TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը. խորհրդարանական լսումները ԱԺ-ում

20:48 27.01.2024

ԱԺ-ում անցկացվել են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումներ: Նշվել է, որ քննարկումներին հաջորդելու են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի լրամշակված նախագծի ընդունումը, ինչպես նաեւ ենթաօրենսդրական ակտերի մշակումը գործադիր մարմնի կողմից: Նախատեսվում է ունենալ ՄԿՈՒ հաստատությունների մեկ տեսակ՝ «քոլեջ» տիպը: Ներդրվելու է մասնագիտական կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմ, […]

̰
Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

15:57 25.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին: Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 36-ն են: Այցի ընթացքում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններում, հաջողություն մաղթել աշակերտներին և հետաքրքրվել նրանց նախասիրություններով: […]

̰
Ռումինիայի բուհերում սովորելու հնարավորություն

12:47 25.01.2024

Մեկնարկել է Ռումինիայի Արտաքին գործերի նախարարության՝ 2024-2025 ակադեմիական տարվա կրթաթոշակների տրամադրման գործընթացը: Հայտերի ընդունման փուլը նախատեսվում է կազմակերպել մինչև 2024 թ մարտի 16-ը։ Կրթաթոշակի հավակնորդները պետք է գրանցվեն studyinromania.gov.ro հեռավար հարթակում՝ ներբեռնելով պահանջվող փաստաթղթերը։ Կրթաթոշակի ծրագրին մասնակցության հայտերի վերաբերյալ արդյունքները հրապարակվելու են մինչև 2024 թ. հուլիսի 15-ը։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.mae.ro/en/node/10251։

̰
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդության ոլորտում

11:53 25.01.2024

ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի (առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, անվտանգ վարքագծի պահպանումը, վնասվածքների կանխարգելումը, ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումից զերծ մնալը) խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և համանման նախաձեռնությունների խրախուսում» դրամաշնորհի մրցույթ: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 5-ը ժամը՝ 11:00-ն: Հայտերը […]

̰
Ժաննա Անդրեասյանը Կրթության միջազգային օրվա շրջանակում միացել է Համաշխարհային բանկի մեկնարկած հաղորդակցության արշավին

11:01 25.01.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կրթության միջազգային օրվա շրջանակում միացել է Համաշխարհային բանկի մեկնարկած հաղորդակցության արշավին՝ #StartTheStory։ Արշավի մասնակիցները պատմել են, թե որ գրքերն են բացել ընթերցանության մեծ ու հետաքրքրիր աշխարհը։

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին

19:24 24.01.2024

Այսօր Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի 7 հաղթողներին և պարգևատրել նրանց շնորհակալագրերով ու խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ակտիվության համար և նշել. «Մենք այսօր նշում ենք մեր ամենանշանավոր գրողներից […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն է տրվել գործուղվել և աշխատել մարզերում

17:21 24.01.2024

ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը: Նրա խոսքով՝ շատ արագ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով: «Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում. նրանց սոցիալականացման և լավ […]

̰
Ո՞ր խնդիրներն են հանգեցնում երեխաների՝ պարտադիր կրթությունից դուրս մնալուն

15:49 24.01.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման խնդիրներին այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: Ստալ Սարդարյանի խոսքով՝ 2021 թվականից գործում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց հանրակրթության մեջ ներգրավելու կարգը, սակայն այն ամբողջությամբ […]

̰
Այսօր կրթությունից դուրս է մնացել մոտ 250 մլն երեխա. ՅՈՒՆԵՍԿՕ

14:11 24.01.2024

Այսօր կրթության միջազգային օրն է: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման հարցերի և ոլորտին առնչվող այլ մարտահրավերների թեմայով ասուլիսին բանախոսները ներկայացրել են ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կրթության միջազգային օրվա կապակցությամբ

13:32 24.01.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևով հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի։ Կարծում եմ՝ այս գաղափարն ավելի քան արդիական է, և այն մղում է ավելի մեծ ջանքերով ամրապնդել կրթության հիմքերը, […]

̰
Քննարկվել են կրթության և մշակույթի ոլորտներում հայ-բրիտանական համագործակցության մի շարք հարցեր

17:02 23.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ անցած տարիների հաջողված […]

̰
Կրթաթոշակային ծրագիր Ինդոնեզիայում

16:00 23.01.2024

Ինդոնեզիայի Հանրապետության կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիայի նախարարությունը հրավիրում է ՀՀ ուսանողներին դիմելու «Kemitraan Negara Berkembang» (KNB) կրթաթոշակային ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակային ծրագրի շրջանակում Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում արտերկրի ուսանողներին՝ բարձրորակ կրթություն ստանալու երկրի 31 համալսարանների 1564 կրթական ծրագրերում։ Բակալավրիատի կրթական ծրագրի համար կարող են դիմել մինչև 21 տարեկան, մագիստրոսական ծրագրի համար՝ մինչև 35 տարեկան, դոկտորական կրթական ծրագրի համար՝ մինչև […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության փորձագետներին

12:30 23.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը: Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]

̰
Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի հիմնական եւ միջնակարգ մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ

11:05 23.01.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի հիմնական եւ միջնակարգ մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: Երեւանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին հյուրընկալել է պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Պատգամավոր Անուշ Քլոյանը Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի […]

̰
Առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն». նախագիծ

18:25 22.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական […]

̰
Ուսուցիչը թվարկել է երեխաների կրթության մասին հինգ հիմնական միֆերը

21:15 21.01.2024

Հենց որ երեխան դառնում է 1,5-2 տարեկան, արդեն արդիական են դառնում զարգացման ու կրթության հարցերը։ Եվ դրանք պարբերաբար առաջանում են ընդհուպ մինչև միասնական պետական ​​քննություն հանձնելը։ Մանկավարժական գիտությունների թեկնածու Մարինա Մեյը Gazeta.Ru-ին պատմել է երեխաների կրթության մասին հիմնական առասպելների մասին։ Առաջին առասպելն այն գաղափարն է, որ մանկապարտեզը պարտադիր է: «Երեխային առաջին հերթին անհրաժեշտ է ակտիվ […]

̰
Տավուշի մարզում այս տարի կփորձարկվի նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում. Ժաննա Անդրեասյան

22:07 20.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի մանկավարժներ, ինչպես գիտեք, Տավուշի մարզում այս տարի կփորձարկենք նոր չափորոշչով ամփոփիչ ատեստավորումը չորրորդ, իններորդ և տասներկուերորդ դասարաններում՝ բոլոր դպրոցներում հետագայում նույն ձևաչափը կիրառելու համար։ Չորրորդ դասարանում գիտելիքի ստուգման քննություններ չեն լինի, երեխաները ամփոփիչ բնութագրերի միջոցով կփոխադրվեն։ Որպեսզի միաժամանակ տեղեկացված լինենք երեխաների առաջադիմության ընդհանուր պատկերից, […]

̰
Շնորհակալություն բոլորիդ առաջինը լինելու համարձակության համար․ նախարարը՝ մանկավարժներին

15:33 19.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժներին և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժներին, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել: Նախարարը ողջունել է մանկավարժներին և շնորհավորել մասնագիտական զարգացման ծրագրերին հաջող մասնակցության համար: «Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է […]

̰
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն. ԿԳՄՍՆ

17:37 18.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն […]

̰
Շուրջ 200 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ վարձատրություն. Ժաննա Անդրեասյան

12:06 18.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է կամավոր ատեստավորմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ թեստերի վերաբերյալ հարցին: Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքները բավարար են՝ արձանագրելու, որ թեստերը ներկայացուցչական: «Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչների 50 տոկոսից ավելին հաղթահարում են թեստերը: Բավականին մեծ թիվ են կազմում նաև […]

̰
Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները. Արաքսիա Սվաջյան

17:55 17.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը: Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնը, ՏԿԵ նախարարության, ՀՀ տարբեր համայնքների, դպրոցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջույնի […]

̰
Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ

09:22 16.01.2024

Web3 Հայաստան հիմնադրամը և Վրաստանի Web3 պալատը կհամագործակցեն ու կկազմակերպեն համատեղ միջոցառումներ։ Ամբողջ 2024 թվականի ընթացքում Հայաստանի և Վրաստանի Web3 համայնքների միջև սերտ գործակցության արդյունքում կկազմակերպվեն գիտելիքի փոխանակումներ, նեթվորքինգ և կխթանեն Web3 էկոհամակարգի զարգացումն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում: Մասնավորապես, երկու կառույցները կհամագործակցեն ստեղծելու և մշակելու համապարփակ կրթական նախաձեռնություններ՝ մասնագետներին, որոշումն կայացնողներին և պետական և […]

̰
«Ինքնության դարբնոց». ներառական կրթական ծրագիրն իրականացվել է Երևանում, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

15:21 15.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ և 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը: «Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։ Հովհաննես Շարամբեյանի անվան […]

̰
Միասնական քննության 2 հնարավորություն՝ ձմռանն ու ամռանը. ԳԹԿ-ն դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս

16:16 13.01.2024

Միասնական քննության 2 հնարավորություն՝ ձմռանն ու ամռանը. արդեն 2-րդ տարին Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդներին լրացուցիչ հնարավորություն է տալիս: Ընդունելության քննությունների 1-ին փուլում հայտագրվել է 9672 դիմորդ։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:

̰
Արցախից բռնի տեղահանված անձանց պետությունը կաջակցի ուսման, ապա նաև աշխատանքի անցնելու հարցում

12:50 11.01.2024

Արցախից բռնի տեղահանվածներին պետությունը միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում  կաջակցի մասնագիտական ուսուցման  և աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցերում: Նախագիծն այսօր հաստատվել է գործադիրի նիստում: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը  վճարովի պրակտիկան է, դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, դրանից […]

̰
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են

10:47 11.01.2024

2022-2023 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով: Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր […]

̰
Կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը

16:50 09.01.2024

Համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին

16:00 09.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներին, որոնք հանրակրթական ուսումնական հաստատություններում մանկավարժական գործունեությունը շարունակելու հնարավորություն չեն ստացել՝ հաշվի առնելով «Հանրակրթության մասին» օրենքի պահանջն ու կամավոր ատեստավորման արդյունքները: ԿԳՄՍ նախարարը, կարևորելով բազմափորձ ուսուցիչների վաստակն ու ներդրումը կրթական համակարգում, շեշտել է, որ դեռևս 2010 թվականին «Հանրակրթության մասին» […]

̰
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

10:50 09.01.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի 21-ին, «Օտար […]

̰
Ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները տանը և դրսում՝ տարբեր պատահարներից խուսափելու համար

13:14 07.01.2024

Ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները տանը և դրսում ՝տարբեր պատահարներից խուսափելու համար: Ի՞նչ վարքագիծ դրսևորել արտակարգ իրավիճակների ժամանակ: Ի՞նչ հեռախոսահամարների զանգահարել: Մանրամասները՝ ԿԳՄՍ նախարարության տեսանյութում:

̰
BACK_TO_TOP