11:49 13.02.2024
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]
18:36 12.02.2024
«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական […]
17:41 09.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Ատեստավորման հայտ […]
17:42 08.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում 2024թ. հունվար ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչների, տնօրենների, տնօրենների տեղակալների, խմբակավարների անունները: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն […]
13:58 08.02.2024
Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեն և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացնում են «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ միայն մեկ տեսանյութ, […]
12:28 08.02.2024
«Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ: Նշենք, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ […]
18:40 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի […]
18:26 07.02.2024
Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն […]
16:10 07.02.2024
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան: Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Գեզա Կումինեցը: Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ […]
13:07 07.02.2024
Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբերհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագիրը: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության […]
22:52 06.02.2024
Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի մշակույթի և նորարարության նախարարության միջև՝ մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հայկական կողմից այն ստորագրել է ԿԳՄՍ […]
17:11 06.02.2024
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2021 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվել է՝ այն ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի […]
14:23 06.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որով լայնածավալ փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Կրթության մասին» եւ կից մի շարք օրենքներում: Հարցի առնչությամբ խորհրդարանում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ: Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին՝ սկսած հասկացությունների սահմանումից: Միասնականացվում են ոլորտում գործող ուսումնական հաստատություններըգ իբրեւ […]
14:11 06.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացվել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների և դիտարկումների վերաբերյալ:
13:08 06.02.2024
ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից: «Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն […]
11:38 06.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման […]
09:27 06.02.2024
Չելյաբինսկի մարզում աշակերտուհիները տեսագրել են տեսանյութ, որում հրկիզել են իրենց ուսուցչի լուսանկարը։ Ուսուցչուհու ազգականը սոցցանցերում հրապարակել է այս տեսանյութը՝ ուշադրություն հրավիրելու կատարվածի վրա։ Հրապարակման հեղինակի խոսքով՝ իր քույրը դպրոցում ուսուցչուհի է աշխատում և սպառնալիքներ ստանում իր աշակերտներից։ Կնոջն ուղարկել են տեսանյութ, թե ինչպես են զուգարանում կրակայրիչով հրկիզում իր լուսանկարը։ «Ուսուցիչների նկատմամբ նման վերաբերմունքն արդեն սովորական […]
18:34 05.02.2024
Արվեստի դպրոցների մանկավարժների և մարզադպրոցների մարզիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կմեկնարկի 2024 թվականի մարտի 15-ից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողներն ու մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն իրենց ցանկությամբ կարող են հայտեր ներկայացնել և մասնակցել կամավոր ատեստավորմանը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
18:12 05.02.2024
2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» «Invest your talent in Italy» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար: Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի […]
15:50 05.02.2024
Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։ Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ՀՀ ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով. Ուսուցիչը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։ Ուսուցիչը դիմումը լրացնելիս նշում է դպրոցի […]
11:45 02.02.2024
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբերգրագիտությանը: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 5 000 000 (հինգ միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։ Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրում ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի […]
17:50 01.02.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով: Դրամաշնորհային մրցույթի հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ կտրամադրվի դրամական հատկացում, որի բյուջեն կազմում է 4 մլն 560 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ (4-9-րդ դասարաններ) երեխաների հայերենի […]
17:40 01.02.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին» 2006թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ։ Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ […]
16:46 01.02.2024
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և 1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024թ.-ին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։ Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվում թվով 30 […]
12:25 01.02.2024
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում ստեղծվում է «Օպտիկական միկրոհամակարգերի մշակման և հետազոտման գիտակրթական կենտրոն»: Գիտաուսումնական կենտրոնը համալրված է լինելու ժամանակակից օպտիկական և օպտոէլեկտրոնային սարքերի միկրոմշակման, դրանց միջոցով կենսաօպտիկայի, տեղեկատվության մշակման ու հեռահաղորդակցության ոլորտներում բարձր տեխնոլոգիական միկրոհամակարգերի պատրաստման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։ […]
18:54 31.01.2024
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում՝ տեղեկատվության, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման և այլ միջոցներով: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 3 000 000 (երեք միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։ Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով […]
20:08 30.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի […]
17:56 30.01.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2024թ. հունվարի 31-ից փետրվարի 21-ը ներառյալ՝ քսանչորսժամյա […]
17:21 30.01.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին: Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարևորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը […]
13:05 30.01.2024
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կստեղծվի Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Մոնիտորինգային այցերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Նրանք […]