TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

13:42 26.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում […]

̰
Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

12:30 26.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի […]

̰
Մասնագիտական կողմնորոշման դասընթացները նախատեսվում է դարձնել պարտադիր հանրակրթական բոլոր դպրոցների 7-11-րդ դասարանի աշակերտների համար

10:58 26.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա նախատեսվում է այս պահին ՀՀ ավելի քան 100 հանրակրթական դպրոցներում գործող մասնագիտական կողմնորոշման ակումբների ձևաչափը ներդնել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում։ Ծրագիրը 14-17 տարեկան բոլոր դպրոցականներին հնարավորություն կտա դեռևս դպրոցից ճիշտ պատկերացումներ ունենալ աշխատաշուկայի մասին, ճշգրիտ վերաբերմունք ձևավորել մասնագիտության ընտրության և կարիերայի արդյունավետ պլանավորման հարցում։ 📌 […]

̰
ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստում ցուցադրվել է անցյալ տարի Կապանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» մրցույթի տեսանյութը

16:52 25.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին: Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել է ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդական խորհրդի գործունեության ծրագիրը, որի համատեքստում […]

̰
Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով

16:48 25.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն, իրավունք և ժողովրդավարություն» գիտակրթական ՀԿ-ն կազմակերպում է վերապատրաստումներ: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

15:19 25.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]

̰
Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով

14:18 25.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, որոնք ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում […]

̰
Ճապոնական ՀԿ-ն կազմակերպում է նկարների և քանդակների մրցույթ՝ սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար

10:43 25.05.2022

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել հետևյալ հղմամբ՝ [email protected]: Հայտերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Հաղթած գործերը ներկայացվելու […]

̰
Առինջի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

19:30 24.05.2022

Առինջի միջնակարգ դպրոցում ևս բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ «Արմաթ» լաբորատորիաների հիմնումը նպատակ ունի ինժեներական կրթությունը հասանելի դարձնել դպրոցական վաղ տարիքից: «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում մարզի արդեն 25 դպրոցներ միացել են «Արմաթ» […]

̰
Արվեստի բուհերի որոշ բաժիններում մրցույթներ են սպասվում

19:15 24.05.2022

Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից […]

̰
Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով

17:26 24.05.2022

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում (ձևը կտրամադրվի) «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանի անունով, 2) 3×4 չափսի […]

̰
Վերապատրաստումներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար

15:37 24.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) իրականացնում է վերապատրաստումներ՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար: Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք: Դասընթացներն անցկացվում են […]

̰
ԿԳՄՍՆ աջակցությամբ մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը

14:00 24.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի աջակցությամբ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում մեկնարկել է «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը: «Դպրոցական Մատենադարան» պիլոտային կրթական ծրագիրը շրջիկ ցուցահանդես-միջոցառում է՝ նախատեսված Տավուշի մարզի 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը կազմված է երեք մասից՝ տեսական հատված, ծանոթություն ցուցադրությանը, գործնական հատված։ […]

̰
ՄԿՈՒ ոլորտ. վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

11:33 24.05.2022

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության և դիմած անձին վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան: Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն` համապատասխան ուսումնական տարածք, համապատասխան մասնագետներ, մշակված 90-110 […]

̰
ՀԲ-ի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման փաթեթը

19:55 23.05.2022

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս ծրագրով հավելյալ աջակցություն կտրամադրվի երկրում տարրական դասարանների երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի և համապատասխանության բարձրացման համար։ […]

̰
Լեյտենանտի կոչումներ՝ ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտներին

19:36 23.05.2022

Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ շրջանավարտի հանդիսավորությամբ հանձնվել են պահեստազորի առաջին սպայական կոչումները։ Լեյտենանտի ուսադիրներ են ստացել սպայական կոչման համար անհրաժեշտ քննություններն հաղթահարած, բարձր առաջադիմությամբ աղջիկ շրջանավարտները, որոնք բուհն ավարտել են 2020-21 ուսումնական տարում։ Ուսանողներն ավարտում են առանց կոչումների, ուսադիրների շնորհում կատարվում է, երբ դիմում են և հաղթահարում հատուկ քննությունները։ Աղջիկներն իրենք են […]

̰
Վահրամ Դումանյանն ու Ժաննա Անդրեասյանը գործուղվել են Լոնդոն

12:35 23.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին: Այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ: Գործուղման ընթացքում նախատեսված […]

̰
Գեղարքունիքում անցկացվել է «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոն

10:24 21.05.2022

Գեղարքունիքի մարզպետարանն արդեն 12-րդ անգամ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրիրը կրող «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցույթ-փառատոնը մեծ մասսայականություն է վայելում հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։ Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկել էր մարտ ամսին, տեղերում անցկացվել էին տարածքային փուլերը, իսկ 2022 թվականի մայիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Գեղարքունիքի երկրագիտական […]

̰
Գյումրիի երեք պետական բուհերում հայտագրվել է 513 դիմորդ․ մի շարք մասնագիտություններում դիմորդներ չունեն

21:00 20.05.2022

Գյումրիի պետական բուհերում վերջին տարիներին ոչ միայն դիմորդների մրցակցություն չկա անգամ պահանջված կամ հեղինակավոր համարվող մասնագիտությունների ուղղությամբ, այլև տասնյակ բաժիններում դիմորդներ չունեն։ Հետևանքում՝ բաժիններ են փակվում կամ վերապրոֆիլավորվում են։ Շիրակի պետական համալսարան է դիմել 276 դիմորդ, նախորդ տարի հայտագրումների թիվը 380-ն էր: «Որոշ մասնագիտությունների գծով ապրիլ ամսից սկսած ունենք կայուն զրոներ․ դրանք են հաշվապահություն և […]

̰
Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ

16:22 20.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցումները: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես […]

̰
Հաստատվել է վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

14:32 20.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը: Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 19 կազմակերպություն. «Նոր ժամանակների կրթություն» ՀԿ «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ «Վաղարշապատի հ. 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ «Գյումրու հ. 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան հ. 12 […]

̰
Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

14:04 20.05.2022

Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում […]

̰
Գործարկվել է «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը

12:04 20.05.2022

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների […]

̰
Ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար

19:10 19.05.2022

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական ուսումնական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման նպատակով շենքային և ուսումնական բարենպաստ պայմաններով կապահովվեն Լոռու մարզի հետևյալ ուսումնական հաստատությունները. մասնավորապես նախատեսվում է մարզադահլիճ կառուցել Ստեփանավանի թիվ 1 վարժարանի, Վանաձորի թիվ 9, […]

̰
Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

18:07 19.05.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է 2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը աճել է. 2022 թ. դիմում-հայտ է ներկայացրել 13573 դիմորդ, իսկ 2021 թ.-ին դիմել էին 13120-ը: Թիվը ներառում […]

̰
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

15:10 19.05.2022

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը մայիսի 19-ի նիստում հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանի ընտրության արդյունքները: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի ընտրությունը տեղի է ունեցել 2022 թվականի […]

̰
Ընդունելության քննությունների անցկացման համար ձևավորվել է 41 քննական կենտրոն

12:17 19.05.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022-23 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների անցկացման նպատակով ձևավորված քննական կենտրոնների ցանկը: Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 41 քննական կենտրոններ, որոնցից 14-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 27-ը՝ մարզերում: Արցախում կգործի 8 քննական կենտրոն: Քննական կենտրոնների ցանկը` ստորև. Երևան Թիվ 11 հիմնական դպրոց Թիվ 14 հիմնական դպրոց Թիվ 57 հիմնական դպրոց […]

̰
Հնդկաստանի ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորություն

11:40 19.05.2022

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, համավարակով պայմանավորված, կազմակերպում է լրացուցիչ առցանց e-ITEC «Տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագիր» դասընթացներ: Գիտաուսումնական հաստատությունների ցանկի, դասընթացների թեմաների, ինչպես նաև դիմելու համար նախատեսված ժամկետների վերաբերյալ տեղեկությունները՝ այստեղ: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են http://www.itecgoi.in/e-itec կայքում գրանցվել առցանց:

̰
«Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող». աշակերտները ներկայացրել են նախագծային աշխատանքներ

18:17 18.05.2022

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության ուսումնական նախագծերի ծրագրի ամփոփիչ փուլը, որն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները և սովորեցնել իրականացնել ուսումնական նախագծեր: Ծրագրի մասնակից աշակերտներն […]

̰
Հայտնի են միասնական քննությունների օրերը

18:06 18.05.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 7.06.2022 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. – «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 14.06.2022 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն», 17.06.2022 […]

̰
BACK_TO_TOP