TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դասարանների ձևավորման կարգում տրվել են կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ

11:51 12.09.2023

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։ Սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) […]

̰
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել՝ հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ դասագրքեր չեն տրամադրվել

21:30 11.09.2023

Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, […]

̰
Նոր կարգավորումներ ներառական կրթության ոլորտում. քննարկում ԱԺ-ում

19:37 11.09.2023

Սեպտեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության բարելավմանը: ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, որն ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլև այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի […]

̰
Ներառական կրթության ոլորտում կսահմանվի ծնողական խմբեր ստեղծելու իրավունք. նախագիծ

15:22 11.09.2023

««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության իրականացմանը: Այս մասին սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում ասել է նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Ըստ հիմնական զեկուցող՝ ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, ինչը, ըստ նրա, ենթադրում է ոչ միայն […]

̰
Մանկաբույժն ասել է, թե ինչ սնունդ պետք է տալ աշակերտին

10:58 11.09.2023

Մոսկվայի առողջապահության բաժանմունքի գլխավոր մանկաբույժ Բաշլյաևա Իսմայիլ Օսմանովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ աշակերտի համար ամենալավ ընդմիջումը ձուն, պանիրը, բանջարեղենն ու միրգն է: Նա հավելել է, որ աշակերտը պետք է ընտրի առողջ, սննդարար ու բազմազան սնունդ. այն նաև պետք է երկար ժամանակ թարմ մնա։ Լավ տարբերակ կարող են լինել ընկույզը, չամիչը և մեղրը: «Խմիչք ընտրելիս […]

̰
Ժաննա Անդրեասյանը Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին

10:41 10.09.2023

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին Արտաշատի մարզադաշտում հետևել է Եվրոպայի ռեկորդակիր, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 15-րդ մրցաշարին: Պատվավոր հյուրերի թվում են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Էմմիյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մկրտիչ Կարապետյանը, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը […]

̰
Հայտնի են 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

15:24 08.09.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 2023 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թ. 3-րդ քննաշրջանի ընթացքում «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների […]

̰
Էրեբունի վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

12:21 08.09.2023

Էրեբունի վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «768 աշակերտ ունեցող դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 211 մլն դրամ»,-գրել է նա։

̰
Աշակերտական խորհրդի նիստում քննարկվել են նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված փոփոխությունները

12:14 08.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են նոր ուսումնական տարում կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների և ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի […]

̰
Երևանի և մարզերի ուսումնական հաստատություններում վարժանքները շարունակվում են

11:53 08.09.2023

Սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ «Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում՝ «Երեխաների տարհանումը հրդեհի ժամանակ» թեմաներով, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում՝ «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն առողջարանի մասնակի […]

̰
Մասնագիտությունների պահանջարկի վերլուծության հիման վրա կմշակվեն առաջարկներ. խորհրդակցություն քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

18:30 07.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և մասնագիտական կրթության ու ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: Ողջունելով […]

̰
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսերենի ուսուցման բարելավման ու այլ հարցեր

13:38 07.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկել են «Օրինապահ հետիոտն» թեմայով միջոցառումները

11:38 07.09.2023

Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 6-ից 29-ը կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ: Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի թիվ 197 հիմնական դպրոցում: Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույցներ ունեցան ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման […]

̰
Երկշաբաթյա հանդիպումներ, գերազանցված սպասումներ ու դասախոսների անկեղծ տեսակետներ. երկրորդ անգամ անցկացվել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը

19:24 06.09.2023

ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրն անցկացվել է արդեն 2-րդ անգամ։ Մասնակցության հայտ է ներկայացրել հանրապետության դպրոցների շուրջ 600 աշակերտ։ Ընտրական շեմը հաղթահարել է 61-ը։ Երկշաբաթյա հանդիպումներ, գերազանցված սպասումներ ու դասախոսների անկեղծ տեսակետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ե՞րբ  դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերը

16:52 06.09.2023

Մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում բոլոր դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր կազմված դասագրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյաի հարցին, թե 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը ե՞րբ կլինեն թղթային տարբերակով: «Առաջին դասագրքերը երկուշաբթի օրը, այսինքն՝ փաստացի սեպտեմբերի 1-ից հետո առաջին […]

̰
Արեգնադեմի դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սեպտեմբերին

16:38 06.09.2023

Արեգնադեմի դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2021թ.: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա սեպտեմբերին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ​Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 645 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:

̰
Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ

15:30 06.09.2023

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն […]

̰
Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման նոր կարգը

13:57 06.09.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը […]

̰
Մեկնարկում է հեռակա ուսուցման 2023/2024 ուսումնական տարվա ընդունելությունը

15:49 05.09.2023

2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը: Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) հրամանով մինչև սեպտեմբերի 27-ը […]

̰
Դպրոցաշինության ոլորտում շինարարության որակի հետ կապված կոմպրոմիս չի լինելու. Վարչապետն այցելել է Կաթնաղբյուրի նորակառույց դպրոց

15:26 05.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական նորակառույց դպրոց, ծանոթացել կատարված աշխատանքներին: Դպրոցի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ. նոյեմբերից և ավարտվել 2023 թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին. տրամադրվել է 712,3 մլն դրամ: Դպրոցի գույքի ձեռքբերման համար պետբյուջեից հատկացվել է 18 մլն 660 հազար դրամ: Իրականացվել […]

̰
Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

14:36 05.09.2023

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա […]

̰
187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

14:18 05.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 4-ի N 1673-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ […]

̰
Մանկաբույժը նշել է, թե ինչ հիվանդություններ կարող են զարգանալ դպրոցականների մոտ ուսումնական տարվա սկզբին

10:52 05.09.2023

Ուսումնական տարվա սկզբի հետ զգալիորեն փոխվում է երեխայի կյանքը և սովորական ռեժիմը, մեծանում է մարմնի և նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սեպտեմբերի 5-ին մանկաբույժ Օլգա Տատարկինան «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչ հիվանդություններ կարող են զարգանալ դպրոցականների մոտ ուսումնական տարվա սկզբին և ինչպես կանխել դրանք։ Նա նշել է, […]

̰
300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագիրն ամենևին էլ կրթական չէ, այն մեր պետականության հավիտենությունն ապահովելու ծրագիր է․ Փաշինյան

22:20 04.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, որը կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019 թ. փետրվարից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. հոկտեմբերից, ավարտվել […]

̰
Օհանավանի միջնակարգ դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ

22:13 04.09.2023

Օհանավանի միջնակարգ դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդհանուր առմամբ, 360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման նպատակով հատկացվել է 880 մլն դրամ»,-գրել է նա:

̰
Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց

20:23 04.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ արդեն երրորդ անգամ այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Մինչ այդ այնտեղ եղել է շինարարական աշխատանքների ընթացքում: Նշում է, որ մոդուլային շենքը կառուցվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Դպրոցի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 743 մլն դրամ: […]

̰
187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

18:58 04.09.2023

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բուհերի անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Նշված տեղերը […]

̰
Երևանի թիվ 95 հիմնական դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում. վարչապետի այցը կրթօջախ

18:38 04.09.2023

Երևանի թիվ 95 հիմնական դպրոցը նույնպես կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակով հատկացվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Նորակառույց դպրոցում սովորում է 465 աշակերտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այցելել է դպրոց:

̰
Դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

15:27 04.09.2023

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար: Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար հաստատման անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ և […]

̰
Եվս 3 բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայից

11:47 04.09.2023

2023 թ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, […]

̰
BACK_TO_TOP