TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները

16:44 07.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ […]

̰
ՀՀ 30 քաղաքացի հնարավորություն ունի մասնակցելու «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին

13:31 07.12.2023

Հունգարիայում մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա համար «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի դիմումների առցանց ընդունելությունը (https://stipendiumhungaricum.hu/): ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է 30 կրթաթոշակային տեղ: «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել կարճաժամկետ (առանց ավարտական վկայականի), բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի, հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Դիմումների առցանց ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 15-ն է՝ […]

̰
Հայաստանն անդամակցել է ֆինանսական կրթության համաշխարհային նոր ծրագրին

11:15 07.12.2023

Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության՝ ֆինանսական կրթության զարգացմանն ուղղված 2023-2027 թվականների ծրագրին։ Ծրագրի մեկնարկին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը։ Պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական կրթության ծրագիրը, այդ թվում՝ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» […]

̰
ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիականին համարժեք

12:42 06.12.2023

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը և բարեփոխումները, վերաճանաչել է ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է՝ 2023 թվականից մինչև 2027-ը ներառյալ: Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև հնարավորություն […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի հեղինակային խմբերի հետ

20:12 05.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների երաշխավորված դասագրքերի հեղինակային խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի բովանդակությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարը […]

̰
Կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը. Արթուր Մարտիրոսյան

14:50 04.12.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և […]

̰
ՀՀ բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ

10:17 04.12.2023

Կայացել է ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։ Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության […]

̰
Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

16:41 02.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին […]

̰
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

17:06 01.12.2023

Ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի-2023» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից: Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ է և կոչված է խրախուսելու դպրոցական այգիների զարգացումը: Դրա նպատակն է ոչ միայն ընդլայնել դպրոցական […]

̰
Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

12:46 01.12.2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից, ինչպես նաև ուդի ժողովրդի […]

̰
Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ

11:38 01.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների/անձանց ցուցակները՝ սահմանելով դրույքաչափը 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: Համաձայն հրամանի՝ ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխությունից կօգտվեն պետական հանրակրթական դպրոցներում որպես ուսուցիչ աշխատանքի ընդունվելու օրվանից: Սահմանվել է նաև, որ դրույքաչափի փոփոխությունը կատարվում է՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի […]

̰
Հաստատվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող շուրջ 300 դպրոցների ցանկը

11:09 01.12.2023

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը և դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների […]

̰
Առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում

17:36 30.11.2023

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ.-ը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը և սահմանել ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ այդմ, նախատեսվում է ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացում՝ ենթակառուցվածքների՝ շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Դպրոցական շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ […]

̰
Քննարկվել են Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

14:09 30.11.2023

Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել է Կատարի համալսարանի ռեկտորի հետ։ «Որպես ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ այսօր հանդիպել եմ Կատարի համալսարանի ռեկտոր Օմար Ալ Անսարիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ ենք կատարել […]

̰
Վերացվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:54 30.11.2023

«Հոռոմի նախակրթական» ՀՈԱԿ-ում իրականացրած կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Հոռոմ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

14:11 29.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։ […]

̰
Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024

10:52 29.11.2023

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը: Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով: Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցության համար անհատական […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է  Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին

21:00 28.11.2023

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների: Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 […]

̰
Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում

22:25 27.11.2023

Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել:  

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան նորակառույց դպրոցի բացմանը

18:12 27.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների […]

̰
Մրցույթ՝ նորարական և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացման համար

14:20 27.11.2023

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր 2024» մրցույթը, որի նպատակն է աջակցել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեության կարևորագույն և նորարարական ուղղություններով մրցունակ և բարձր սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի իրականացմանը և ժամանակակից նոր տեխնոլոգիաների մշակմանը: Մրցույթին կարող են մասնակցել 3-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 36 ամիս տևողությամբ […]

̰
Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

11:10 27.11.2023

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և զարգացում։ Այս խնդիրների կարգավորման […]

̰
Հոգեբանը խորհուրդներ է տվել ծնողներին, թե ինչպես օգնել երեխային պատրաստվել միասնական պետական ​​քննությանը

13:43 26.11.2023

Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ և ձեր երեխային հաջողությամբ պատրաստվել միասնական պետական ​​քննությանը և հասնել լավ արդյունքների, պետք է տիրապետեք երեք հմտության՝ հոգեբանի, գործառնությունների ղեկավարի և ներդրողի: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է հոգեբան Իրինա Գրիշինան։ «Հոգեբանի» դիրքորոշումն այն է, որ միասնական պետական ​​քննությանը նախապատրաստվելու ընթացքում ծնողի առաջ բարդ խնդիր է դրվում՝ նա պետք է երեխային մոտիվացնի […]

̰
Հայաստանում ֆրանկոֆոն շարժման ներկայացուցիչների հետ ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու սպասվելիք միջոցառումները

19:06 24.11.2023

Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոն շարժումը Հայաստանում ներկայացնող կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է Ֆրանկոֆոն աշխատանքները համակարգող խմբի հերթական նիստը՝ խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և խմբի համակարգող, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս […]

̰
Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին

16:51 24.11.2023

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն աջակցում է առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը: Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, […]

̰
Կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը

15:03 23.11.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: Հարցը զեկուցել է […]

̰
Հայ ուսանողները Ռուսաստանում կմասնակցեն «Ապագայի պատմություն» առաջնությանը

10:09 23.11.2023

Հայ ուսանողները նոյեմբերի 24-26-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմասնակցեն «Ապագայի պատմություն» առաջնությանը (Чемпионат «История будущего»): Հայաստանը կներկայացնեն Բրյուսովի անվան պետական համալսարանի Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Միլենա Գյուլամիրյանը, Մանուշ Խաչատրյանը, Լիլիթ Աբրահամյանը, Նոնա Սարգսյանը, Սաթեն Մնոյանը, Սոնա Առաքելյանը։ Ուսանողները բուհի դասախոս, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանի ղեկավարությամբ և նախաձեռնությամբ մշակել են մշակութային նախագիծ, […]

̰
Կայացել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն» աշխատաժողովը

16:08 22.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին: Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում էր Հայաստանում ցկյանս ուսումնառության […]

̰
Մրցույթ՝ դպրոցի տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով

15:20 22.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-ն հրամանով հաստատված պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին տնօրենի հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության փորձաքննություն իրականացնելու նպատակով: Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին։ Նշենք, որ պետական հանրակրթական ուսումնական […]

̰
Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

13:55 22.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում՝ կողմերն անդրադարձել […]

̰
BACK_TO_TOP