10:16 04.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է […]
21:52 03.09.2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։
16:30 03.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում: Հայտնել է, որ դպրոցի նախկին շենքը, որը գտնվում էր փլուզման եզրին, քանդվել է եւ կառուցվել նորը: Դպրոցը համալրվել է նաեւ անհրաժեշտ գույքով:
12:29 03.09.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովն է անցկացվել՝ «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։ Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության […]
21:57 01.09.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Գիտելիքի եւ դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել եւ հավաստագրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով բազում հաջողություններ նոր ուսումնական տարում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է փորձի ձեռքբերումը՝ նշելով, որ այն օգտակար է լինելու հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով ծրագրի ձեւաչափին՝ ԱԺ նախագահը նշել […]
19:14 01.09.2023
Նոր ուսումնական տարի, նոր իղձեր, ժպիտներ ու ծաղիկներ: Սեպտեմբերի 1-ը Երևանի թիվ 146 հիմնական դպրոցում ուղեկցվել է գեղարվեստական միջոցառմամբ: Կրթօջախում վերջին տարիներին զգացվում է աշակերտների թվի աճ՝ շնորհիվ հարմարավետ միջավայրի ու բովանդակային ծրագրերի: Դրանց թվում են անվճար նախակրթարանը, արմաթ ինժեներական լաբորատորիան երկարօրյա անվճար դասերը: Մեծարենցի անվան այս կրթօջախում այսօր սովորում է արդեն 365 աշակերտ, և […]
19:00 01.09.2023
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հրավերով այսօր ներկա է գտնվել Դեղձուտ բնակավայրում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցի բացման և Սեպտեմբերի 1-ին նվիրված արարողությանը: Տոնական միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դեղձուտի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանը, Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը և պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով Գիտելիքի և […]
17:07 01.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նրա համոզմամբ՝ այս դպրոցն այն լավագույն կրթական հաստատություններից […]
16:51 01.09.2023
ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով: Նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը: Նոր […]
15:37 01.09.2023
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, շնորհավորել դպրոցականներին և բարի երթ մաղթել նրանց նոր ուսումնական տարում: Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են: «Պետությունը մարդիկ են, իսկ ուժեղ […]
14:50 01.09.2023
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց: Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում է կրթության դերը. «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ձևավորելու ազգային և համամարդկային արժեքների վրա […]
11:10 01.09.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած […]
10:38 01.09.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասվում է. «Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ և ուսանողներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում և […]
10:15 01.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ, Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: Դրանք […]
10:03 01.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ուսումնական տարվա մեկնարկն է՝ գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել մեր ապագան՝ հարստացնելով մարդու […]
09:46 01.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, որում ասվում է. Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց […]
09:05 01.09.2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության […]
19:07 31.08.2023
Նոր ուսումնական տարին՝ նոր համակարգիչներով և սարքավորումներվ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի Տեղ գյուղի N2 դպրոցին նվիրաբերեց արդիական համակարգչային տեխնիկա: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Հոլանդիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։ Հ իշեցնենք, որ Հիմնադրամը դպրոցում իրականացրել է նաև տանիքի վերանորոգման ծրագիր:
19:00 31.08.2023
Հանրապետության բոլոր դպրոցներում վաղվանից կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը, մարզերում կշարունակվեն սուբվենցիոն ծրագրերը, ՊԵԿ-ի ներկայացրած նախագծով էլ Հայաստանում ևս մեկ նախադրյալով կզարգանա «Լիազորված տնտեսական օպերատրի» ինստիտուտը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:16 31.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանի գլխավորած գերմանացի գործընկերների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Հանդիպման առանցքում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջիկա հնարավոր ծրագրերի համագործակցության քննարկումն էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալը […]
15:54 31.08.2023
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի […]
12:03 31.08.2023
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի մենթորների 6-օրյա վերապատրաստումը: Երկու փուլով անցկացվող վերապատրաստմանը մասնակցելու է Երևանի և մարզերի ավելի քան 100 մենթոր, որոնք ընտրվել են մրցութային կարգով դիմած 500 հայտատուից։ Առաջին փուլն իրականացվել է օգոստոսի […]
17:34 30.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու նոր չափորոշիչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը: «Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Այս ընթացքում […]
13:21 30.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Նիդերլանդների և Հայաստանի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի ուղղություններով դեսպանության հետ հաջող համագործակցության օրինակներ կան։ Նախարարը շնորհակալություն է հայտնել […]
17:37 29.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները: Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը. «Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը […]
14:07 29.08.2023
Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, ինչպես նաև […]
12:17 29.08.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 34 ուսուցչի շնորհվել է որակավորման տարակարգ: Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 34 ուսուցիչներից 8-ին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի, 9-ին՝ երկրորդ, ևս 9-ին՝ երրորդ աստիճանի, իսկ 8 ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ: Ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում: Տարակարգի շնորհման մասին […]
15:11 28.08.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
15:29 25.08.2023
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում սովորողներին նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգում: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրմամբ: Ներկայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում է կրթաթոշակ` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` […]