17:23 24.08.2023
Տավուշի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան […]
15:50 24.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դանիել Դանիելյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
14:20 24.08.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի սահմանման և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկի հաստատման մասին որոշումը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարն […]
12:42 24.08.2023
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլն անցկացվել է Լոռու և Արմավիրի մարզերում: Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի […]
12:03 23.08.2023
Արարատի մարզպետարանում անցկացվել է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Կրթական համակարգի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, նախարարության և մարզպետրանի պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրեններ։ Նախարարի տեղակալ Արաքսիա […]
15:54 22.08.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի […]
12:38 22.08.2023
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։ Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես […]
19:09 21.08.2023
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների մասին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնում են եղել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք։ Մարզի 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցության մեկնարկն ազդարարել է […]
11:35 21.08.2023
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ […]
18:14 18.08.2023
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
12:36 18.08.2023
Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի […]
10:23 18.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական […]
18:48 17.08.2023
2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության […]
16:37 17.08.2023
Նոր ուսումնական տարվանից ներդրվելու է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելը, որի շրջանակում մի շարք փոփոխություններ են նախատեսվում՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի համոզմամբ ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը համակարգային փոփոխություններ է բերել հատկապես ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում: «Նախկինում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաները գնահատվում էին, և գնահատման արդյունքում բարձրացված չափաքանակով […]
11:54 17.08.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։ Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը […]
17:10 16.08.2023
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում փորձարկվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված, ««Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթաց ավագ դպրոցի համար» առարկայական ծրագիրը: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած ծրագիրը նախատեսված է 10-12-դասարանների համար: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական դասընթացի նպատակն է ավագ դպրոցի սովորողների շրջանում ձևավորել համապարփակ և ընդհանրական գիտելիքներ գյուղատնտեսության ոլորտի և արտադրության […]
19:47 15.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ասպիրանտների և հայցորդների՝ դրամաշնորհային մրցույթը հայտարարված է․ Գիտության կոմիտեն ընդունում է հայտերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:54 15.08.2023
Փոփոխություն է կատարվել «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում։ Կատարված լրամշակումները նպատակ ունեն պարզեցնել խնդրահարույց մի շարք հարցեր։ Մասնավորապես հանրակրթական առարկաների դասագրքերի փորձաքննող մասնագետների ցանկում օտար լեզուների դասագրքերի դեպքում հանվել է հայոց լեզվի մասնագետի ընդգրկման պահանջը՝ փոխարենը […]
13:10 15.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում: Քննարկման մասնակիցներին ներկայացնելով նախագիծը՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել երկրորդ […]
18:34 14.08.2023
Սեպտեմբերից Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաք Երևանի 16 ավագ դպրոցներում կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից: Այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]
12:48 14.08.2023
Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ […]
17:50 11.08.2023
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը: Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը, ինչպես նաև որոշ ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը: Ըստ ներկայացված հիմնավորման՝ կատարված փոփոխություններով հստակեցվել է, մասնավորապես՝ ինչ ընթացակարգով է […]
16:57 11.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանն այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու նաև դասվարները: Այսուհետ նախարարության պաշտոնական կայքում pdf տարբերակով հասանելի են դասվարների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցում ներկայացված գրականության ցանկում զետեղված 4 ձեռնարկներ՝ «Տարրական դպրոցում հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսուցման մեթոդիկան», «Տարրական դասարաններում թվաբանական գործողությունների ուսուցման մեթոդիկան», «Տարրական դպրոցում […]
18:50 10.08.2023
Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ԱՀ նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը «Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։ Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։ Երանելի են […]
15:57 09.08.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Հանրակրթության մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների սովորողների և մանկավարժների համար առաջարկվում են մի շարք բարելավումներ: Մանկավարժներին տրանսպորտային ծառայությունների փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչներին, զինղեկներին, ուսուցչի օգնականներին և […]
11:39 09.08.2023
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների […]
20:41 08.08.2023
Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին: Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձման առիթով, նրանց մաղթել է արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ […]
16:59 08.08.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն, 2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն, […]
19:08 07.08.2023
Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2023 թվականին ՀՀ բոլոր դպորցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման […]
16:54 07.08.2023
Սփյուռքի հայկական կրթօջախների համար մի շարք ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սփյուռքի կրթօջախներում կրթության որակի բարելավման, դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրումն առավել արդյունավետ ու հասանելի կազմակերպելու նպատակով արդեն հրապարակված են 56 ուսումնական ձեռնարկ ու դասագիրք (pdf ձևաչափով), ինչպես նաև 6 ուսումնաօժանդակ նյութ՝ էլեկտրոնային տարբերակով: Գրականությունը հասանելի […]