TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի դպրոցներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը կայուն է

19:48 04.12.2021

Կրթության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում հեռավար ուսուցման դպրոցների թիվը նվազել է։ Վերջին յոթ օրվա տվյալներով՝ հեռավար ուսուցմամբ գործում է 108 դպրոց և 369 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանում հեռակա ուսուցման 115 ուսուցիչ կա, ինչը զգալիորեն կրճատվել է նախորդ շաբաթվա տվյալների համեմատ։ Այնուամենայնիվ, վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ուսուցիչների 0,8%-ի և աշակերտների […]

̰
Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

18:30 04.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի, ԱՏՁՄ անդամների, մեծաթիվ բաղրամյանցիների և հյուրերի հետ մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացմանը: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բաղրամյանցի Խաչատուր Պողոսյանի, Գրիգոր Հովսեփյանի, Նարեկ Ղարիբյանի և Թեյմուրազ […]

̰
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Ժաննա Անդրեասյան

16:41 03.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ներառական զարգացում» թեմայով աշխատաժողովին, որը կազմակերպել է ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը` հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով: Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է ներառական հասարակության ձևավորման խնդիրը` նշելով, որ ներառականությունը ավելի խորքային հասկացություն է, քան հաշմանդամություն […]

̰
Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

10:34 03.12.2021

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով: Նախադպրոցական կրթական […]

̰
Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

15:42 02.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: 12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող […]

̰
Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի շենքային պայմանները կբարելավվեն դրամաշնորհային աջակցությամբ. ԿԳՄՍՆ

18:06 01.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրվել է դրամաշնորհային աջակցության հուշագիր, որով նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայան և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի […]

̰
Վահրամ Դումանյանն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին

16:04 01.12.2021

Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի […]

̰
Հանրային քննարկման է ներկայացվել դասագրքերի ստեղծման և հրատարակման նոր կարգի նախագիծը

14:44 01.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» նախագիծը։ Նախագծում սահմանվում են դասագրքի հանդեպ պետության ընդհանրական պահանջները. դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին ու ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա […]

̰
Դավիթ Բեկ բնակավայրում հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

18:44 30.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել […]

̰
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի թիմը «Ալ Ֆերգանի» միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի

14:30 30.11.2021

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան նոյեմբերի 8-13-ն առցանց ձևաչափով անցկացրել է Ուզբեկստանի Հանրապետությունը, որին մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ: Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ […]

̰
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն

12:26 30.11.2021

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։ […]

̰
Հուշագիր՝ ԱՍՀՆ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև

20:06 29.11.2021

Կարևորելով ուսանողների տեսական գիտելիքի գործնական կիրառումն ու մասնագիտական փորձի միջոցով հմտությունների ձեռքբերումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև հուշագիր է ստորագրվել։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է ուսանողների մասնագիտական աճի ու փորձի փոխանակման հնարավորության ընձեռնման անհրաժեշտությունը։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հուշագրի շրջանակում […]

̰
ՀԲ-ի ծրագրով Հայաստանի 107 ավագ դպրոցներում բացվել են 335 լաբորատորիաներ

19:28 29.11.2021

Համաշխարհային բանկի կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության 107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներ: Այս ուսումնական կիսամյակում աշակերտները ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով համալրված դասասենյակներում՝ ամրապնդելով տեսական գիտելիքները գործնական հմտություններով: Այդ դպրոցների թվում են  Համաշխարհային բանկի ծրագրով սեյսմակայուն հիմնանորոգված մանկավարժական համալսարանի  հենակետային վարժարանը և Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ […]

̰
Ոսկե և արծաթե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

14:27 29.11.2021

Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է մեկ ոսկե, մեկ արծաթե մեդալների և երկու գովասանագրի։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Կոլումբիան, առցանց ձևաչափով անցկացվել է նոյեմբերի 14-21-ը։ Օլիմպիադային մասնակցել է 49 երկրի 298 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացել է հինգ մասնակիցներով: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արտաշես Գյոլեցյանը նվաճել […]

̰
Ինչպես է նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը շարունակվելու Արցախում

12:20 28.11.2021

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ, ս.թ. նոյեմբերի 29-ից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն անցնելու են ուսուցման առկա տարբերակին։ Իսկ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ , 10-րդ և 11-րդ դասարաներում շարունակվելու է […]

̰
ՇՊՀ ուսխորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել․ պահանջում են հոգաբարձուների խորհուրդ ձևավորել և նշանակել ռեկտորի ընտրություններ

17:50 27.11.2021

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհում ստորագրահավաք է սկսել։ Պահանջում են հստակ ժամկետներում  համալսարանում  ձևավորել  հոգաբարձուների խորհուրդ և կարճ ժամկետներում անցկացնել բուհի ռեկտորի ընտրություններ: Ստորագրահավաքին մասնակիցները բարձրաձայնում են նաև  բուհում առկա կրթական գործընթացի ու այլ խնդիրների մասին, որոնց հիմնական հասցեատերը  գոյություն չունեցող հոգաբարձուների խորհուրդն է։ ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդը լուծարվեց մեկ տարի առաջ: 24 անդամներից շատերն […]

̰
Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև

17:52 26.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև այսօր կնքվել է ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: […]

̰
Պետական ծրագրերով աշխատանքներ են ընթանում շուրջ 100 կրթական հաստատություններում

17:32 26.11.2021

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիներին իրականացնել 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության հիմնանորոգում, վերանորոգում և կառուցում: Ներկայումս պետական տարբեր ծրագրերով շուրջ 100 կրթական հաստատություններում ընթանում են նախագծման, նորոգման և կառուցապատման աշխատանքներ: «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցած համատեղ ասուլիսում այս մասին նշել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]

̰
Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ երիտասարդների համար

10:58 26.11.2021

ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտն ազգային–ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն 2020 թվականի հունվարի 1-ից և ավարտված մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դրանք պետք է լինեն կոլեկտիվ խմբերով կյանքի կոչված: Մրցույթին մասնակցության պահանջներն են՝ […]

̰
Օրենքի փոփոխությամբ դպրոց ընդունելության առաջնահերթություն ենք նախատեսում նաև տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին․ փոխնախարար

23:50 25.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկայում ԱԺ-ում քննարկվելիք Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները ծավալուն են։ Փորձեմ առանձին գրառումներով անդրադառնալ կարևոր կետերին։ Սկսենք դպրոց ընդունվելու սկզբունքներից։ Ինչպես գիտեք, դպրոց ընդունվելիս գործող օրենքով տրված է առաջնահերթություն տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցող կամ տվյալ դպրոցի աշխատակցի երեխաներին։ Օրենքի փոփոխությամբ դպրոց […]

̰
Սյունիքին և Արցախին կտրվի օժանդակություն, կրթության ոլորտը դարձյալ կբարեփոխվի․ կառավարության հերթական նիստը

20:58 25.11.2021

Կառավարության այսօրվա նիստին ընդունվել  են Սյունիքին և Արցախին ֆինանսապես օժանդակելու, հանրակրթության ոլորտում դարձյալ բարեփոխումներ կատարելու և այլ հարցերի վերաբերող նախագծեր։ Սյունիքի համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևոր, հրատապ հարցեր լուծելու համար, մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին այս փուլի աշխատանքների կատարման համար պետբյուջեից կհատկացվի ևս 400 մլն դրամ։ Արցախի հանրապետության […]

̰
Կառավարությունը հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքում արմատական փոփոխություններ իրականացնելու նախագիծը

15:51 25.11.2021

Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների […]

̰
Կայացել է Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը

15:03 25.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն […]

̰
Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը

14:39 25.11.2021

Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

11:31 25.11.2021

2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը: Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10.00-ն, մասնակցության մասին պետք է հայտ ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով նիստին մասնակցության ցանկության մասին և մասնակցող անձի անուն, ազգանունը: Նիստը տեղի կունենա ք. […]

̰
Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի ճարտարապետական արժեք պատշգամբի վերականգնման նախագիծը պատրաստ է․ ծրագիրը կմեկնարկի 2022-ին 

19:45 24.11.2021

Շիրակի մարզի  դպրոցաշինական մի քանի ծրագրեր տեղափոխվում են հաջորդ տարի։ Հիմնանորոգման, ամրացման կամ վերանորոգման կարիք ունեցող մարզի դպրոցների նախագծային փաստաթղթերը պատրաստ են, դրանք ներառված են պետական տարբեր ծրագրերում։ Պատրաստ է նաև Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցի պատշգամբի և սպորտդահլիճի վերանորոգման նախագիծ-նախահաշիվը, բայց շինաշխատանքները չեն սկսվի այս տարի։ Սլաբոդկա թաղամասի պատմական այս շինությունը ալեքպոլցի մեծահարուստ Գառգալոյանների  […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը

16:59 24.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել […]

̰
Կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը

16:44 24.11.2021

Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին: «21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան››: Համաժողովի […]

̰
«Կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումն առաջնահերթություն է». Արթուր Մարտիրոսյան

16:33 24.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով: Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ […]

̰
Ինչպես դիմել Global UGRAD Program ծրագրին

20:26 23.11.2021

Եթե ՀՀ քաղաքացի եք և առկա ուսուցման ծրագրով սովորում եք բակալավրիատում, ավարտել եք ուսումնառության առաջին կիսամյակը, գիտեք անգլերեն, ԱՄՆ-ում ծրագիրը մեկնարկելու պահին ձեր 18 տարին լրացած կլինի, ապա Global UGRAD Program ծրագիրը հենց ձեզ համար է, գրում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Բաց մի՛ թողեք Ամերիկան ճանաչելու, տարբեր միջավայրերի հարմարվելու համար անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու և […]

̰
BACK_TO_TOP