Լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

Լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը

20:31 27.10.2023

750-ից ավելի թեմաներ, մոտ 3200 հեղինակներից ընդգրկված ասացվածքներ, ասույթներ, աշխարհի ժողովուրդների մշակույթին ու պատմությանը վերաբերող գունեղ էջեր. լույս է տեսել Գրենիկ Հակոբյանի հեղինակած 5 տարիների ծավալուն աշխատանքը ամփոփող «Կյանքի մեծ հանրագիտարան» գիրքը:

Սա Գրենիկ Հակոբյանի 2-րդ հեղինակած գիրքն է. առաջինը հրատարակվել է 2019-ին: Այն վերաբերել է գործարարությանը, իր մեջ ընդգրկել է լավագույն մտքեր, կյանքի տարբեր իրավիճակներին վերաբերող խորհուրդներ, իսկ 2-րդ գիրքը, ինչպես հեղինակն է կատակով նշում, առաջինի ավելի լուրջ տարբերակն է: Գրենիկ Հակոբյանի առօրյայից գիրքն անբաժանելի է. գրքերի վրա արած նշումները, հեղինակներից արված քաղվածքները տարիներով հավաքել ու համահավաք կերպով ամբողջացրել է «Կյանքի մեծ հանրագիտարան» այս նոր գրքում:

 

Բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, ժպիտներ. բազմամարդ դահլիճում գրքի շնորհանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել գրքասերների, գրողների, հեղինակի ընկերներին, հարազատներին: Որպեսզի փոքրերը գրքի նկատմամբ սեր ունենան դեռ մանկուց, նոր լույս տեսած գրքի առաջին օրինակները հեղինակը նվիրում է թոռներին:

Գրենիկ Հակոբյանը բանասեր է, 30 տարվա գործարար: Խորհրդային միության տարիներին դպրոցում, մանկավարժական համալսարանում, ապա նաև Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Մոսկվայում ծնված հայ երեխաներին դասավանդել է հայոց լեզու: Գրքի հեղինակ, գործարար Հակոբյանը կյանքին նայում է լավատեսորեն ու տալիս է հետևյալ խորհուրդը.

Ավելին՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկել

14:27 07.08.2025

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

14:20 07.08.2025

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 07.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:05 07.08.2025

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP