13:18 20.05.2020
ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի, Էդուարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի դեմ հարուցված քրեական գործով ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո այսօր հերթական դատական նիստն էր նշանակված, սակայն ամբաստանյալների մեծ մասը և նրանց պաշտպանները չէին ներկայացել նիստին այն հիմնավորմամբ, թե կորոնավիրուսի վտանգի պատճառով արտակարգ դրությունը հանրապետությունում երկարաձգված է, և դատարանում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն, իրենց և իրենց պաշտպանյալների առողջությունը վտանգված է:
Նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը՝ պաշտպանների հետ: Բացի դրանից՝ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանն ունի օնկոլոգիական հիվանդություն, նշանակում է՝ խոցելի խմբում է:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Եգորյանի դիմումները ՝ ուղղված դատարանին, որոնցում նրանք միջնորդում են հետաձգել դատական նիստերը մինչև արտակարգ դրության վերացումը:
Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ այն հիմնավորմամբ, որ այդ դահլիճում կան պայմաններ նիստեր անցկացնելու համար, բացի այդ, կա նաև հանրային գերակա շահ՝ դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար: Բացառություն կարող է արվել միայն օնկոլոգիական հիվանդություն ունեցող ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել ամբաստանյալներին, քանի որ նրանք այս նիստի մասին պատշաճ ծանուցված են եղել և կանոնավոր շարունակել դատական նիստերը եկող շաբաթվանից:
«Դատական նիստից առաջ ես հանձնարարեցի չափել այս դահլիճը՝ 120 մետրից ավելի է տարածքը, օդափոխվող պատուհաններով, և առավելագույնը, երբ այստեղ բոլոր ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները ներկա են լինում, տուժողների ներկայացուցիչները կամ մեկ-երկու տուժող կամ վկա, 15 հոգուց ավելի մարդ չի լինում: Եթե 120-ը բաժանենք 15-ի, 8 քառակուսի մետր է լինում, այնպես որ ապահովված են այստեղ պայմանները: Նույն Տիգրան Եգորյանը մեկ այլ, բոլորիս հայտնի քրեական գործով, որն այս նույն դահլիճում է տեղի ունենում, ներկայացնում է տուժողների իրավահաջորդների շահերը և շատ նորմալ ներկայանում է դատական նիստերին, ժամերով նստում է այդ աթոռին, իր դիրքորոշումն է հայտնում»,- նկատեց Մեսրոպ Մակյանը:
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...