21:15 03.02.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բուժական գործ» որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) բնութագրերը մշակելու նպատակով առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման նպատակը ‹‹Բուժական գործ›› մասնագիտության որակավորումների ոլորտային շրջանակի մշակման, դրանց վերջնարդյունքների սահմանմանն առնչվող խնդիրների և իրականացվող աշխատանքների ընթացքի քննարկումն էր: Փոխնախարարը ողջունել է ներկաներին և ներկայացրել առաջիկա անելիքները. «Որակավորումների ոլորտային շրջանակի […]
18:48 03.02.2022
Տարվա այս շրջանում ակտիվացող վիրուսների հիմնական թիրախն են դառնում քրոնիկ հիվանդներն ու երեխաները։ Ակտիվ շփման տարածքներում, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդացության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Շրջանառվող տարբեր վիրուսներ են, բայց նման ախտանիշներով արտահայտված՝ հազ, որովայնային ցավ, ջերմության բարձրացում, երբեմն` սրտխառնոց։ Համաճարակաբանական հսկողությամբ տարածված վիրուսները, ըստ մասնագետների, 4 տեսակ են: «Գարուն-ձմեռ սեզոնայնությունը բնորոշվում […]
15:44 03.02.2022
Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Միքայել Թումասյանը և Արուսյակ Մանավազյանը առաջարկում են ուսանողներին մինչև 25 տոկոս ուսման վարձի զեղչեր տրամադրել՝ ժամկետ սահմանելով 2024 դեկտեմբերի 31-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Դումանյանն ասաց, որ նախարարությունը նախագծի վերաբերյալ ունի դիտողություններ և առաջարկություններ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս առկա […]
11:53 02.02.2022
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ: «Մասնագիտական […]
18:12 01.02.2022
Տասնյակ ուսուցիչներ ամեն օր Գյումրիից գյուղեր են աշխատանքի գնում։ Նրանց հիմնական տրանսպորտային միջոցը համայնքները սպասարկող ուղևորատար տրանսպորտն է։ Սա լավագույն վիճակն է այն համայնքների համար, որոնցում դեռ կանոնավոր երթուղին գործում է։ Այնինչ, Շիրակի մարզում շատ բնակավայրեր դուրս են սպասարկման երթուղուց, և մանկավարժի միակ փոխադրամիջոցը մնում է տաքսին։ Տասը և ավելի տարիներ քաղաքից գյուղ հասնող ուսուցիչներին […]
16:20 01.02.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը: Ուսումնական շուրջ 26 […]
15:52 01.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդական պետական քաղաքականության ոլորտին առնչվող դրամաշնորհների մրցույթներ՝ հետևյալ ուղղություններով. «Երիտասարդական պետական քաղաքականության մոնիթորինգի կարգի և դրամաշնորհային ծրագրերի որակի ցուցիչների մշակում», «Տեղական մակարդակում որոշումների կայացմանը երիտասարդների ներգրավման ուղեցույցի և մեթոդական նյութերի կազմում՝ ներառելով կրկնօրինակելի մոդելներ և Հայաստանում հաջողությամբ կիրառված իրական օրինակներ», «Հայրենաճանաչությանը միտված նախաձեռնությունների (այդ թվում՝ արշավների, գիտաժողովների, օլիմպիադաների և […]
14:17 01.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում […]
12:13 01.02.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», […]
22:24 29.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։ «Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։ Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական […]
20:43 29.01.2022
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,- գրել է նախարարը։
17:16 27.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Կրթության տեսչական […]
15:18 27.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախարար Վահրամ Դումանյանը բարձր […]
19:20 26.01.2022
Գյումրիի նախկին մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ օժանդակ դպրոցի փոխարեն այժմ գործում է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։ Մասնագետներն այստեղ գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, խորհրդակցություն անցկացնում ծնողների, ապա համագործակցում մարզի դպրոցների հետ՝ ուղղորդելով մանկավարժներին։ Մասնագետները գնահատում են երեխայի մտավոր կարողությունները, բացահայտում խնդիրները, դրանք ի հայտ են բերում դեռ նախադպրոցական շրջանից։ […]
16:40 26.01.2022
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու և որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, […]
15:30 26.01.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է առաջին անգամ: Երաժշտական և արվեստի դպրոցների ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ լիարժեք աշխատելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու այդ բացը: Ծրագրի նպատակն […]
10:20 26.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում […]
19:00 25.01.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքրով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ […]
16:38 25.01.2022
Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ: ԿԳՄՍ […]
14:31 25.01.2022
Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 […]
13:40 25.01.2022
Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ««Հայոց լեզվի և գրականության» առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ […]
12:20 25.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական […]
10:25 25.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է […]
14:12 24.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը: ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնական ծրագրեր իրականացնելու […]
21:50 22.01.2022
Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց […]
21:00 21.01.2022
Գյումրեցի պատանիները դրոնների, այսպես կոչված, խելացի ծրագրեր են ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս դրանք կառավարել ժեստերի կամ ձեռքի շարժումների միջոցով: 14-17 տարեկան պատանիներն իրենց նորարարական գաղափարն իրագործել են արհեստական բանականության օգնությամբ։ BALATON AI կրթական կենտրոնի ուսանողներն այժմ աշխատում են իրենց նոր գաղափարներն ու ստեղծած ծրագրերը կատարելագործելու ուղղությամբ: Անօդաչու թռչող սարքերն ու դրոնները ներկայում կիրառվում են […]
20:48 21.01.2022
Վրաստանում բոլոր աշակերտները հնարավորություն ունեն ընտրություն կատարել առկա և հեռավար ուսուցման մեջ։ Հայտնում է jnews.ge-ն։ Հանրապետությունում տնից կրթություն ստանալ ցանկացողների նման ռեկորդային թիվ չի գրանցվել կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր՝ հեռավար ուսուցման պահանջով մեկ օրում՝ մինչև ժամը 18:00-ն, գրանցվել է 23 869 աշակերտ։ Նման թվերը պայմանավորված են երկրում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ռեկորդային տարածմամբ։ Վարակաբաններն ու […]
18:46 21.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր […]
16:49 21.01.2022
Ընթացիկ տարվա հունվարի 21-ին տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը տեղեկացնում է, որ նիստը բացել է խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յուրի Սարգսյանը ներկայացրել է օրակարգի առաջին հարցը՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի […]