10:51 08.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին […]
15:33 07.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ` խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով: Խորհրդի անդամների ընդհանուր թվի 1/3-ը կազմում են կրթության և գիտության, 1/3-ը՝ մշակույթի և 1/3-ը՝ սպորտի և երիտասարդության ոլորտների ներկայացուցիչները: Մրցույթին կարող են մասնակցել և խորհրդի կազմում ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ և այլ […]
18:46 06.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համատեղ նոյեմբերի 6-12-ն անցկացնում են «Մեդիագրագիտությունը թվային միջավայրում․ պատերազմին զուգահեռ» խորագրով մեդիագրագիտության շաբաթ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել մեդիագրագիտության շաբաթվա բացման միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն […]
17:41 06.11.2023
Այս տարվանից մեկնարկել է պետական բյուջեով իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառումը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառման նպատակն է աջակցել դպրոցներին՝ արտակարգ իրավիճակների և չնախատեսված հանգամանքների հետևանքով առաջացած խնդիրների լուծման, նորոգման, արդիականացման աշխատանքների իրականացման հարցում: Ըստ այդմ, հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքը՝ ԿԳՄՍ նախարարությունը մշակել […]
11:39 06.11.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի շրջանակում հաշվի է առնվել գիտական նախագծերի՝ […]
23:47 04.11.2023
Առաջին բանը, որ ծնողը պետք է անի նախքան տեղափոխության որոշում կայացնելը, իրավիճակը սթափ և առանց խուճապի գնահատելն է: Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է Ֆիլիպովի անվան դպրոցի հոգեբան Կամիլա Ախմեդովան։ Մասնագետի խոսքով, եթե երեխան դպրոցում դժվարանում է հիմնական առարկայից, ապա պետք չէ շտապել տեղափոխության հարցում: «Իսկ այն դեպքում, երբ ժամանակի և էներգիայի սղության պատճառով ոչ […]
16:45 03.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման առանցքում զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին վերաբերող հարցերն էին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախադպրոցական կրթության համար սահմանված են հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ ենթակառուցվածքների բարելավման, կրթության բովանդակության փոփոխության, […]
13:52 03.11.2023
Վերջին տարիների համեմատ այս տարի «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նկատմամբ աննախադեպ ակտիվություն է նկատվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Վեդին և Գավառը։ Նախորդ տարիներին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված քաղաքներում իրականացված աշխատանքները, քաղաքների կողմից սահմանված նոր նշաձողերը, ծրագրի հանրահռչակման և տեսանելիության բարձրացմանն ուղղված աշխատանքները, ըստ ամենայնի, տվել են իրենց […]
12:14 03.11.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։ Նկատի ունենալով, […]
14:50 02.11.2023
Խոշորագույն կապիտալ ծրագրերից մեկը, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որի մասին բազմիցս խոսվել է: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ Կառավարության վերջին երկու նիստերի ընթացքում կայացվել են երկու կարևոր որոշումներ. նախ հաստատվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, իսկ նախորդ նիստում՝ մեկ անձնից գնման եղանակով ճարտարապետական ընկերության հետ պայմանագրի կնքման գործընթացը: «Հոկտեմբերի 30-ի դրությամբ մենք […]
14:33 02.11.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտնել է, որ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում: «Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է […]
13:15 02.11.2023
Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ: Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի […]
13:02 02.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը: «ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թվականի փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում: Փետրվար ամսից մինչև սեպտեմբեր […]
12:20 02.11.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կարող են կրթությունը շարունակել ՀՀ պետական ուսումնական հաստատություններում և ստանալ 2023-2024 ուստարվա վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
11:40 02.11.2023
Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ […]
17:34 01.11.2023
«Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության» (ԿԻՔՆ) կրթական կազմակերպությունները մեկնարկել են «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող համաժողովների շարքը, որի առաջին հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը բաղկացած էր երկու պանելային քննարկումից, որոնց ընթացքում պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների […]
10:59 01.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը: Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ […]
21:21 30.10.2023
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ գործադիրը հանել է Հայաստանում բուհից բուհ տեղափոխվելու գործող սահմանափակումները: Անհատական գրաֆիկով ուսանողները կարող են հանձնել քննություններ ու կուտակել անհրաժեշտ կրեդիտներ ուսումը շարունակելու համար: Ուսման վարձի փոխհատուցում է նախատեսված նաև նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների համար:
15:10 30.10.2023
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ արձանագրեց, որ գործադիրն անցել է Ակադեմիական քաղաք ծրագրի իրագործման գործնական փուլ։ «Կառավարությունում ասել եմ և ուզում եմ խորհրդարանական մեր գործընկերներին նույնպես տեղյակ պահել. ես հիմա ունեմ վստահություն, որ մենք այդ ծրագիրը կիրականացնենք։ Ինչո՞ւմն է այդ վստահությունը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ և գերմանական ճարտարապետական […]
12:17 30.10.2023
ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեում՝ լրացուցիչ միջոցներ նախատեսելով մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների և ԲՏՃՄ (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդողների համար լրավճարների տրամադրման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության այլ միջոցառումներից տնտեսված միջոցներից կվերաբաշխվի 215 մլն 354 հազար դրամ գումար: Որոշվել է ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող […]
20:31 27.10.2023
750-ից ավելի թեմաներ, մոտ 3200 հեղինակներից ընդգրկված ասացվածքներ, ասույթներ, աշխարհի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող գունեղ էջեր. լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած 5 տարիների ծավալուն աշխատանքը ամփոփող «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը: Սա Գրենիկ Հակոբյանի 2-րդ հեղինակած գիրքն է. առաջինը հրատարակվել է 2019-ին: Այն վերաբերել է գործարարությանը, իր մեջ ընդգրկել է լավագույն մտքեր, կյանքի տարբեր […]
17:55 27.10.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային […]
13:40 27.10.2023
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին։ Որոշմամբ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին թույլատրվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և […]
15:32 26.10.2023
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում սահմանել է դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները՝ «ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար: Այն իրականացվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը, ժամկետները, ծավալները և պետական գնումների կազմակերպման […]
19:50 25.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին 22 աշակերտ է մասնակցում ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր […]
11:00 25.10.2023
Մեկնարկել է Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում ՅՈւՆԵՍԿՕ միջազգային մրցանակի համար հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցանակային ֆոնդը կազմում է 300 000 ԱՄՆ դոլար՝ նախատեսված առավելագույնը երեք մրցանակակրի համար։ Մրցանակը շնորհվելու է տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երեք […]
21:17 24.10.2023
Արտոնյալ պայմաններով աշխատանքի հնարավորություն` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար։ Առանց մրցույթի մասնագետները կարող են գործուղվել մարզեր, ստանալ 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքների դեպքում` հավելյալ 50 հազար դրամ: Կրթական կառավարման տեղեկատվական համակարգում արդեն հասանելի է մարզային բոլոր այն դպրոցների ցանկը, որոնք ունեն թափուր հաստիքներ:
21:00 24.10.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեխաների կրթության համար Երևանում նախատեսվող որոշ ծրագրեր: Մասնավորապես գրել է. «Երևան քաղաքում մեր փոքրիկների կրթության համար պետք է լինեն լավագույն պայմանները․ Կենտրոն վարչական շրջանում ևս շարունակվում են մանկարապարտեզների և դպրոցների բարեկարգման աշխատանքները։ 1965թ․ հիմնադրված թիվ 15 մանկապարտեզը վերանորոգումից հետո իր դռներն է բացել 180 փոքրիկների առջև։ […]
12:18 24.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության, ՉԺՀ կրթության նախարարության լեզվական կրթության ու համագործակցության կենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն […]