսումնառության […]
15:20 22.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին։ Նշենք, որ պետական հանրակրթական ուսումնական […]
13:55 22.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել […]
16:17 21.11.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով։ Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է […]
11:27 21.11.2023
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ամփոփվել է «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որն անցկացվել է հոկտեմբերի 16-23-ը: Ամփոփմանը ներկա էին ծրագրին մասնակից բոլոր դպրոցների ներկայացուցիչները: ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, մշել է, որ ծրագրի շնորհիվ հանրապետության 21 դպրոցների 67 աշակերտներ, նրանց ծնողները և մանկավարժները դարձել են մի թիմ, մի մեծ […]
18:46 20.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ սեպտեմբերից Հայաստանի 16 ավագ դպրոցներում մեկնարկել է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն դպրոցների շուրջ 400 աշակերտի համար հասանելի է դարձնում խորացված մաթեմատիկայի, Python ծրագրավորման լեզվի անվճար ուսուցումը՝ ստեղծելով Հայաստանում ապագա նորարարների սերնդի ձևավորումը խթանող որակյալ մասնագիտական և […]
15:35 17.11.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների վարձատրության շարունակական բարձրացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է: […]
14:31 17.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2023 թվականին վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» հիմնադրամի «Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման» կենտրոնի և «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի հայտերը մերժվել են՝ համապատասխան մասնագետների փորձառության բացակայության և […]
12:51 17.11.2023
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի […]
11:17 17.11.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից նոյեմբերի 30-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:
11:14 16.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը […]
10:59 16.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ […]
18:43 15.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ […]
18:24 15.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա […]
22:38 14.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։
16:32 14.11.2023
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում։ Մրցույթը մեկտեղում է նախկինում հայտարարված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության և Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթները։ «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը, որն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության […]
12:17 14.11.2023
Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացված 3 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ մագիստրոսական և/կամ ասպիրանտական կրթական ծրագրերով ուսանելու համար: Ուսանողները մրցույթին կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով: Ինքնուրույն դիմել ցանկացողների համար հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է: Այն ուսանողները, որոնք կցանկանան դիմումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության միջոցով, […]
18:16 13.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը: Վերապատրաստումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Դասընթացի նպատակն Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի ներկայացուցիչներին ծանոթացնել նախկինում ձեռք բերված ուսումնառության […]
13:25 13.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Առաջադրանքները կազմում են Հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում […]
21:32 11.11.2023
Սեպտեմբերի վերջին Արցախից Հայաստան եկած 100,000-ից ավելի փախստականների մեկ երրորդը կազմում են երեխաները, ովքեր այժմ փորձում են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին: 13-ամյա Ժենյան, ով ստիպված է եղել փախչել Հայաստան՝ իր հայրենի համայնքում ռազմական գործողությունների սրումից հետո, […]
20:50 11.11.2023
Գեղարքունիքի մարզում մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց մարզաբնակ կանանց համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական […]
18:26 10.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա առթիվ. «Սիրելի՛ գիտնականներ, գիտաշխատողներ, գիտական ոլորտի նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ, որը հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` հանուն խաղաղության և զարգացման: Ժամանակակից աշխարհի մարտահրավերները և մարդկության պատմության հետահայաց վերլուծությունը ևս մեկ անգամ հաստատում են, որ կայուն տնտեսության, անվտանգության և հասարակության թռիչքային զարգացման […]
17:36 10.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ համապատասխան տոկոսով (70-100%) հավելավճար ստացող անձանց ցուցակները: Դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից: Ըստ ցուցաբերած արդյունքների տրվող հավելավճարները. 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած […]
17:25 10.11.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է […]
16:50 10.11.2023
Նախադպրոցական կրթական ծրագրեր և ծառայություններ իրականացնող կազմակերպությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գործունեության լիցենզավորման նպատակով: Գործընթացը սկսվում է համապատասխան կրթական ծրագրի ներկայացմամբ, որը սահմանված կարգով կտրամադրվի մասնագիտական փորձաքննության: Ներկայացված ծրագրի դրական եզրակացության առկայության պարագայում կազմակերպություններն, ըստ սահմանված պահանջների, կարող են լիցենզավորվել: Այս մասին ՀՀ կրթության, […]
10:14 10.11.2023
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում՝ ազդարարելով գործընթացի մեկնարկը: Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր և […]
15:27 09.11.2023
Գործադիրը հավանություն է տվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթով կարգավորում են միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) համակարգի գործունեության, ոլորտի կառավարման ու ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ […]
15:14 09.11.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքների փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր […]
13:53 09.11.2023
Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային […]
17:14 08.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնու (ՀՄԿ) այսօր մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր […]