TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.23 oC

Գլխավոր

Մահացած պացիենտները եղել են 65, 68 և 78 տարեկան․ ԱՆ

11:10 20.05.2020

Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), […]

̰
ՀՀ-ում գրանցվել է վարակման 230 նոր դեպք․ ունենք 255 առողջացած, 3 մահ

11:05 20.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք […]

̰
Պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

10:42 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ […]

̰
ՊԲ զինծառայողը չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել

10:41 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

̰
ԿԲ-ն թողարկել է 3 հուշադրամ

10:32 20.05.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է երեշ հուշադրամի թողարկման մասին։ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է: Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի […]

̰
Բրազիլիայում 1 օրում գրանցվել է COVID-19-ից մահվան ռեկորդային ցուցանիշ

09:26 20.05.2020

Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 1179 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում վարակից մահացել է 17 971 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 12-ին․ մահացել էր 881 մարդ։ Վերջին 24 ժամում Բրազիլիայում վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է 17 408-ով։ Ընդհանուր առմամբ երկրում մինչ օրս վարակվել է […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին․ Բրազիլիան առաջ է անցել Իտալիայից

08:43 20.05.2020

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,988,906 մարդ, ապաքինվել է 1,959,137-ը, մահացել՝ 324,958-ը։ Ներկայում աշխարհում կա 2․7 մլն ակտիվ դեպք։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,570,583 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Ռուսաստանը (299,941), Իսպանիան (278,803), Բրազիլիան (271,885), Մեծ Բրիտանիան (248,818)։ Իտալիան դուրս է մնացել հնգյակից՝ հայտնվելով 6-րդ տեղում […]

̰
Պաղեստինը խզում է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերը

08:31 20.05.2020

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերը խզելու որոշման մասին։ Խոսքը վերաբերում է նաև անվտանգության ոլորտի համաձայնագրերին։ Պատճառը պաղեստինյան բոլորը հողերը միավորելու Թել-Ավիվի մտադրություններն են։ Այս մասին Աբասը հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում։ Պաղեստինի առաջնորդը կոչ է արել Իսրայելին միջազգային հանրության առաջ կրել ողջ պատասխանատությունը՝ «որպես Պաղեստինի օկուպացված տարածքում […]

̰
Նիդերլանդներում գրանցվել է ջրաքիսից մարդուն կորոնավիրուսի փոխանցման դեպք

08:22 20.05.2020

Նիդերլանդների գյուղատնտեսության նախարար Կարոլա Սկոուտենը հայտնել է անասնաբուծական ֆերմայում ջրաքիսից մարդուն կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավարին նամակին, որը հասցեգրված է երկրի խորհրդարանին։ Ապրիլին Հյուսիսային Բրաբանտ նահանգի 2 ֆերմաների ջրաքիսների մոտ հաստատվել էր կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այդ ժամանակ նախարարությունը սահմանափակել էր հասանելիությունը ֆերմաներին, սակայն հայտարարել, որ կենդանուց […]

̰
Կարանտինից հետո Իտալիայում բացվել են առաջին թանգարանները

08:10 20.05.2020

Իտալիայում բացվել են առաջին թանգարանները՝ ավելի քան երկամսյա կարանտինից հետո, որը սահմանվել էր երկրում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով երկրի Մշակույթի նախարարությանը։ Չնայած մայիսի 18-ից բացվելու թույլտվությանը՝ իտալական շատ թանգարաններ աշխատանքի կվերադառնան հունիսի 2-ին։ Ներկայում բացվել է 14 թանգարան։ Մշակութային բոլոր հաստատությունները փակվել էին մարտի 8-ին՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ […]

̰
«Վատագույնն առջևում է»․ հայտնի է COVID-19 համավարակի նոր էպիկենտրոնը․ Der Spiegel

23:59 19.05.2020

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի տարածման տագնապալի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանը կարող է դառնալ համավարակի նոր օջախ։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Der Spiegel-ը։ «Բժիշկներ առանց սահմանների» բրազիլական բաժանմունքի ղեկավար Անա դե Լեմոսն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում լատինաամերիկյան երկրներում գրանցվել է հիվանդացության և մահացության ռեկորդային ցուցանիշ։ Նյութի հեղինակ Ալեքսանդր Սարովիչի […]

̰
Եռօրյա վարժանքներն ուղեկցվելու են մարտական կրակով․ լայնածավալ զորավարժություն «Բաղրամյան» զորավարժարանում

22:16 19.05.2020

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը վերազինվել է նոր ուսումնական տարվան ընդառաջ։ Տանկիստներ, հրետանավորներ, հետախույզներ. ոչ թե զինծառայողներ, այլ ապագա սպաներ են պատրաստում այստեղ։ Ապագա հրամանատարներն այսօր ներկայացրել են իրենք իրենց: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանկապարտեզներում ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին․ Shantnews-ի անդրադարձը

21:56 19.05.2020

Հայաստանի որոշ բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաքում, մանկապարտեզները կգործեն վաղվանից՝ հատուկ կանոնակարգով: Ի՞նչ պայմաններում են պատրաստվում ընդունել սաներին: SHANTNEWS-ի թղթակիցները եղել են Երևանի և Գյումրու մանկապարտեզներում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա

21:37 19.05.2020

Մայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, […]

̰
ՀԽ հանձնաժողովները մշակում են խորհրդատվական 2 փաթեթներ՝ արձագանքելու տնտեսական դաշտի փոփոխություններին

21:32 19.05.2020

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ամբողջ աշխարհում, բազմաթիվ ոլորտներում գրանցվող տեղաշարժերը ՀՀ Հանրային խորհրդի համար սահմանեցին նոր պահանջ. արագ արձագանքել փոփոխություններին՝ սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տալով խորհրդատվություն և նպաստելով տարբեր հանրային օղակների միջև երկխոսությանը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել

21:27 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով […]

̰
ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:20 19.05.2020

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի  տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համավարակի պայմաններում […]

̰
Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը

21:15 19.05.2020

Դիմակ կրելը պարտադրվում է նախ և առաջ Ձեր և Ձեր հարազատների առողջության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ «Բաց տարածքներում պարտադիր է դիմակի առկայությունը, ոչ թե կրելը, փակ տարածքներում` պարտադիր է կրելը։ Տուգանքները միայն կանխարգելելու եւ ոչ թե պատժելու խնդիր են լուծում, հենց այս տրամաբանությունից ելնելով՝ ԱԺ-ն այսօր […]

̰
Կա՛մ դիմակ, կա՛մ 10 հազար դրամ․ այսօր ընդունված օրենքով նվազեցվել է գործող տուգանքի չափը

21:03 19.05.2020

Դիմակ չունեցողները կտուգանվեն 10 հազար դրամով: Ազգային ժողովն այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունել է համապատասխան օրենսդրական փոփոխությունը, ըստ որի այդքան կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք բաց տարածքներում դիմակ չեն ունենա: Մինչ այս տուգանքը 100 000-ից 250 000 դրամ էր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասել է, որ սպասարկման փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն […]

̰
Երևանի բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին

20:54 19.05.2020

Մայիսի 20-ից Երևանի մանկապարտեզները վերսկսում են աշխատանքը: Բոլոր մանկապարտեզներն ախտահանվել, մաքրվել և պատրաստ են դիմավորելու փոքրիկներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Սոչիից Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի

20:22 19.05.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։ Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։

̰
«Մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ». Հայկ Մարությանը պարգևատրել է համայնքին աջակցող գործարարներին

20:00 19.05.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի: «Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար […]

̰
Տեղեկատվություն է ստացվում, որ մայիսի 14-ից մի շարք մարզական  և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը․ պարետատան պարզաբանումը

19:47 19.05.2020

Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը: Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը […]

̰
Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարները

19:28 19.05.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Այս մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նորածնի լուսանկարները։ «Երբեք ավելի օրհնված չէինք եղել մեր կյանքում»,- գրել է նա՝ լուսանկարներին կցելով #welcome #coronababy #babygirl հեշթեգերը:

̰
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

19:02 19.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: ●1-ին դասարանում սովորողը փոխադրվում […]

̰
ԱԱԻ-ի 62-ամյա աշխատակիցը հաղթահարել է կորոնավիրուսը

19:00 19.05.2020

Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը։ «Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։ Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր: Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու […]

̰
Եթե այս դինամիկան չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք. Փաշինյան

18:42 19.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի,  այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը […]

̰
Արցախում բուժանձնակազմը տոնի է վերածել կորոնավիրուսով հիվանդ փոքրիկների ծննդյան օրը

18:30 19.05.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ նշել են կորոնավիրուսով վարակված երեխաների ծննդյան օրը: «Կորոնավիրուսի հաղթահարումը ուժ և համբերություն է պահանջում, հաճախ պարտադրում այնքան սպասված իրադարձությունն անսովոր պայմաններում անցկացնել: Բայց, կարևորը բարձր տրամադրությունն ու շուրջբոլորը հոգատար մարդկանց առկայություն է, և տոնը, իսկապես, ստացված է: Ծննդյան տոնի առթիվ այսօր ամենաջերմ շնորհավորանքների հասցեատերերը Շահումյանի շրջանում ապրող զույգ երեխաներն […]

̰
Կիլյունենը ողջունել է ՍԴ  հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

18:20 19.05.2020

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»–ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից:  «Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

18:17 19.05.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար: Հայաստանը հնարավորություն կստանա ոչ […]

̰
BACK_TO_TOP