TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար

11:27 07.01.2022

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 4-5, 6-9, 10-13, 14-18 տարեկան, ինչպես նաև […]

̰
Գեղարքունիքի մարզում բարելավվում են որոշ դպրոցների ջեռուցման համակարգերը

19:41 05.01.2022

ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ իրականցվում են լոկալ ջեռուցման համակարգի արդիականացման աշխատանքներ: Մասնավորապես մարզի Լուսակունքի, Թթուջրի, Լիճքի միջնակարգ և Վարդենիկի թիվ 2 հիմնական դպրոցներում, դպրոցների տնտեսված միջոցների հաշվին, կաթսայատներում կատարվում են ջեռուցման համակարգի վերանորոգման և բարելավման աշխատանքներ, ինչպես նաև ձեռք են բերվել […]

̰
Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ նախագիծ

14:30 05.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա […]

̰
Երկարաձգվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակին դիմելու վերջնաժամկետը

13:10 05.01.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը: Մրցանակը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։ Յուրաքանչյուր երկիր կարող է […]

̰
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-22 ուստարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները

11:49 05.01.2022

Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուսումնական տարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: 12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ., 3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ., 4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, 5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ: Նշենք, որ 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը): Պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն քննական կենտրոններում: Քննության մասնակից սովորողները կբաժանվեն խմբերի. յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Քննությունների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Նրանք, որոնք հունվար ամսին չեն հանձնի ավարտական քննությունները, կարող են դրանք հանձնել հունիսին:

̰
Ի նպաստ եզդի աղջիկների և կանանց կրթության իրավունքի իրացման

14:51 04.01.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն իրականացնում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը՝ միտված եզդի աղջիկների և կանանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Նախատեսվում է եզդիաբնակ համայնքների 50 ուսուցիչների, սոցիալական աշխատողների և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների համար իրականացնել միջոլորտային համագործակցությամբ դասընթացներ (երկու 4-օրյա դասընթաց, […]

̰
Հաստատվել է Գորիսի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

12:06 04.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1493-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Նարեկ Բաբայան – ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արսեն […]

̰
Սպասվում է թույլ ձյուն

21:51 03.01.2022

Հանրապետության տարածքում hունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր […]

̰
Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա

15:54 03.01.2022

2022 թվականի մայիսի 19-21-ը Հորդանանում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է գործուղող կողմը: Օլիմպիադայի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:

̰
Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով․ Ժաննա Անդրեասյան

10:58 31.12.2021

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի մանկավարժներ, տնօրեններ, Շնորհավորում եմ։ Շնորհակալություն այն աշխատանքի համար, որ արել եք այս դժվար տարում և պիտի անեք նոր տարում՝ ի նպաստ մեր երեխաների որակյալ կրթության։ Մաղթում եմ, որ կրթական ոլորտում կարողանանք կենտրոնանալ և զբաղվել միայն կրթական խնդիրներով։ Առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքներին և մեր երկրին»։

̰
Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաներ

20:44 29.12.2021

Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեայանը։ Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին։

̰
Ուսուցիչները՝ ընթերցանության խրախուսման դեսպաններ. կայացել է նախագծի առաջին ամփոփիչ հանդիպումը

15:24 29.12.2021

Արմավիրի, Գյումրիի և Վանաձորի դպրոցները ներկայացրել են «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագծում իրենց գնահատումների արդյունքները, հաջողությունները, խնդիրներն ու փորձառությունը։ Հանդիպմանը, որը տեղի է ունեցել առցանց, ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ամփոփիչ քննարկմանը ներկա էին նաև մասնակից մյուս դպրոցների մանկավարժները: «Ընթերցանությունը տարրական դպրոցում» նախագիծը մեկնարկել է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» […]

̰
Հայտնի են «Գրանիշ-2021» մրցանակաբաշխության հաղթողների անունները

11:19 29.12.2021

Դեկտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում «Գրանիշ»-ն ամփոփել է գրական տարին: «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Էսսե», «Թարգմանություն», «Տարվա հայտնություն» անվանակարգերում հրապարակվել են լավագույնների անունները: «Գրանիշ» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հասմիկ Հակոբյանի փաստմամբ՝ հաղթողներին ընտրել են խմբագրակազմը, անկախ մասնագետները, ինչպես նաև հաշվի են առնվել հրապարակումների շուրջ ընթերցողների արձագանքները: 2021 թվականի ընթացքում «Granish.org»-ն ու­նե­ցել է շուրջ 850 000 այ­ցե­լու: Կայքում […]

̰
Համաշխարհային բանկի ծրագրով վերանորոգվում և կահավորվում է ԵՊԲՀ-ի «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ը

19:25 28.12.2021

Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրով ավարտին են մոտենում Երևանի պետական բժշկական համալսարան «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի» վերանորոգման և կահավորման աշխատանքները: Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Այստեղ ուսանողները պրակտիկ հմտություններ ձեռք կբերեն, նաև կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: ՀԲ ծրագրով Հայաստանի 17 բուհերում արդեն իսկ գործում […]

̰
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

18:17 28.12.2021

Սյունիքի և Վայոց ձորի մարզերում բացվել են 17 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։ ԿԳՄՍ նախարարության և ԱՏՁՄ-ի աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանաձոր գյուղերում, Հայ կրթական հիմնարկության և ԱՏՁՄ աջակցությամբ՝ Սյունիքի մարզի Խոտ գյուղում և Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, Գերմանական Clevis gmbH ընկերության ֆինանսական […]

̰
Գերատեսչություններն ասուլիսների տեսքով ամփոփել են անցնող տարին, նշել ձեռքբերումներն ու խոսել գալիք տարվա անելիքներից

17:17 28.12.2021

«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։ Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման […]

̰
Նոր չափորոշիչ, արժեքների պահպանություն, սպորտային նվաճումներ. Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

17:06 28.12.2021

Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը: Հանրակրթության կարևոր […]

̰
Մրցույթ ՉԺՀ բուհերում 2022-2023 ուստարում կրթություն ստանալու համար

15:52 28.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ` 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով): Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ […]

̰
Հետազոտություն. բակալավրիատում դիպլոմավորման ցուցանիշը 81 տոկոս է կազմում

10:43 28.12.2021

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող 16 պետական և 4 միջպետական բուհերի տվյալների հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները: Մասնավորապես, դիտարկվել է 2013-2020 թվականներին բուհ ընդունված և ավարտած ուսանողների շարժի դինամիկան։ Նպատակն է եղել պարզել, թե բուհ-երի կողմից ձևավորվող մասնագիտական առաջարկը որքանո՞վ է մոտ աշխատաշուկայի պահանջարկին, կամ արդյոք բուհ-երը […]

̰
Պետական աջակցություն է տրվել արտերկրում գործող մեկ տասնյակ հայագիտական կենտրոնների. Արթուր Մարտիրոսյանն ամփոփել է տարին

21:20 27.12.2021

Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի զարգացումը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվել է հայագիտության, սփյուռքի ուսուցիչների կարողությունների բարելավման և համահայկական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Հաշվետու ասուլիսում, ներկայացնելով կատարված աշխատանքները, այս մասին նշել է ԿԳՄՍ նախարարի՝ արտաքին կապերի և սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը, ռազմավարական պլանավորումը և երիտասարդության ոլորտի աշխատանքները համակարգող տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI» փառատոնը Տարածաշրջանային միջոցառումներից Արթուր Մարտիրոսյանը առանձնացրել է հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթական […]

̰
Քննարկվել է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի թիրախային ծրագրի իրականացման ընթացքը

19:54 27.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն կառավարության ծրագրով սահմանված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի ընթացքի վերաբերյալ: Վարչապետը, անդրադառնալով թեմային, ասել է հետևյալը.  «Այս տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք արձանագրել ենք մեր հանձնառությունը Հայաստանի կրթության և, մասնավորապես, հանրակրթության ոլորտում էական բարեփոխումներ և ներդրումներ անելու ուղղությամբ: […]

̰
Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչները 2022-ին քննություն կհանձնեն

18:34 27.12.2021

Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։ Հաղորդում է aliq.ge-ն։ Լեզվի և գրականության քննության թեստերը կկազմվեն Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից, կստուգվեն հիմնականում հետևյալ հմտություններն ու ունակությունները․ ազգային ուսմանական պլանի հիմնական պահանջների իմացություն, առարկայի ուսուցման համար պարտադիր […]

̰
Կայացել է ՇՊՀ-ի հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը

17:00 27.12.2021

Շիրակի պետական համալսարանում կայացել է հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա է եղել 19-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Որպես խորհրդի անդամ՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նիստի ընթացքում ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը […]

̰
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներ ԿԳՄՍ նախարարությունում

17:20 24.12.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից: Քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և […]

̰
Նոր չափորոշիչ, դպրոցների կառուցում և աշխատավարձի բարձրացում. Ժաննա Անդրեասյանն ամփոփել է կրթական տարին

17:25 23.12.2021

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորոշիչի հաստատումն ու փորձարկումն է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: Մեծ տեղ է հատկացվել նաև դպրոցաշինության և ուսումնական սարքավորումների համալրման ծրագրերին, նոր մոտեցում է ցուցաբերվել մանկավարժների աշխատավարձի բարձրացմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է կատարված աշխատանքները: Խոշոր […]

̰
«Արհեստագործական ծրագրերով գործազրկությունը ընդամենը 6 տոկոս է կազմում». Ժաննա Անդրեասյան

16:58 23.12.2021

Արհեստագործական, միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջնային է դիտվում տնտեսության գերակա ուղղություններով մասնագիտությունների ծավալի ավելացումը` շարունակաբար ներդնելով նոր մասնագիտություններ և կրճատելով այն մասնագիտությունների տեղերը, որոնք առավել իներցիոն բնույթ են կրում։ Այս մասին այսօր հրավիրված հաշվետու մամուլի ասուլիսում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ` վերջին 3 տարիների ընթացքում ներդրվել […]

̰
Կապանում կկառուցվի Թումո շարժական կենտրոն

15:50 23.12.2021

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Կապանում գտնվող անշարժ գույքից չափագրման արդյունքում ստացված 0.01095 հողամասը հետ վերցնել Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ Թումո շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիրն […]

̰
Հաստատվել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների ռեկտորների ընտրությունների արդյունքները

15:28 23.12.2021

Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի և Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները: Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: Հովհաննես Հովհաննիսյանն էլ […]

̰
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

14:15 23.12.2021

Դեկտեմբերի 22-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը նշել է, որ հանրակրթությունն այն կենտրոնն է և հիմքը, որի վրա […]

̰
ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է ներկայացրել կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած սովորողների գնահատման վերաբերյալ

17:28 21.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս օրերին ստանում է բազմաթիվ զանգեր և բանավոր հարցումներ էլեկտրոնային մատյաններում կիսամյակային գրավոր աշխատանքներից բացակայած աշակերտների ամփոփիչ գնահատման վերաբերյալ: Այս առնչությամբ նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ 2017-2018թթ. ուսումնական տարվանից գործում են մեթոդական ցուցումներ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ։ Այդ ցուցումներով նկարագրված են նաև ստուգման […]

̰
BACK_TO_TOP