TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC

Գլխավոր

Մարզասարքերը դրվում են 2 մետր հեռավորության վրա. անվտանգության կանոնները՝ մարզասրահներում

13:40 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանվել են անվտանգության կանոններ մարմնամարզական օբյեկտների գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու համար: Առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Մարմնամարզական օբյեկտներն ապահովվում են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի «Մանկապատանեկան մարզադպրոցների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող պահանջներ» N 2.1.2. 002-18 սանիտարական կանոնները հաստատելու […]

̰
Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է շենքի 2-րդ հարկից․ վիճակը ծայրահեղ ծանր է

13:36 15.05.2020

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի […]

̰
Նարինե Դիլբարյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ

13:26 15.05.2020

«Ժառանգություն» կուսակցության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մայիսի 14-ին կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո՝ 31.03.19թ., իր ընդունած սկզբունքի համաձայն՝ մեկ տարի անց կատարել է ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվել է նախագահի պաշտոնում: Կուսակցության փոխնախագահ է  դարձել Գագիկ Մարգարյանը: Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն […]

̰
596 օրինագիծ, որից ընդունվել է 446-ը. Աշոտ Ղուլյանը ամփոփել է գործունեության 5 տարիները

13:09 15.05.2020

2020թ. մայիսի 21-ին Արցախի 6-րդ գումարման ԱԺ-ն ավարտում է իր լիազորությունները, որը ստանձնել էր 2015-ի մայիսի 21-ին: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր` մայիսի 15-ին, ամփոփել է գործունեության 5 տարիները, մասնավորապես` այս 5 տարիների ընթացքում գումարվել է 11 հերթական, 9 արտահերթ նստաշրջան, կայացել են 51 հերթական և 9 արտահերթ նիստեր: Շրջանառության մեջ է դրվել 596 […]

̰
Գեղեցկության սրահներում մարդկանց կուտակումները պետք է բացառել

13:06 15.05.2020

Անվտանգության կանոններ վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) կանխարգելման համար: Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում գործում են ստորև ներկայացված կանոնները: 1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպումը 1) Վարսավիրանոցների և […]

̰
Եվրոպական ո՞ր երկիրն է առաջինը հայտարարել կորոնավիրուսային վարակի հաղթահարման մասին

13:04 15.05.2020

Եվրոպայի առանձին երկրներ պատրաստվում են հայտարարել կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարման մասին: Առաջին երկիրը, որը լուծել է խնդիրը՝ Սլովենիան է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ անձ կալանավորվել է

12:49 15.05.2020

2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի  11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Անվտանգության կանոնները հանքարդյունաբերության ոլորտում

12:45 15.05.2020

Անվտանգության կանոններ՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

12:38 15.05.2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 53-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: «Կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդներ բուժում է ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին […]

̰
Ադրբեջանի «մարդու իրավունքների պաշտպանը» չի ցանկանում հանդիպել Հայաստանի ՄԻՊ-ին

12:34 15.05.2020

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Սաբինա Ալիևան հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպում ունենալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Թաթոյանը օրեր առաջ հայտարարել էր, որ պատրաստ է նման հանդիպում ունենալ՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր քննարկելու համար։ Նրա ադրբեջանուհի գործընկերը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպում ունենալ Հայաստանի պես պետության ՄԻՊ-ի հետ։ Նա […]

̰
Ադրբեջանում որոշել են թունավոր նյութերով ախտահանել փողոցները

12:30 15.05.2020

Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 2879-ի։ Այդ տվյալները վերջին օրվա ընթացքում ավելացել են 121-ով։ Մայիսի 14-ի դրությամբ գրանցված դեպքերի թիվը ռեկորդային է վերջին օրերի համար։ Օրական ժամկետով՝ Ադրբեջանում ավելի շատ վարակակիրներ գրանցվել են միայն մայիսի 9-ին՝ 143 դեպք։ Այս ամենից հետո երկրի իշխանությունները որոշել են ագրեսիվ մաքրություն իրականացնել մայրաքաղաքում։ Բաքվի 300 փողոց մաքրելու են […]

̰
Տնտեսական գործունեության տեսակներ են ավելացել, որոնք նախկինում սահմանափակված էին, հիմա՝ ոչ. էկոնոմիկայի փոխնախարար

12:29 15.05.2020

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է արտակարգ դրության պայմաններում չսահմանափակված տնտեսական գործունեության անվտանգության կանոնների մասին: Սիմոնյանը հորդորել է տնտեսվարողներին գործունեությունը վերսկսելուց առաջ ապահովել պարետի կողմից սահմանված բոլոր պայմանները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իսպանիայում սենսորների միջոցով մարդկանց կպաշտպանեն կորոնավիրուսից

12:21 15.05.2020

Իսպանիայի լողափերում կառավարությունը սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ սարքեր է տեղադրում։ Առաջինը Ֆուենգիրոլա քաղաքն է:  Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լապտերների սյուների վրա հատուկ սքաներներ են ամրացվում, որոնք սենսորների միջոցով հետևում են լողափում հանգստացողների քանակին: Դրանից բացի, հեռախոսային հավելվածի միջոցով մարդկանց տեղյակ են պահելու այդ շրջանի առավել շատ ծանրաբեռնված հատվածների մասին։ Ներկայացվող քարտեզը մշակվել […]

̰
Շարունակում է ապահովվել արտերկրում բնակվող զորակոչի ենթակա քաղաքացիների իրազեկման գործընթացը. Շուշան Ստեփանյան

12:16 15.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այն մտահոգության, թե պատասխանատու գերատեսչությունները պետք է իրականացնեն արտերկրում զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների իրազեկման աշխատանքներ, պարզաբանում և խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ՀՀ ՊՆ և ԱԳՆ համագործակցության արդյունքում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով ապահովվել և շարունակում […]

̰
Կորոնավիրուսը՝ Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների պատճառ. օրինագիծը կքննարկվի Սենատում

12:10 15.05.2020

ԱՄՆ Սենատում քննարկման է ներկայացվել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Չինաստանի նկատմաբ: Պատճառը կորոնավիրուսն է, որը, ըստ օրինագծի հեղինակների, տարածվել է աշխարհում Չինաստանի կառավարության մեղքով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչպե՞ս է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը

11:59 15.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը: Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ: Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն»:

̰
Մետրոպոլիտենի մեկ երթուղու ընթացքում վագոնում ուղևորների թիվը չի կարող գերազանցել 70-ը

11:56 15.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ երկաթուղային տրանսպորտի և մետրոպոլիտենի համար սահմանված են անվտանգության հետևյալ միջոցառումները: 1. Ընդհանուր կանոններ 1) Տրանսպորտային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, […]

̰
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը

11:50 15.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: Միջոցառման շահառու կարող են […]

̰
Կանխվել է տաքսու վարորդի միջոցով հերոին տեսակի թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին

11:45 15.05.2020

Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը, որի մեջ՝ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
Մահացած պացիենտները եղել են 68, 81 և 82 տարեկան․ ԱՆ

11:07 15.05.2020

Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք, 3 մահ

10:54 15.05.2020

Մայիսի 15-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով […]

̰
Մանկապարտեզներում կգործեն 10-12 հոգանոց խմբեր

10:30 15.05.2020

Մայիսի 17-ին` ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող սահմանափակումների փոփոխությամբ պարետի կողմից սահմանվել են նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոններ։ «Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը: Նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի […]

̰
Իրանն օրենսդրորեն արգելեց իր մարզիկներին մրցել իսրայելցիների հետ

09:26 15.05.2020

Իրանցի մարզիկներին օրենսդրորեն արգելվել է մրցել իսրայելցիների հետ։ Համապատասխան օրինագիծը մայիսի 14-ին հավանություն է ստացել Իսլամական հանրապետության խորհրդարանում։ Պատգամավորները կարծում են, որ գաղափարական սկզբունքներն առավել կարևոր են միջազգային մրցույթներին մասնակցությունից, փոխանցում է Etemad պարբերականը։ Պատգամավորները մարզական ֆեդերացիաների վրա են բարդել միջազգային պատժամիջոցներից իրանցի մարզիկների խուսափելու պատասխանատվությունը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չի արձագանքել Իրանի խորհրդարանի որոշմանը։

̰
Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարը հաստատեց՝ հեռանում է

09:03 15.05.2020

Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազավեդուն հաստատել է վաղաժամ պաշտոնաթողության լուրերը։ Նա կհեռանա օգոստոսի 31-ին՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետը կրճատելով ուղիղ 1 տարով։ Ազավեդուն այս մասին հայտնել է կազմակերպության անդամ-երկրների պատվիրակությունների ղեկավարներին։ Ազավեդուն նշել է, որ որոշումը հեշտ չի ընդունել։ Նրա պարզաբանմամբ՝ դա անձնական, ընտանեկան որոշում է։ «Վստահ եմ՝ այն կծառայի կազմակերպության բարձրագույն շահերին»,-ասել է […]

̰
COVID-19-ի պատճառով Թրամփը 2 ընկեր է կորցրել

08:51 15.05.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իր 2 ընկերները մահացել են։ Այս մասին նա հայտնել է՝ ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում բժշկական սարքավորումերի բաշխման կենտրոնի աշխատակիցների առջև։ «Ես կորցրել եմ 5 ծանոթի, որից 2-ն իմ շատ լավ ընկերներն էին»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ հարբուխի կամ գրիպի դեպքում արդեն […]

̰
Բալթյան երկրները վերսկսում են առանց վիզա ուղևորությունները

08:27 15.05.2020

Էստոնիան, Լատվիան և Լիտվան ԵՄ-ում առաջինն են, որ իրենց բնակչության համար վերսկսում են կորոնավիրուսի պատճառով ընդհատված առանց վիզա այցելությունները։ Բալթյան երկրները մայիսի 15-ից վերսկսում են առանց վիզա ուղևորությունները։ Այսօր Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարները Ռիգայում համապատասխան փաստաթուղթ կստորագրեն։ Փոխըմբռնման հուշագիրը կվերաբերի երկրների միջև ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ծովային տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումների չեղարկմանը, ինչպես նաև […]

̰
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 4․5 մլն․ Worldometer

08:15 15.05.2020

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,526,905 մարդ, ապաքինվել է 1,704,268-ը, մահացել՝ 303,405-ը։ Ներկայում աշխարհում կա 2․5 մլն ակտիվ դեպք։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,457,593 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (272,646), Ռուսաստանը (252,245), Մեծ Բրիտանիան (233,151) և Իտալիան (223,096)։ COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ […]

̰
Պարետը հրապարակել է արտակարգ դրության ժամանակ կիրառվող սահմանափակումներում առկա փոփոխությունները

23:42 14.05.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Նշեմ, որ hանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով: Վերաբացվելու […]

̰
EuropeDay օդապարիկը մայիսի 15-ին կթռչի Գյումրիի վրայով

22:55 14.05.2020

ՀՀ-ում ԵՄ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ EuropeDay օդապարիկը մայիսի 15-ին՝ ժամը 18։30-ից սկսած թռչելու է Գյումրիի վրայով։ «Շտապե՛ք նկարել օդապարիկը Բոլորի համար հասանելի ֆորմատով հրապարակեք նկարը Ձեր Facebook-յան էջում մինչև մայիսի 21-ը` ժամը 23։59-ը՝ նշելով European Union in Armenia էջը և #EuropeDay2020 #EU_Smile հեշթեգերը: Ստացեք նվեր»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

̰
Նյութերը պահպանված են․ Ազգային գրադարանի տնօրենը՝ սերվերների հետ կապված վթարի մասին

21:59 14.05.2020

Հայաստանի ազգային գրադարանի սերվերային սարքերում առկա թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով,  հետևաբար՝ սերվերների վնասվելու արդյունքում անգամ արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել և թվային նյութերի ամբողջականությանը վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը՝ անդրադառնալով գրադարանի սերվերների ծխեցված վիճակում հայտնաբերելու մասին լուրին: Ավելի […]

̰
BACK_TO_TOP