16:34 08.11.2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 բուհերի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական […]
15:52 08.11.2021
Աշնանային արձակուրդից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ այսօր վերսկսվել է դասապրոցեսը: ԿԳՄՍ նախարարությունը լուսանկարներ է հրապարակել։
15:47 08.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ունի որոշում, որ անխտիր բոլոր դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Մենք ունենք որոշում, որ անխտիր մեր բոլոր 1400 դպրոցներում պետք է առարկայական լաբորատորիաներ լինեն՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այն առարկաների, […]
15:38 08.11.2021
Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանքներ կիրականացվեն 56 դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: Անդրադառնալով դպրոցների, նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներին՝ Անդրեասյանը նշեց, որ ամբողջ աշխատանքների ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում: «Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման […]
14:08 08.11.2021
Հայաստանում դպրոցներում կշարունակվի առկա ուսուցումը, սակայն այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կանցնեն հեռավար ուսուցման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցներում, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կունենանք դեպք […]
21:23 06.11.2021
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին ձայների մեծամասնությամբ որոշվել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: ԵՊՀ-ն տեղեկացնում է, որ ըստ այդմ, որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:
21:16 06.11.2021
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․ 1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն, 2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում, 3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի […]
19:59 06.11.2021
Կրթության նախարարության տվյալներով, վերջին շաբաթվա տվյալներով, Վրաստանում կրճատվել է հեռավար ուսուցման համար նախատեսված դպրոցների և առանձին դասարանների թիվը։ Այսօրվա դրությամբ հեռավար ուսուցման համար գործում է 172 դպրոց և 408 առանձին դասարան։ Գերատեսչության տվյալներով, ռիսկային խմբի 196 ուսուցիչ Վրաստանում հեռավար ուսուցման մեջ է դպրոցը վերսկսելուց հետո։ Նրանց խոսքով, հանրակրթական հաստատություններում COVID-19 վիրուսի տարածման առումով իրավիճակը կայուն […]
19:48 06.11.2021
Ավարտվել են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված նախաատեստացիոն եռամսյա դասընթացները։ Շիրակի մարզի 4000 մանկավարժներից այս տարի վերապատրաստվել են 800-ը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարումից հետո մանկավարժների վերապատրաստումները երեք տարի դադարեցված էին, վերսկսվեցին այս տարվա աշնանը։ 100 ժամ տևողության վերապատրաստման դասընթացներն այս անգամ ունեին երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և մասնագիտական գործնական պարապմունքներ: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչներից յուրաքանչյուրն […]
18:34 05.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին: Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը: «Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության […]
18:07 05.11.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը: Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները: Նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց […]
16:53 05.11.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ […]
16:44 05.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի): Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ […]
16:31 05.11.2021
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: «Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն […]
10:36 05.11.2021
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։ Դեռևս այս […]
19:05 04.11.2021
«Փոքրաթիվ բժիշկներ, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար: Ավանեսյանն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների և թեստավորման կարգի փոփոխությանը: Կրթության, գիտության, մշակույթի […]
18:06 04.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ վիճակագրության՝ այդ օլիմպիադաներին, հատկապես բնագիտական […]
15:36 04.11.2021
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ընթերցանությունը» նախագիծը` նախատեսված տարրական դպրոցի սովորողների համար: Այն իրականացվում է որպես տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց և նպատակ ունի բարելավելու հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակը: «Ընթերցանությունը» նախագիծն իրականացվում է ըստ մարզերի՝ յուրաքանչյուր մարզից ընդգրկելով […]
19:59 03.11.2021
Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի համար նոր տիպային շենք է կառուցվելու։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի համատեղ միջոցներով։ Համաձայն մասնագիտական եզրակացության և ծրագրով նախատեսված պահանջներով՝ որոշում է կայացվել քանդել դպրոցի 4-րդ աստիճանի վթարայնության բոլոր մասնաշենքերը և կառուցել նորը: Այն զգալի վնասվել է նաև 2016 թվականին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղից։ 1933 […]
17:29 03.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության երկարօրյա խմբի կրթական օրինակելի ծրագրերի նախագիծը: Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, չափորոշչային ու ծրագրային պահանջներին համապատասխան ուսումնական նյութի յուրացման գործընթացում ցածր առաջադիմություն ունեցող սովորողների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու հմտությունների, ստեղծագործական […]
12:11 03.11.2021
«Մեղու 2021» մրցույթի անցկացման օրը փոխվել է. այն տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Մրցույթի օրը փոխվել է վճարումների համակարգի հնարավորությունների ընդլայնման նպատակով: Նախագրանցման վճարումների համակարգը կցված էր միայն մրցույթի գործընկեր և հովանավոր «Թել-Սել» ընկերության էլեկտրոնային դրամապանակին՝ Telcell Wallet հեռախոսային հավելվածին: Արդեն ակտիվացված են նաև վճարման մյուս հնարավոր տարբերակները՝ բանկային և քարտային վճարում, Telcell, Easy Pay տերմինալներով վճարումներ, Telcell Wallet հեռախոսային հավելվածով վճարում: Մրցույթին մասնակցելու համար […]
10:42 03.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների համամասնությունը, որ չի կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների […]
16:44 02.11.2021
Ջերմուկում ընթանում է «Միասնական, պետական ավարտական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողով: Քննարկմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների մասնագետներ, դպրոցների ուսուցիչներ: Ձևավորված աշխատանքային խմբերը քննարկում են ավարտական ու միասնական քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների […]
11:48 02.11.2021
Երևանում Ռուսական տունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2022-2023 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ազգությամբ ռուսները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր […]
11:44 02.11.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից: Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից […]
11:20 01.11.2021
Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով: Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների […]
18:11 31.10.2021
Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական […]
10:50 30.10.2021
Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցում: Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն […]
22:07 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ծնողներ, Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։ Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։ Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել […]
21:22 29.10.2021
Հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի պարապմունքներն ավանդական եղանակով կմեկնարկեն նոյեմբերի 1-ից եւ կտևեն մինչեւ նոյեմբերի 13-ը։ Առաջին հերթով կկազմակերպվեն բանասիրական, բնագիտական, տնտեսագիտական, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները, իսկ 2-րդ հերթով՝ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետինը։ Անհրաժեշտ է համալսարան ներկայանալ բժշկական դիմակով և պահպանել համավարակի տարածումը կանխարգելող սանիտարահիգիենիկ անհրաժեշտ կանոնները։