TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները գտնվում են դպրոցի որոշման տիրույթում․ փոխնախարար

23:56 20.12.2021

Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։ […]

̰
Կապանում, Վայքում և Սևանում բացվել են Թումո-տուփեր

17:50 20.12.2021

Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել Թումո-տուփերի բացման արարողություն, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սևան քաղաքում կենտրոնի պաշտոնական բացմանը: Տուփը բացվել է […]

̰
ՏՏ ոլորտի ծրագիր Գյումրիում՝ ներառականության մոդելով․ «Upshift Գյումրի»-ն ներկայացել է նոր գաղափարներով

19:47 18.12.2021

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվել է «Upshift Գյումրի՝ դեռահասների ներգավվածությունը տեխնոլոգիական ոլորտում» ծրագիրը։ Այն շարունակելի է և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Կարիտաս-Արեգակ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Վեցամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները յուրացրել են ծրագրավորման  հմտությունները՝ տեսական ու գործնական դասընթացներով։ Արդյունքում ստեղծվել են ՏՏ ոլորտի նոր գաղափարներ: Ստեղծած […]

̰
Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

18:52 18.12.2021

Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ և հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի քարտուղարությամբ։ Նիստի ընթացքում մեկ հարց է եղել՝ ռեկտորի ընտրություն։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։ Տեղեկացնում է ԲՈՒՀ-ի պաշտոնական կայքը։ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի […]

̰
ԲՈԿ-ը գրագողության խնդրի լուծման գործում աստիճանազրկման հնարավորության անհրաժեշտություն է տեսնում

16:34 17.12.2021

Գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծման համար Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ պետք է սահմանվի աստիճանազրկման կարգ: «Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո, նույնիսկ տարիներ անց, եթե հայտնաբերվի գրագողությունը, անձին զրկել գիտական աստիճանից: Ինչպես վարորդական իրավունքից վարորդին […]

̰
Երևանի պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

14:31 17.12.2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 17-ի փակ նիստում բուհի ռեկտոր է ընտրել Հովհաննես Հովհաննիսյանին, որը մինչ ընտրվելը կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանն ասաց, որ փակ քվեարկության արդյունքում 19 կողմ, 5 դեմ ձայներով հոգաբարձուների խորհուրդը իրեն 5 տարով ընտրել է ԵՊՀ ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը չի […]

̰
«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով 2022 թ. դրամաշնորհ ստացողների ցանկ

13:46 17.12.2021

«1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2022 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի հայտեր: Այս միջոցառմամբ դրամաշնորհի […]

̰ ̰
Նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ

13:07 16.12.2021

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` առաջարկվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. դպրոցի կառավարման գործընթացը բաժանվելու է երկու հիմնական մասի` ուսումնական և վարչատնտեսական: Նախատեսվում է […]

̰
Աշխատաժողովի օրակարգում՝ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման հարցեր

16:27 15.12.2021

Կարիերայի զարգացմանն աջակցող համակարգի գնահատման վերաբերյալ աշխատաժողովն այսօր համախմբել էր բոլոր շահառու կողմերին՝ ներկայացնելու համակարգի ներկա վիճակը, քննարկելու հնարավոր զարգացումները և առաջարկելու համապատասխան լուծումներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգերը մեր երկրում մարդկային կապիտալի և հանրային զարգացման ուղիղ գործիքներ […]

̰
Կայացել է «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխությունը

16:19 15.12.2021

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել «Աշակերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում են «Միասին» հիմնադրամը և շվեյցարական «GAN» կազմակերպությունը: Նպատակը մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների՝ ուսումնական հաստատությունից աշխատաշուկա սահուն անցումը ապահովելն է: Ծրագրում ընդգրկվել են Շիրակի, Լոռիի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի 16 […]

̰
Պետբյուջեի միջոցներով Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

19:27 14.12.2021

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզի կարիքների համար արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել. ծրագրի համաֆինանսավորումն իրականացրել է ՀՀ կառավարությունը ՝ պետական բյուջեի միջոցներից: Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Կառուցված կայանի հզորությունը ամբողջությամբ կբավարարի մանկապարտեզի էլեկտրաէներգիայի պահանջարկը, իսկ առաջացած ֆինանսական խնայողություններով այլ ծրագրեր կյանքի կկոչվեն: Նոր Ամանոս բնակավայրի մանկապարտեզը կառուցվել է կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն […]

̰
5 մեդալ՝ Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադայում

17:53 14.12.2021

Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ: Մեգապոլիսների 6-րդ […]

̰
Մասնագիտական զարգացման հնարավորություն անգլերենի ուսուցիչների համար

14:35 14.12.2021

Բրիտանական խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ուսուցիչների մասնագիտական զարգացման առցանց դասընթաց՝ նպաստելով շարունակական մասնագիտական զարգացմանը։ Դասընթացն իրականացվելու է «Ուսուցիչների առցանց համայնք» հարթակում (Online Teacher Community Platform) 2022 թվականի հունվարի 17-ից մինչև մարտի 26-ը (11 շաբաթների ընթացքում)՝ շաբաթական 3 ժամ: Ծրագրի մասնակցության առավելություններն են. Բրիտանական խորհրդի կողմից մասնակցության վկայագիր, ՀՀ […]

̰
Վարչապետը մասնակցել է Վաղարշապատի N5 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը

21:54 13.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցում ուղիղ 2 տարի դադարից հետո կրկին եռուզեռ է․ դպրոցի սեյսմակայուն հիմնանորոգումից հետո կարմիր ժապավենն աշակերտներն են կտրում։ Նորանորոգ […]

̰
Քննարկվել են ԿԳՄՍՆ-ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր

10:49 13.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը: Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության […]

̰
ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և տնօրենների հետ

18:36 10.12.2021

ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված «Հանրակրթության մասին» նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ: Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների կառավարմանն առնչվող դրույթներին: «Մեր հիմնական […]

̰
Շիրակի մարզի ՄԿՈՒ 4 հաստատություններ ունեն նորացված մոդուլներ և կահավորված դասասենյակներ

16:28 10.12.2021

Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները: Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Կրթությունից դեպի աշխատաշուկա […]

̰
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները պետք է դիմեն մինչև դեկտեմբերի 15-ը

12:51 10.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։ 2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի 10-ից 27-ն իրականացնելու նպատակով։ 2021 թվականին վերապատրաստված ուսուցիչները տարակարգ ստանալու համար կարող են դիմել ուսուցիչների ատեստավորման ավարտից հետո՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ բոլոր […]

̰
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

11:00 10.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը նախադպրոցական մակարդակում Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում […]

̰
Հաստատվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

20:25 09.12.2021

ՇՊՀ ուսանողական խորհուրդը հայտնում է, որ երեկ ՀՀ վարչապետը հաստատել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, այս անգամ խորհուրդը բաղկացած կլինի 20 անդամից։ Հիշեցնենք, որ համալսարանի  հոգաբարձուների նախկին խորհուրդը, որն ուներ 24 անդամ, լուծարվել էր օրենքի ուժով՝ մեկ ու կես տարի առաջ։ Հիշեցնենք, նոր հոգաբարձուների խորհուրդ ձևավորելու պահանջով համալսարանում ստորագրահավաք էր նախաձեռնել բուհի […]

̰
Աշխատուժի զարգացում՝ 3 ոլորտներում. մեկնարկել է նոր ծրագիր

10:31 09.12.2021

ԱՄՆ ՄԶԳ-ն պաշտոնապես մեկնարկել է նոր նախագիծ՝ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար այլ անձինք: Ծրագիրը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից: Ծրագրի արժողությունը 7.5 միլիոն ԱՄՆ դոլար է, սահմանված ժամկետը՝ 5 տարի: Այն նախատեսում է շուրջ […]

̰
Հաստատվել է ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը

12:10 08.12.2021

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը, որով կարգավորվում են հաստատությունները դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման, դասագրքերի բաշխման և շրջանառության հետ կապված իրավահարաբերությունները: Հանրակրթական առարկաների դասագրքերի ապահովման գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ներդրումային գումարների միջոցներով հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձևավորման և դասագրքերի […]

̰
ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր. ԿԳՄՍՆ

17:52 07.12.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար: Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը: Փաստաթղթի կնքման արարողությունը, որը […]

̰
Իվանիշվիլին՝ Վրաստանի պատմության դասագրքում

09:38 07.12.2021

Վրաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի մասին բաժնում գրված է, որ «Բիձինա Իվանիշվիլին գիտության և արվեստի հայտնի հովանավոր և գործարար է»։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Այդ փաստը վրացական հանրության շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը ծաղրանքով են վերաբերվում նշվածին: «Ժամանակն է» […]

̰
Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

23:28 06.12.2021

Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են․ ԿԳՄՍ փոխնախարար

21:31 06.12.2021

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիս է տվել։ Լուրերը, թե դպրոցում լինելու է երկու տնօրեն՝ սխալ են։ Դպրոցում լինելու է մեկ տնօրեն և նա պատասխանատու է լինելու միայն բովանդակության համար: Վարչատնտեսական ղեկավարումն առաձնացվում է, իսկ տնօրենից պահանջը լինելու է խիստ բովանդակային. պետք է ապահովվի կրթության բարձր որակ։ Մեր դպրոցն այսօր լուծու՞մ է իր առջև […]

̰
ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում կքննարկի համագործակցության խթանմանն ուղղված հարցեր

16:57 06.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 6-8-ը կգտնվի Վրաստանում: Աշխատանքային խմբի այցը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Աշխատանքային խմբի անդամներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն […]

̰
Սլովենիայում առցանց ձևաչափով և ՀՀ համանախագահությամբ կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի հերթական նիստը

12:15 06.12.2021

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ: Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ […]

̰
Ինչպես է Արցախում կազմակերպվելու ուսումնական գործընթացը

23:31 04.12.2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության ուսումնական հաստատություններում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. դեկտեմբերի 6-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա՝ հնգօրյա ռեժիմով։ 25 հոգուց ավել խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասագործընթացները կազմակերպվելու են հերթափոխով։ Այն աշակերտները, ովքեր […]

̰
BACK_TO_TOP