20:06 12.05.2020
Ռուսական «Սպորտ Էքսպրես» պարբերականը կազմել է հետխորհրդային երկրների խորհրդանշական հավաքականը: Հեղինակները պատկերացրել են, թե ինչպիսին կարող էր լիներ ԽՍՀՄ հավաքականը 2020 թվականին։ Հայ ֆուտբոլիստներից խորհրդանշական թիմի կազմում ընդգրկվել է միայն Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մխիթարյանն այս մրցաշրջանի կեսը բաց է թողել վնասվածքների պատճառով, սակայն նա դեռ լավ մարզավիճակում է։ Ըստ Transfermarkt.de […]
19:53 12.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է այն տեղեկությունները, թե վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, իսկ անվտանգության աշխատակիցների մոտ կորոնավիրուս չկա: Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ […]
19:45 12.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին: Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի […]
19:26 12.05.2020
Կենտրոնական բանկի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել մի շարք վարկային կազմակերպությունների գործունեության դեմ: Ըստ նրանց՝ այդ կազմակերպությունները անհիմն բարձրացրել են վարկերի տոկոսադրույքները: Մանրամասները՝ տեսանյութում:
19:04 12.05.2020
Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի նամակագրությունները, պայմանագրերը, պայմանավորվածություններն ու կապերը դուրս են եկել «ջրի երես»։ Հաքերային խումբը ներխուժել է այդ ամենը պահպանող սերվերներ, հափշտակել այդ տվյալներն ու հիմա սպառնում է հրապարակել դրանք։ Այս մասին հայտնում է NME կայքը։ Լեդի Գագայի, Մադոննայի, Նիկի Մինաժի, Քրիտինա Ագիլերայի, Մըրայա Քերիի տվյալները, ընդհանուր առմամբ՝ 756 գիգաբաթ ինֆորմացիա, հայտնվել է չարագործների […]
18:41 12.05.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է արել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ: «1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Հրադադարի մասին համաձայնագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ […]
18:33 12.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։ Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն […]
18:26 12.05.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու […]
18:10 12.05.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր ձևաչափին: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:
18:08 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]
17:55 12.05.2020
Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում են դեսպանությունից: Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և […]
17:47 12.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը […]
17:42 12.05.2020
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ նույնպես ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Esquire.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: «Մենք բժիշկների հսկողության տակ ենք: Ամեն ինչ նորմալ է: Ինձ մոտ ամեն ինչ կարգավորվել է: Չունեմ ջերմություն: Դմիտրի Սերգեևիչի մոտ նույնպես ամեն ինչ վերահսկողության տակ է: Հիվանդանոցում ենք, բուժվում ենք»,- […]
17:34 12.05.2020
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն […]
17:32 12.05.2020
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով […]
17:14 12.05.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումն ավարտվել է: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 10-ն էր: Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52 606 հարկ վճարողի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Հունվար և փետրվար ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 25 071-ը, ովքեր ունեին 2-50 […]
17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]
16:29 12.05.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման վերաբերյալ: «Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ […]
16:19 12.05.2020
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը: Այս մասին հայտնում […]
16:06 12.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: «Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։ Ըստ երևույթին՝ նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։ […]
16:06 12.05.2020
«Վեթինգ» բառից իշխանությունը չի հրաժարվել, ուղղակի հասկանալ է պետք, թե այդ բառը ինչ տարբեր իմաստներ ունի տարբեր երկրների օրենսդրությամբ սահմանված: Այդ մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հետ հեռավար զրույցի ժամանակ: «Վարչապետի հետ քննարկմանը մենք անդրադարձել ենք այն հարցին, որ այն մոդելը, որով իրականացվում է վեթինգը Հայաստանում, հիմնված […]
15:33 12.05.2020
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության գործիք չէ, այլ իրավական համակարգերում ներդրվում է մշտական: Կիրառվում է, օրինակ` Բուլղարիայում, Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարը «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:27 12.05.2020
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել: «ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է, քան նախորդ տարի»,- […]
14:57 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել համայնքի տներից մեկի դիմաց Թալին քաղաքի 37-ամյա բնակիչը, իր ընկերների հետ միասին, վիճաբանելով համագյուղացու և նրա ընկերների […]
14:38 12.05.2020
Եթե ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը օպերատիվ հետախուզական ճանապարհով ևս ստացվի, այսինքն՝ մշակվի և կոնկրետ տեղեկություն ստացվի, և դա վերաբերում է պաշտոնատար անձին, ապա այո՝ դա կարող է լինել բավարար հիմք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրություն սկսելու համար: Արամ Աբրահամյանի հարցին՝ ԶԼՄ-ի գրած հոդվածները արդյո՞ք կարող են հիմք ծառայել ուսումնասիրություն սկսելու համար, այսպես է […]
14:14 12.05.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ջերմություն ունի, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այսօր հանձնաժողովի նիստում այդ մասին հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ «Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է»,- ասաց նա։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանն ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության էր, այդ իսկ պատճառով հանձնաժողովի նիստը վարել է Հայկ […]
13:52 12.05.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ: Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն: Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են […]
13:40 12.05.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության […]
13:36 12.05.2020
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, […]