15:34 21.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Նախարար Վահրամ Դումանյանը, կարևորելով նմանօրինակ ձևաչափով հանդիպումները, նշել է, որ համատեղ ուժերով պետք է իրականացնել գիտության զարգացմանն ուղղված քայլեր: Կյանքի կոչվող ծրագրերի բարեփոխումներից և ծավալի ավելացումից զատ, ըստ նախարարի, այս տարի կիրականացվեն թեմատիկ ֆինանսավորմանն ուղղված նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Սփյուռքի […]
17:50 20.01.2022
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ: Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ […]
15:06 19.01.2022
2022 թ.-ի օգոստոսի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022): Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 2022 թվականի համաժողովի անցկացման […]
13:44 19.01.2022
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։ Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։ ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Մասնակցության […]
10:37 19.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան […]
15:36 18.01.2022
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել Երևանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծմանը։ «Այս ինստիտուտը կմիավորի բոլոր նրանց նախագծերը, ովքեր նպաստում են երկու երկրների մշակութային հարաբերություններին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց այս ինստիտուտի ստեղծումը… կարդարացնի հայ հասարակության անկեղծ ակնկալիքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Լաքոտը։ Ֆրանսիական ինստիտուտը […]
14:34 18.01.2022
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով Արմեն Ղուլարյանին, վստահեցրել […]
12:42 18.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Առաջարկվող […]
11:47 18.01.2022
Հունվարի 17-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ պետական կամ ոչ պետական դպրոցում սովորելու հանգամանքից, դասագրքերը ստանան անվճար: […]
22:30 17.01.2022
Կայացել է «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Օտարերկրյա որակավորումների ճանաչումը` որպես բուհերի միջազգայնացման և շարժունության հիմնաքար» թեմայով աշխատաժողով՝ պետական համալսարանների ռեկտորների, միջազգային կապերի գծով պրոռեկտորների և աշխատակիցների մասնակցությամբ: Ողջույնի խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ […]
22:05 17.01.2022
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացնում է, որ Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների՝ նախորդիվ ներկայացված նախագիծը լրամշակվել է. «Հստակեցրել ենք վարչական համակարգողի և տնօրենի գործառույթները, ✅հստակեցրել ենք տնօրենի նշանակման կարգը՝ նշելով, որ հայտարարվում է մրցույթ, ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը մասնագիտական եզրակացություն է տրամադրում հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագրերին, ✅տնօրենի պաշտոնավարման ժամկետը դարձրել ենք հինգ տարի՝ ատեստավորման համանման […]
17:50 17.01.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի, Կնյազ Հասանովի և Հասմիկ Հակոբյանի ներկայացրած ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի […]
17:37 17.01.2022
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի անդրանիկ նիստը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը: Նիստին մասնակցել են ՀՀ բուհերի ռեկտորներ, ռեկտորի տեղակալներ և միջազգային բաժինների ներկայացուցիչներ: Ռեկտորների […]
17:07 17.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին նոր նախագիծ: Նախագծի ընդունման դեպքում պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով: Նախագծով առաջարկվում է հաստատել համապատասխան պետական նմուշի ավարտական փաստաթղթերի թվայնացված ձևերը, որոնք կպահպանվեն կրթության կառավարման տեղեկատվական […]
14:10 17.01.2022
ՄԿՈՒ ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի հաստատվում են ՄԿՈՒ հաստատությունների […]
08:17 13.01.2022
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես. – պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը, – պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը […]
15:11 12.01.2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի համար 2021 թվականը լի էր հիշարժան իրադարձություններով. 29-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ դարձավ Օլիմպիական խաղերի մեդալակիր, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և արդյունքում ընդգրկվեց 2021 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: ԿԳՄՍՆ-ի հետ զրույցում Արթուր Դավթյանն ամփոփել է նախորդ տարին, խոսել առաջիկա ծրագրերի և ապագայի հեռանկարների մասին: Պատմական արդյունք՝ Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն ընդգծում է՝ 2021-ը […]
15:06 12.01.2022
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում Արցախի Հանրապետությանը հատկացված տեղերով 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիների բակալավրի ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունված և Արցախի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի պետական բյուջեից փոխհատուցման։ Մանրամասները՝ այստեղ։
19:45 11.01.2022
Միջնակարգ, ավագ դպրոցներում և վարժարաններում մեկնարկել են 2021-22 ուստարվա պետական ավարտական քննությունները։ 12-րդ դասարանցիները քննություններ կհանձնեն այն առարկաներից, որոնք չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Այսօր աշակերտները քննություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, իսկ հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն», հունվարի 14-ին ՝ «Մաթեմատիկա» առարկաներից են նշանակված քննությունները։ Քննական կենտրոններ հանդիսանում են իրենց կրթօջախները։ Մինչ քննասենյակ մուտքը […]
16:00 11.01.2022
ՀՀ Ազգային ժողովում հունվարի 25-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Հաշվի առնելով նախորդ շրջանում օրենքի շուրջ եղած քննարկումները և բանավոր պայմանավորվածությունն առ այն, […]
15:58 11.01.2022
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար, այսինքն՝ պետբյուջեի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն […]
15:05 11.01.2022
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով: «Մենք ակնկալում ենք, որ ցուցանակների արտաքին տեսքը պետք է նախ հայրենով լինի, հետո […]
13:34 11.01.2022
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master’s Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին: Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի ձևաչափ, ուստի վերջինիս թիրախային խմբերն են՝ տնտեսության, առևտրի և ֆինանսների, հանրային քաղաքականության այլ ոլորտների պետական մարմինների աշխատակիցները: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է: Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի […]
18:13 10.01.2022
Ամանորյա տոներից հետո հանրակրթական բոլոր դպրոցներում սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, ձմեռային արձակուրդները ևս երկու շաբաթով կշարունակվեն միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար։ Դասերի վերսկսման առաջին օրը դպրոցներում եղել են նաև բացակայություններ: Ուսումնական հաստատություններում կաթսայատները գործարկել են դեռ օրեր առաջ, դասարաններում ու միջանցքներում այսօր հնարավոր է եղել ապահովել 17-ից մինչև 24 աստիճան ջերմություն։ «Տոների հետ […]
12:37 10.01.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2022 թվականի 1-ին քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 1-ին քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ ռուսերեն) առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» և «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) […]
11:52 10.01.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ: Մրցանակի այս շրջափուլի նպատակն է ապահովել կորոնավիրուս (COVID-19) համավարակի պայմաններում կրթական ճգնաժամի հաղթահարման համար նոր ուսումնական գործիքների կիրառման ներառականությունը և հասանելիությունը: Մասնակցել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն [email protected] էլ. փոստի հասցեով մինչև 2022 թ. փետրվարի […]
15:36 08.01.2022
Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ […]
20:02 07.01.2022
Կարբի համայնքում հիմնվող «ՏՏ դպրոց» ՀՈԱԿ-Ը կզբաղվի համայնքում և տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ։Կենտրոնը ուսուցում կիրականացնի հետևյալ ուղղություններով՝ համակարգչային գրագիտություն և ռոբոտաշինություն, ձեռնարկատիրական դասընթացներ, խորացված վեբ ծրագրավորման դասընթացներ։ Վերանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Շինությունը ձեռք է բերվել նախորդ տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով (կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ): Ծրագրի արժեքը 32 մլն դրամ է, որի 40%-ը ՀՀ կառավարությունն է […]
14:27 07.01.2022
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելու գործընթացում։ Այս աստիճանին դիմելու գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, որի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ։ Դրանցից է եղել […]
12:51 07.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի […]