TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Գլխավոր

Վանաձորում գտնվող «Աստերի» խորտկարանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

20:17 15.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում […]

̰
ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի

20:12 15.05.2020

Մայիսի 15-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, ՊԲ-ի վարչության անձնակազմը, կառավարման և ապահովման մարմինները բերվել են մարտական պատրաստականության ‹‹Բարձր›› աստիճանի և անցել հանկարծակի ստուգման պլանով նախատեսված համապատասխան միջոցառումների իրականացմանը: Ըստ այդմ՝ ներգրավված կառավարման մարմինների, ենթակա միավորումների և զորամասերի հետ անց են կացվել մարզումներ, ճշգրտվել են վերջիններիս մարտական խնդիրները, հնչել են զեկույցներ ու […]

̰
Շահութաբեր և արտահանմանը միտված գյուղատնտեսություն. խորհրդակցություն վարչապետի մոտ

19:56 15.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ռազմավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կենտրոնական բանկի մասնագետների կողմից ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ֆոնդի հիմնման նախագիծը և դրա կիրառման հնարավորությունները, նպատակները, ոլորտում զարգացման մեխանիզմների ներդրման քայլերը: Նշվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Նախագծով առաջարկվում են ոլորտի […]

̰
Մոսկվայում օրական 100 հազար թեստավորում կանեն. որքանո՞վ դա արդյունավետ կլինի

19:01 15.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում այսօրվանից սկսում են զանգվածաբար թեստավորել բնակիչներին՝ ստուգելու կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Ընտրությունը պետք է կատարվի պատահական սկզբունքով, տարիքային տարբեր խմբերից: Դրա մասին հրավերը պետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մրցութային հանձնաժողովի նիստ. Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել

18:37 15.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, թե  համավարակն անկարող է կասեցնել աշխատանքների բնականոն ընթացքը: «Մրցութային հանձնաժողովի նիստ»,- գրել է Պապիկյանը:      

̰
ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում՝ ավելի արագ և առանց հանրաքվեի. Ռուբեն Ռուբինյան

18:26 15.05.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներին: «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք

18:21 15.05.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել են 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- ասված […]

̰
SHANTNEWS-ի հերթական շրջայցը մայրաքաղաքում

18:20 15.05.2020

Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Դավիթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ամուր ընտանիքը, ուր կա սեր և համերաշխություն, ամրապնդում է պետությունը. ԿԳՄՍ նախարարն ընտանեկան լուսանկար է հրապարակել

18:16 15.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ այսօր Ընտանիքի միջազգային օրն է: «1993 թվականից ՄԱԿ-ը մայիսի 15-ը հռչակել է Ընտանիքի միջազգային օր: Այն պետության կարևորագույն ինստիտուտներից է, իսկ ամուր ընտանիքը, ուր կա սեր և համերաշխություն, միայն ամրապնդում է պետությունը»,- գրել է նախարարը:  

̰
ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոցի հիմնանորոգման համար մրցույթներ են կայացել

18:07 15.05.2020

ՎԶԵԲ ծրագրով Գյումրիում ևս 15 փողոց կհիմնանորոգվի։ Սա փողոցաշինական մեծ ծրագրի երկրորդ փուլում ընդգրկված փողոցների միայն մի մասն է, որոնց համար մրցույթներ են կայացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը։ Մրցույթները երկու փուլով են կայացել՝ առաջինը վերաբերել է 5, իսկ երկրորդը՝ 10 փողոցների հիմնանորոգմանը։ Այս փուլում հիմնանորոգվելու են Հաղթանակի պողոտային, […]

̰
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

18:02 15.05.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար Ախտահանման սարքեր ու միջոցներ Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր Արհեստական շնչառության և թթվածնի […]

̰
Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի. պարզաբանում

17:54 15.05.2020

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայումս գտնվում է ՀՀ շուրջ 35 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով: «Վերստին ընդգծում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Հաշվի […]

̰
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութն առանձին կրիչներում է. Հրաչյա Սարիբեկյան

17:52 15.05.2020

Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային գրադարանի սերվերները այրվել էին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լիբիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ զարգացումներ ակնկալել արաբական աշխարհից

17:47 15.05.2020

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Լիբիայի կառավարության այս քայլին հետևել է Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գյումրիում պատրաստվում են հանրային տրանսպորտի վերագործարկմանը

17:36 15.05.2020

Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս որոշումը կայացվել է հանրային տրանսպորտում վարորդների և ուղևորների կողմից որոշակի կանոններ պահելու պարտադրանքով։ Մասնավորապես, պարտադիր է դառնում տրանսպորտում ուղևորների և վարորդների դիմակ կրելը, ախտահանիչ լուծույթների առկայությունը և տրանսպորտային միջոցի օրական երկու անգամ պարտադիր ախտահանումը։ Գյումրիի հանրային տրանսպորտը սպասարկող ընկերություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Նրանք պետք է մինչև […]

̰
Որոշվել է մանկապարտեզների աշխատանքը սկսել մայիսի 20-ից. Երևանի քաղաքապետարան

17:28 15.05.2020

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի քաղաքացիներ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից»:

̰
Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

17:28 15.05.2020

Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիրի ճանապարհը երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Վարորդները՝ ոստիկանության ծածուկ ծառայության մասին

17:10 15.05.2020

Ճանապարհային ոստիկանությունն այսուհետև իրականացնելու է ծածուկ ծառայություն: Ոստիկանության մեքենաները շրջելու են նաև առանց գրառումների և տարբերիչ նշանների՝ երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ն այսօր վարորդների շրջանում հարցումներ է իրականացրել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը գտնուի նոր մարտահրաւէրներու դիմաց. ՌԱԿ

17:08 15.05.2020

Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցին իր ուրոյն, անփոխարինելի տեղը ունեցած է եւ ունի հայկական իրականութեան մէջ, որովհետեւ, անուրանալիօրէն կը հանդիսանայ հիմնասիւներէն մէկը ազգային մեր ինքնութեան։ Դարեր շարունակ մեզի պարգեւած է ո՛չ միայն կենսական հոգեւոր առաջնորդութիւն, այլ նաեւ բացառիկ հարուստ մշակոյթ։ Երբ ոսոխները մեզ […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

16:59 15.05.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]

̰
Գեմաֆին Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:48 15.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Գասպարյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում առավել խոցելի սոցիալական աջակցության համակարգման հարցում։ Շնորհակալություն […]

̰
Կորոնավիրուսից 1 մլն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով ԵԽ երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 35-րդ տեղը

16:47 15.05.2020

Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն […]

̰
Գյումրիում ևս 18 փողոց կվերանորոգվի

16:40 15.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «լավ լուր» է հայտնել: «Լավ լուրերի շարքից։ Սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք համագործակցության արդյունքում, այս տարի պլանավորվում է Գյումրիում ևս 18 այլ փողոցներ վերանորոգել»,- գրել է մարզպետը:

̰
Անվտանգության ի՞նչ կանոններ են գործելու փակ արտադրական տարածքներում

16:10 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանվել են անվտանգության կանոններ՝ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման […]

̰

15:22 15.05.2020

«Շանթ» հեռուստաընկերությունն առաջարկում է Եվրոպայի միության օրն այս տարի նշել «Շանթի» հին ու նոր դեմքերի, սիրված արտիստների հետ։ Տոնին, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, իրենց կատարումներով միացել են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տյոմը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներ Հարություն Մկրտչյանը, Էդգար Ավետյանը, Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։ Ի թիվս արդեն […]

̰
Անվտանգության կանոնները՝ շինհրապարակներում

15:10 15.05.2020

Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններն՝ ըստ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները: […]

̰
Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից. Արմեն Սարգսյանի հարցազրույցը StratNews Global-ին

15:03 15.05.2020

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին: Նախագահը պատասխանել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանն, ինչպես նաև գլոբալ համավարակին վերաբերող հարցերին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև. – Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ է, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Ձեր երկրում իրավիճակը նույնն է, ինչ ամբողջ […]

̰
Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

14:12 15.05.2020

«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»։ Լիլիթ Մուսեյան, բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար […]

̰
Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը

13:56 15.05.2020

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

̰
Բուժօգնության և սպասարկման պացիենտին տրամադրվում է եռաշերտ դիմակ

13:48 15.05.2020

ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության միջոցները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են […]

̰
BACK_TO_TOP