14:31 01.10.2023
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթությունը կապված է դեպրեսիայի և անհանգստության զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Public Health ամսագրում: Վերջին տարիներին աճել է բարձրագույն կրթությունն ավարտող երիտասարդների թիվը, ինչպես նաև դեպրեսիաներով և տագնապային խանգարումներով տառապող մարդկանց թիվը։ Հետազոտողները կասկածում են, որ բարձրագույն կրթությունը կարող է կապված լինել այս […]
18:07 28.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` առաջարկելով իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման վերաբերյալ: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «ԼՂ հազարավոր ընտանիքներ բռնի տեղահանվում են Հայաստանի Հանրապետություն՝ ունենալով համակողմանի աջակցության և հոգատարության կարիք: ՀՀ կառավարությունը հոգում է բռնի տեղահանված ընտանիքների […]
13:50 28.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում և պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունելի է համարել այն […]
20:33 27.09.2023
Երևանի պետական համալսարանն իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: «Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի […]
17:27 27.09.2023
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ: Պետությունը հոգացել է 5700-ի կեցության հարցը, որը կազմում է սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը: Այս մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է նաև, որ այս պահի […]
11:57 27.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ սեպտեմբերի 26-ի 1186-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի /հավաստագրման/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ հավակնորդների քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 3-18-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Հավակնորդների հավաստագրման գործընթացն իրականացվում է համաձայն նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար […]
17:37 26.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը: Քննարկմանը մասնակցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության, բարձրագույն և հետբուհական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների պետերը, ոլորտի այլ պատասխանատուներ։ […]
15:12 26.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,, […]
13:03 26.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 1894-Ա/2 հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստման և հավաստագրման քննությունների լրամշակված հարցաշարը: Ղեկավարման իրավունքի վերապատրաստման և հավաստագրման քննությունների թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 516 հարց` ՀՀ Սահմանադրությունից, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության […]
18:56 25.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվել է աշխատանքային քննարկում, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Գնահատման և Թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, ոլորտային կառույցների այլ ներկայացուցիչներ: Նախարարն ընդգծել է, որ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կողմից բարձրացվել են մի […]
13:48 25.09.2023
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 973-Ն հրամանով հաստատված պահանջներին համապատասխան: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես […]
13:15 25.09.2023
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5» նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, ինչպես նաև հասանելի է դրա էլեկտրոնային տարբերակը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում՝ https://tinyurl.com/st7m7avt: […]
16:00 23.09.2023
Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ատեստավորման փուլի առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոնում իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների կամավորման ատեստավորման ընթացքին հետևել է […]
14:00 22.09.2023
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 482 մլն 600 հազար դրամ գումարի չափով՝ կապիտալ ծրագրերի իրականացման համար: Որոշմամբ վերաբաշխման արդյունքում առաջացած մնացորդը՝ 324 մլն 760 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշմամբ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը […]
10:38 19.09.2023
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։ Ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր […]
20:32 18.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը։ Այն կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համագործակցությամբ։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և Targeting և ArmAdventure կազմակերպությունների […]
19:05 18.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի՝ հիմնովին վերանորոգված ու նորովի կահավորված գրադարանի բացման արարողությանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես […]
21:38 15.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության […]
21:12 15.09.2023
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը շարունակում է հայրենադարձների համար իրականացնել հայերեն լեզվի և ինտեգրման անվճար դասընթացներ, ոլորտային սեմինարներ և տեղեկատվական հանդիպումներ։ Տարեսկզբից երեք փուլով հայերեն լեզվի անվճար դասընթացներին մասնակցել է 180 հայրենադարձ 23 երկրից, իսկ ինտեգրման դասընթացներին՝ 67 հայրենադարձ 7 երկրից։ Հետևեք մեր նորություններին՝ դասընթացների նոր փուլի մեկնարկի մասին տեղեկանալու նպատակով։ Դիտեք տեսանյութը դասընթացների մասին ավելին […]
17:57 15.09.2023
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը գ. Աղվերանում կազմակերպում է Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված 2-րդ երիտասարդական աշնանային դպրոց՝ «Գերբարձր լուծաչափի հեռազննումը, կիրառման ուղղությունները և առանձնահատկությունները» խորագրով: Դպրոցի մասնակիցները ծանոթանալու են գերբարձր լուծաչափի հեռազննման հնարավորություններին և առավելություններին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) ստացվող բազմասպեկտրալ և ջերմային լուսանկարներին, տվյալների […]
13:13 15.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ-ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է. […]
11:49 15.09.2023
Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները խորհրդարանում հյուրընկալել են Երեւանի եւ մարզերի հիմնական ու հանրակրթական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների, Աբովյանի Բազմագործառութային պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։ Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ հյուրընկալել է «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներին […]
18:46 14.09.2023
Սեպտեմբերի 23-ին Թումո Երևանում տեղի կունենա «Արհեստական բանականություն և կրթություն» սիմպոզիումը, որը կմիավորի միջազգային փորձագետների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը կրթության, տեխնոլոգիաների, աշխատաշուկայի և կյանքի այլ ոլորտների վրա: Տեխնոլոգիական և կրթական ոլորտի առաջատար մասնագետների, այդ թվում Google DeepMind, OpenAI, Microsoft, Harvard, MIT, Meta, Figma, Khan Academy և այլ համաշխարհային գիգանտների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան պանելային քննարկումներ, […]
14:26 14.09.2023
Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ […]
11:25 14.09.2023
2023 թ. դեկտեմբերի 5-19-ը Իսրայելի «Մաշավ» զարգացման միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպվում է «Community Services for Older Persons to promote Optimal Aging» խորագրով դասընթացը: Ծրագիրը միտված է բարելավելու տարեց բնակչության համար իրականացվող ծառայությունների որակը՝ կարևորելով համայնքի դերը առողջ, անվտանգ և արժանապատիվ ծերություն ապահովելու գործում, նպաստելով տարեց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը սոցիալական, հասարակական բոլոր գործընթացներին: Նպատակն է […]
16:07 13.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարի չափը: ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների […]
12:39 13.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին` պարզաբանելով հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման կարգավորումներին առնչվող հարցերը` պայմանավորված հանրակրթական նոր չափորոշչի ներդրման գործընթացով: Գրությամբ ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող դպրոցներին իրազեկել, որ ուսումնական առարկաների թեմատիկ պլանները՝ էլեկտրոնային տարբերակով, լրացվում են համաձայն ՀՀ […]
11:10 13.09.2023
Բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործմանը, մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչի ուժեղացմանը և շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակմանը խթանելու նպատակով սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի, և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, կնքել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի […]
17:58 12.09.2023
Սեպտեմբերի 11-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ, կատաղության հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ է սկսել Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում։ Մասնագետները եղել են Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71, Նաիրի Զարյանի անվան թիվ 130, Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 և Աշոտ […]