TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կառավարության չորս անդամներ քննարկել են ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի զարգացման հեռանկարները

11:25 18.10.2021

Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը։ Կառավարության 4 գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների […]

̰
Կամավոր ատեստավորման միայն փորձնական փուլի արդյունքով շուրջ 500 ուսուցիչ 30-50 տոկոս հավելավճար կստանա. Ժաննա Անդրեասյան

20:34 17.10.2021

Ուսուցիչների վարձատրության խրախուսման համար 2012 թվականից գործում է տարակարգի շնորհման մեխանիզմը, որով առաջին տարակարգի դեպքում գործում է տասը տոկոս հավելավճար, երկրորդ տարակարգի դեպքում՝ քսան, երրորդի դեպքում՝ երեսուն և չորրորդի դեպքում՝ հիսուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Համարյա տասը տարում տարակարգ է ստացել ուսուցիչների ընդամենը շուրջ 7 տոկոսը։ Ընդ որում, […]

̰
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները

18:51 17.10.2021

Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։ Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։ ՀՀ […]

̰
Թալիբները խոստանում են աֆղան աղջիկներին մոտ ապագայում թույլատրել հաճախել դպրոց

18:35 17.10.2021

«Թալիբան» արմատական ​​շարժումը խոստանում է մոտ ապագահում թույլ տալ աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ: Associated Press-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը ՄԱԿ -ի կենտրոնակայանում լրագրողներին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ -ի գործադիր տնօրենի տեղակալ Օմար Աբդին, որն անցյալ շաբաթ այցելել էր Քաբուլ: Աբդիի հայտարարությամբ՝ երկրի կրթության նախարարն իրեն հավաստիացրել է, որ թալիբներն աշխատում են «շրջանակային սկզբունքների» շուրջ, որը թույլ կտա […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը

13:34 15.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Ֆլորանս Վեբերը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի նախկին նախագահ Դիդիե […]

̰
Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 20-ից նոյեմբերի  9-ը

12:54 15.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից): Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և […]

̰
Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

20:11 14.10.2021

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում։ Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ […]

̰
Հրապարակվել են կամավոր ատեստավորման արդյունքները. ուսուցիչները կստանան հավելավճար

17:11 14.10.2021

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքները: Ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների՝ կստանա 30-50 տոկոս հավելավճար: Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել […]

̰
Ձեռնարկատիրությունը և նորարարությունը՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում

14:02 14.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: «Նախարարությունը շատ է […]

̰
Փոփոխվել է ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման կարգը

13:10 14.10.2021

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու […]

̰
Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

16:56 13.10.2021

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին: Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ […]

̰
ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

16:25 13.10.2021

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվել է մանկավարժության ամբիոնի գիտակրթական գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը: ԵՊՀ մանկավարժության և […]

̰
Կանցկացվի «Nobel Fest» գիտական փառատոնը․ հայտարարություն

14:25 13.10.2021

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը: «Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ: Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net կայքէջից:

̰
«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

18:36 12.10.2021

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։ Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ Կապանի բնակիչների և այլ այցելուների […]

̰
Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադա

15:06 12.10.2021

Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով կայք:

̰
Երևանում կկայանա հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

11:24 12.10.2021

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին: Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի […]

̰
Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

22:08 11.10.2021

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 […]

̰
Կներդրվի նոր՝ «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությունը

16:28 11.10.2021

ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնա­գիտա­կան կրթու­թյան մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված այն […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է բուհերի Գյումրու մասնաճյուղեր

11:32 11.10.2021

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր: Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները: QR գրադարան և բիզնես միջավայր […]

̰
Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

11:21 08.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կամզմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]

̰
Ուսուցչի օրվա առիթով հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են

19:09 07.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների […]

̰
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

18:14 07.10.2021

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի […]

̰
Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա Լավագույնները» մրցույթի արդյունքները

17:53 07.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա Լավագույնները» մրցույթին ներկայացվել է 202 հայտ (հայտերը համապատասխանել են կարգով սահմանված բոլոր պահանջներին), որից 141-ը եղել են անհատական, իսկ 61-ը՝ խմբային։ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 146, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր, կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 16, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն […]

̰
Դաշնակահար Արթուր Գրիգորյանը՝ միջազգային մրցույթի հաղթող

12:57 07.10.2021

Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում […]

̰
«Ամենակարևորը որակյալ կրթությունն է, ոչ թե ռեկտորի ընտրությունը»․ Կարեն Թռչունյան

11:18 07.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։ Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական […]

̰
ԿԳՄՍՆ-ի և «Էյ Թի Փի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18:14 06.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ […]

̰
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

17:34 06.10.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի, ՀԲ Հարավային Կովկասի մարդկային զարգացման բաժնի ղեկավար Ահմետ Լեվենտ Եների և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի հետ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […]

̰
Մեկնարկում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

10:27 06.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու երաժշտական դպրոց այցելությամբ այդ օրը կմեկնարկի ծրագրի 3-րդ շրջափուլը, որի ընթացքում, ինչպես նախորդ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

18:10 05.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով․   «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը: Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: […]

̰
Նորոգումից հետո վերաբացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը

18:06 05.10.2021

Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի […]

̰
BACK_TO_TOP