18:15 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ […]
15:37 29.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Ժաննա Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալեքսանդր Շագաֆյան – ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Կարեն Քեռյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն […]
13:15 28.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու վերաբերյալ։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի […]
12:53 28.10.2021
Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծին: Ըստ այդմ՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, մասնավորապես՝ ✅ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում: Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից), ✅ առողջապահական փաթեթի մեջ […]
13:22 27.10.2021
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը: Կողմերը համագործակցելու են երիտասարդությանն առնչվող հարցերով միջազգային գիտաժողովների ու […]
13:33 26.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները` ըստ խմբերի, կազմում է հանրապետական առարկայական […]
18:20 25.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն […]
15:23 25.10.2021
Հոկտեմբերի 22-ին պաշտոնական փակման արարողությամբ ամփոփվել են «Իմ Հայաստան» ծրագրի 6 տարվա նվաճումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար անձինք, գործընկերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: «Իմ Հայաստան» ծրագիրը գործել է 5 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Տավուշում և Շիրակում՝ կյանքի կոչելով Հայաստանի մշակութային ավանդույթների բազմազանությունը: Այն ֆինանսավորել […]
15:17 25.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: «Արմենպրես»-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն: ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի […]
13:59 25.10.2021
Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ Factor.am-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ […]
23:26 23.10.2021
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։ Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական բուհի բարելավման ծրագրերը։ Հավատարմագրման […]
17:26 23.10.2021
Այսօր ամփոփվել է «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիա հարթակի Գյումրիում իրականացրած ծրագիրը։ Շուրջ մեկ տարի Գյումրիի հանրակրթական դպրոցներում քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվել են աշխատարաններ, իսկ «Քան» ակադեմիայի առցանց ռեսուրսների հարթակը համալրվել է այդ առարկաների նոր տեսանյութերով։ Ավելի պարզ՝ օնլայն հարթակում աշակերտների համար ստեղծվել է ինքնակրթության հարթակ, որն օգնում է լրացնել […]
17:08 23.10.2021
Գյումրիում ազդարարվել է «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի ավարտը։ Այն Հայաստանում իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության աջակցությամբ։ Ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Գյումրիի «Ռուսական տան» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Բերյանևը նշել է, որ ծրագիրը շատ օգտակար էր ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի մասնակիցները Հայաստան են ժամանել հայ-ռուսական միջտարածաշրջանային VIII ֆորումի […]
20:02 22.10.2021
Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նշել է նաև հետևյալը․ «Առաջարկում ենք այդ օրերին դպրոցում մնացյալ աշխատանքները կազմակերպել հնարավորինս հեռավար և զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց, եթե, իհարկե, չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը»։
17:54 22.10.2021
Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Covid-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի […]
15:52 22.10.2021
«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր […]
14:33 22.10.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն 915 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ […]
13:41 22.10.2021
Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի […]
11:24 22.10.2021
ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով: Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն: Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել ու առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով […]
15:25 21.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման […]
12:09 21.10.2021
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց մի հայտարարությամբ, որը վերաբերում էր ուսուցիչների ատեստավորմանը: Նա նշեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը «շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում»: «Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում՝ ատեստավորվել, թե ոչ, վերահաստատել իրենց որակավորումը, թե […]
17:48 20.10.2021
Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Կրթության ոլորտում ներդրած ավանդի և Ֆրանս-հայկական մասնագիտական […]
16:17 20.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը, որով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները: Երեխայի ընդունելություն Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման […]
14:43 19.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն [email protected] էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, […]
12:43 19.10.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին: Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների […]
10:36 19.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և […]
15:53 18.10.2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն: Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ (համակարգող՝ Ռուզան Խոջիկյան, հեռ.՝ (+37410) 568 805, (+37477) 710 760, էլ. փոստ՝ [email protected]): Ծրագրին մասնակցության ուղեցույցը՝ տևողության, ժամանակացույցի, դիմելու […]
15:04 18.10.2021
Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ: Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
14:22 18.10.2021
«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ […]