20:46 13.05.2020
Շարունակվում են կորոնավիրուսի համավարակի տնտեսական ու սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ « Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների և ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, իրականացնում է մարդասիրական գործառույթներ, որոնք ուղղված են […]
20:35 13.05.2020
Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել ՀՀ պարետի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։ Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում և այլն: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի […]
20:23 13.05.2020
Այսօր Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ՝ ի պատասխան ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի: Այս մասին տեղեկացնում են ԵՄ-ի մամուլի ծառայությունից։ «Եվրոպական միության կողմից տրամադրված նոր սարքավորումների օգնությամբ Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա համայնքների 15 գյուղական բնակավայրեր այժմ հնարավորություն կունենան ընդլայնել իրենց արտադրական ծավալները: Համայնքների առավել խոցելի արտադրողներին տրամադրված տեխնիկան կօգտագործվի […]
20:20 13.05.2020
Արցախի Հանրապետության պարետի 2020 թվականի ապրիլի 13-ի N 4 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝ մամուլի հետ կապերի պատասխանատու, ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանին (համաձայնությամբ) փոխարինել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը:
20:10 13.05.2020
Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության աշխատակիցներից 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի լրատվական վարչությունից: Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են:
19:29 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն […]
19:09 13.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հնարավոր է համարել նախագահական ընտրությունների տեղափոխումը, գրում է Time-ը: «Ես վստահ չեմ, որ կարող եմ դա խոստանալ»,- պատասխանել է Քուշները հարցին՝ արդյո՞ք կանցկացվեն ընտրությունները նախատեսված ժամկետում: Նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսային իրավիճակը կկարգավորվի 2020թ. նոյեմբերին:
18:35 13.05.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 […]
18:30 13.05.2020
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին […]
18:21 13.05.2020
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի հավելյալ քննությունը: Գերատեսչությունը հրաժարվել է վերաորակավորել նրանց գործողությունները՝ սպանությունից ինքնապաշտպանության: Վերաորակավորման հարցում պնդել է գլխավոր դատախազությունը: Այս մասին Интерфакс-ին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Նա հավելել է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ Քննչական կոմիտեի դիրքորոշման հետ, հետևաբար կբողոքարկի այն: Փաստաբանը նաև հույս […]
18:13 13.05.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:
18:06 13.05.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի 3 միջնորդությունները: Հիշեցնենք` պաշտպանները միջնորդել էին Քոչարյանին կալանքից գրավով ազատել Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ և կորոնավիրուսի վարակման հնարավորության հիմքով: Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին Քոչարյանը ներկա […]
18:00 13.05.2020
Միացյալ Նահանգներում դադարեցվել են Էբոլայի դեմ կիրառվող «Ռեմդեսիվիր» հակավիրուսային դեղամիջոցի փորձարկումները COVID-19-ի դեմ: Մինչ այս այն համարվում էր ամենամեծ հեռանկար ունեցող դեղամիջոցը, սակայն Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը դադարեցրել է փորձարկումները: Փորձարկումները դադարեցվել են` անգամ չսպասելով դրանց վերջնական արդյունքներին, որպեսզի թիրախային խմբում լրացուցիչ զոհերի պատճառ չդառնան: Սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի արդյունավետության […]
17:53 13.05.2020
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։ «Նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում […]
17:44 13.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման արդյունքները: Միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 14 964 հարկ վճարողներ կամ շուրջ 60%-ը: Աջակցությունն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 93.3 %-ը կամ 13 956-ը: ՊԵԿ-ն ընթացք է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 2.2 մլրդ դրամ:
17:12 13.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որը վերնագրել է «COVID-19. հիվանդության հետ առերեսումից մինչև ապաքինում»: Մանրամասները՝ տեսանյութում:
16:46 13.05.2020
Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել: Տարածքի հակակարկտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ […]
16:40 13.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսօրին դուրս է եկել կառավարության շենքից ու ոտքով շրջել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, զրուցել անցորդների հետ ու հորդորել նրանց, որ դիմակներ դնեն ու կրեն ձեռնոցներ, խստագույնս պահպանեն պարետատան ցուցումները: Քաղաքացիների հարցին ի պատասխան՝ վարչապետը ասել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, բայց սահմանափակումները՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:15 13.05.2020
Հրատապ որոշում Լիբանանում: Կառավարությունը չորս օրով ամբողջապես փակում է երկիրը: Հայտարարվել է պարետային ժամ: Թեմայի շուրջ է քննարկումը Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
16:10 13.05.2020
ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: «Նիստում որոշում է կայացվել նաեւ ձևավորվելիք […]
16:09 13.05.2020
Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար […]
16:06 13.05.2020
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, արժևորման, հասարակության մեջ դրա տեղի ու դերի կարևորման, ճանաչելիության մեծացման և հանրահռչակման նպատակով 2015 թ. ստեղծվել և ներկայում գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը: Կայքէջի միջոցով համապարփակ տեղեկատվություն է տրվում ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արդի զարգացումների վերաբերյալ՝ նյութեր […]
16:03 13.05.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։ Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար և նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։ Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող […]
15:54 13.05.2020
2020 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 23:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում վիճաբանություն է և կրակոցներ են արձակվում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բակում, մի խումբ անձանց միջև, տեղի է ունեցել […]
15:49 13.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝ Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում և տարածում Հեռուստաֆիլմերի պատրաստում և տարածում Հեռուստահաղորդաշարերի պատրաստում և տարածում Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության […]
15:45 13.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է պաշտպանական ոլորտի բարեփոխումների մասին։ «Իմ խոսքը Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստին»,- կից գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/738142903589002/
15:38 13.05.2020
Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն: Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների […]