16:47 20.05.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]
16:42 20.05.2020
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում […]
16:40 20.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն՝ ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում: Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն […]
16:20 20.05.2020
Քիչ առաջ տեղեկացա «Արարատ-73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբի մի քանի արձանների գողության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Զրուցել եմ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ: Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրել է նախարարը:
16:13 20.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արվում պահպանել կանոնները: «Պահպանե՛ք կանոնները, եղե՛ք պաշտպանված»,- գրել է Ավինյանը:
15:47 20.05.2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, ապաքինվել է ևս 4 մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 290 դեպք, որից առողջացել են 119 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, […]
15:41 20.05.2020
Մայիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի մի տնից գողացել են կահույք, մանրահատակ, սպասք և այլ իրեր: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ, 60 և 67 տարեկան երկու եղբայրներ: Նրանք բերման են ենթարկվել Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են […]
15:10 20.05.2020
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Ռուսաստանում կայունանում է: Խոսքը վերաբերում է հատկապես Մոսկվային: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստի ընթացքում: «Սա առաջին օրն է, երբ ապաքինվածների թիվը գերազանցում է նոր վարակակիրների թվին: Սա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պիկը: Դա նշանակում […]
14:45 20.05.2020
Երևանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը և տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Փյունիկ» ակումբի ներկայացուցիչ Գրիգոր Թադևոսյանը: «Արարատ 73»-ի արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
13:56 20.05.2020
Այսօր ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանից, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի զորավարժությունները, արդյո՞ք դրանք հանպատրաստից են արվում: «Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մեր տեղեկությունը, բայց այն, որ չհայտարարված էր, կան միջազգային համաձայնագրեր, որն Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է իրականացնել, մենք սովոր ենք հակառակ նման գործողություններին, որևէ […]
13:53 20.05.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
13:40 20.05.2020
Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ դա արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո: «Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցվի: Որևէ բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես […]
13:34 20.05.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 8-րդ հոդվածում: Այն սահմանում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջ: Նախագծով առաջարկվում է այդ պահանջը հանել և ընկերությունների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները […]
13:26 20.05.2020
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը մտադիր է դառնալ ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությանը Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, երեքշաբթի Օրեգոն նահանգում անցկացված փրայմերիզում հաղթել է: Այս մասին հաղորդել է The New York Times թերթը: Հրապարակման համաձայն՝ քվեաթերթիկների 64%-ը մշակելուց հետո հայտնի է դարձել, որ Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 70,7%-ը: Միևնույն ժամանակ, սենատոր Բեռնի Սանդերսը, որը հեռացել […]
13:24 20.05.2020
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցեր: Վերջինիս քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ […]
13:18 20.05.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր հերթական դատական նիստն էր նշանակված, սակայն ամբաստանյալների մեծ մասը և նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին այն հիմնավորմամբ, […]
13:12 20.05.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի […]
13:00 20.05.2020
Նախորդ շաբաթվա տվյալներով Շվեդիան եվրոպական երկրների շարքում առաջատար դիրքերում է կորոնավիրուսից մահացության մակարդակով: Նշենք, որ Շվեդիայում կարանտին չի մտցվել: Մինչ այլ եվրոպական երկրներում մահացության աստիճանը նվազում է, Շվեդիան մայիսի 12-19-ը ունեցել է մահացության ամենաբարձր ցուցանիշը՝ 1 միլիոն բնակչի հաշվով՝ 6,25 մահ: Սա ավել է անգամ Մեծ Բրիտանիայի ցուցանիշից, որտեղ միլիոն բնակչի հաշվով 5,75 մահ է […]
12:58 20.05.2020
Որոշ բնակավայրերում, նաև Երևանում մանկապարտեզներն արդեն վերաբացվել են: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընդունելությունը կազմակերպել են՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները: Ծնողների մուտքը մանկապարտեզ խստիվ արգելվում է: Երեխաներին մուտքի մոտ ջերմաչափում են: Ջերմաչափում կատարելու են օրվա մեջ երկու անգամ: Այնուհետև աշխատակիցը փոքրիկին ուղեկցում է խմբասենյակ: Ինչ […]
12:55 20.05.2020
Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2923415017741547
12:50 20.05.2020
Ամերիկյան կինոակադեմիան նախատեսում է հետաձգել 2021 թվականի փետրվարին սպասվող «Օսկար» մրցանակաբաշխության հերթական արարողությունը, գրում է Variety-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն աղբյուրների: Աղբյուրը հայտնել է, որ որոշումը դեռ վերջնական չէ, իսկ կոնկրետ փոփոխությունների մասին կարող է հայտարարվել ավելի ուշ: Այլ աղբյուրներ նշում են, որ արարողության հետաձգման վերաբերյալ կազմակերպիչները վերջնական որոշում այս պահին չունեն: ABC-ի եթերում մրցանակաբաշխության […]
12:46 20.05.2020
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում լուրեր էին պտտվում, որ գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատել է Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը։ Ըստ նրա՝ անձը թեստ է հանձնել, իսկ պատասխանը դրական է եղել։ Տղամարդու ընտանիքի անդամներն ինքանամեկուսացվել են։ Պարզվում է կոնտակտավոր անձանց շրջանակը։
12:40 20.05.2020
Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին: Նրանք խնդրել են ռուսական իշխանություններին դիմել պահանջով՝ թույլ չտալ, որ քրգործի քննման ընթացքում իրենք ևս մեկ անգամ տրավմայի ենթարկվեն, նաև թույլ չտալ, որ իրենց իրավունքները հետագայում նույնպես խախտվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաչատրյան […]
12:32 20.05.2020
Շուրջ երկամսյա դադարից հետո մայրաքաղաքի մանկապարտեզներն այսօր վերաբացվել են: Մանկապարտեզում հավատացնում են, որ խմբասենյակներում փորձել են առավելագույնս ապահովել սոցիալական հեռավորությունը: Բայց որքանո՞վ է հնարավոր խաղի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելը: Երևանի թիվ 10 մանկապարտեզի ուսումնական գծով փոխտնօրեն Աննա Ամիրջանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Դա ամենադժվարն է մեր աշխատանքում, որովհետև իսկապես խաղի ընթացքում բավականին բարդ […]
12:27 20.05.2020
Իտալացի գործակալ Մինո Ռայոլան նոր ծրագիր է մշակել Հենրիխ Մխիթարյանի «Ռոմա» տեղափոխությունը իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Ռայոլան նաև ներկայացնում է «Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտի շահերը ու ուզում է իրականացնել փոխանակում։ Հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ վաղուց հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», ու գործակալի կարծիքով՝ Կլյուվերտը լիովին համապատասխանում է լոնդոնյան ակումբին։ Ռայոլան կառաջարկի ակումբներին […]
12:23 20.05.2020
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի […]
12:15 20.05.2020
Ոստիկանությունը կոչով դիմել է ազգաբնակչությանը՝ հորդորելով քաղաքացիներին չգնալ օդանավակայան: «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,- […]
12:10 20.05.2020
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր 10-րդ նիստն է գումարել: Օրակարգում առաջին ընթերցմամբ 9 հարց է ներառված, ևս 3-ը՝ երկրորդ ընթերցմամբ: Առաջին հարցով քննարկման դրվեց «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ սնանկության հիմքերը ներկայացնող 3-րդ հոդվածում: Հայտնի է, որ գործող նորմը նվազագույն […]
12:04 20.05.2020
Թեհրանի Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատրողները առցանց կարանտինի պայմաններում, համագործակցությամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի Կոմիտասի անվան կամերային նվագախմբի մի քանի կատարողների, նաև աշխարհի մի շարք երկրների մի քանի կատարողների ուղարկած կտորների համադրությամբ՝ իրականացրել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից մի հատված: «Այս մասին տեղեկացրել է Իրանի Սիմֆոնիկ երգչախմբի դիրիժոր մաեստրո Ռազմիկ Օհանյանը, ում ջանքերի շնորհիվ […]