17:29 05.10.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ» կազմակերպության փոխտնօրեն Ուվե Գարտենշլեգերի, կազմակերպության Ուկրաինայի տարածաշրջանային (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա) ղեկավար Բետտինա Բրանդի, կազմակերպության Մակեդոնիայի գրասենյակի տնօրեն Մայա Ավրամովսկայի և հայաստանյան գրասենյակի ղեկավար Էսթեր Հակոբյանի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում կազմակերպության կողմից արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: […]
15:36 05.10.2021
Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա […]
14:20 05.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով: Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, […]
11:25 05.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել […]
11:20 05.10.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Սիրելի՛ մանկավարժներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են Ձեր սաները՝ տարբեր ասպարեզներում իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։ Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն […]
11:12 05.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել․ «Մեր սիրելի՛ ուսուցիչներ, Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև: Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն: Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Սիրելի՛ ուսուցիչ, […]
10:21 05.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում: […]
10:16 05.10.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի’ ուսուցիչներ Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև: Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով: Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։ Համոզված եմ՝ ունենք […]
18:43 04.10.2021
Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր սկսվել։ Դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Շահագործվել է ընդամենը 4 տարի և երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել: 88-ից հետո շենքի ամրությունն ու անվտանգությունն ապահովել են արտաքինից տեղադրված հենասյուները, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ «Տանիքից կաթում էր, պատուհաններից փչում […]
17:20 04.10.2021
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ Անկախության 30-ամյակին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին իրենց գիտական հետազոտության արդյունքներն ակադեմիական լսարանին ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների հետ կապեր հաստատելու հնարավորություն է տալիս: Գիտաժողովի […]
15:28 04.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. սեպտեմբերի 25-ի N 1622-Ա/2 հրամանով հաստատվել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից՝ ցանկում ընդգրկվել է 29 գիտական թեմա: Ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. հոկտեմբերից:
16:30 01.10.2021
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ նիստի օրակարգը ձևավորվել […]
14:30 01.10.2021
Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ: Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր […]
12:52 01.10.2021
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և նպաստել նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրականացմանը։ Քննարկելով […]
12:38 01.10.2021
ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացվել հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը և 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով: 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրային ֆինանսավորման են ներկայացվել 8 գիտական ծրագրերի նախագծեր: Ցանկում ներառված են հետևյալ գիտական կազմակերպությունների ներկայացրած պետական նպատակային […]
12:36 01.10.2021
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների […]
11:20 01.10.2021
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ […]
18:14 30.09.2021
Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տեղեկացնում են […]
14:07 30.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձևավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ […]
12:43 29.09.2021
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում են ստացել շուրջ 7000 ուսանողներ: Նրանցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակից ուսանողներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին: Ծրագիրը շարունակական է, և ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց՝ սկսվել է այն ուսանողների տվյալների հավաքագրումը, որոնք մարտական գործողությունների մասնակից են, զորացրվել են […]
19:49 28.09.2021
Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում: Հայտնում է 1tv.ge-ն։ «Այսօրվա որոշմամբ՝ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը»,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Կիբրաձեն: Սակայն ցանկության դեպքում ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց: […]
14:24 28.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: […]
15:07 27.09.2021
T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ: T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբեր մտածելակերպ ունեցող անհատների միջև: Այն […]
20:06 24.09.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ […]
16:41 24.09.2021
Սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար: Սեպտեմբերի 28 – «New features of the Funding & Tenders Portal»։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lRjiHR: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://bit.ly/3ucJ656 հղմամբ: […]
14:55 24.09.2021
«Ուսուցչի օրվա» առթիվ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներին պարգևատրում» միջոցառման իրականացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականի միջոցառման շրջանակում «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Նախատեսվում է պարգևատրել շուրջ 22 հաղթող մասնակցի՝ յուրաքանչյուրին 500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ […]
13:22 24.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել փոփոխություններ կատարել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում։ Որոշման ընդունմամբ առավել հստակեցվել են տնօրենի ընտրության կազմակերպման և անցկացման աշխատանքները. դա խորհրդին մեկ հավակնորդ ընտրելու և հետագա շահարկումներից խուսափելու հնարավորություն կընձեռի: Բացի դրանից՝ տնօրենի ընտրության կազմակերպչական աշխատանքները կկազմակերպվեն ավելի դյուրին, իսկ ընտրությունը` առավել արդարացի: Տնօրենի ընտրության կարգն ամբողջությամբ խմբագրվել է, […]
18:28 23.09.2021
Հայ-ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման […]
17:52 22.09.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի […]
10:47 22.09.2021
Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է […]