21:42 14.05.2020
Ապրիլի 22-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան փոխադրված 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները (3000-ը` բուժանձնակազմի օգտագործման, իսկ […]
21:36 14.05.2020
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղղակի կարկամում ու քարանում ես այն իրողությունից, որ երկար տարիների ընթացքում Ազգային գրադարանի կազմած հայ գրքի ու մամուլի կարևորագույն էլեկտրոնային շտեմարանները, այդ թվում` Հայոց ցեղասպանության սկզբնաղբյուրային նշանակության նյութերը, ածխացել են մի քանի ժամվա ընթացքում: Իմ համեստ ներդրումն եմ ունեցել այդ շտեմարանները […]
21:30 14.05.2020
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: «Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ՝ ողջ հայ ժողովրդին ճշմարտության և պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով»,- գրում է խնդրագրի հեղինակը՝ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավարը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է AnalitikaUA.net-ը:
20:24 14.05.2020
ՀՀ-ում արտակարգ դրության երկարաձգման որոշումն այսօր քննարկվել է նաև ԱԺ-ի արտահերթ նիստում: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս ընթացքում ոչ թե դրվագային լուծումներ են լինելու, այլ գործելու են հստակ սահմանված կանոններ: Փոխվարչապետին պատգամավորների ուղղած հարցերը վերաբերել են դիմակներ կրելու անհարմարություններին, գներին, հանրային միջոցառումների ժամանակ կանոնների պահպանման խնդիրներին, նախակրթարանների ու այլ հաստատությունների վերաբացմանը, նաև […]
20:19 14.05.2020
Նոր տվյալները՝ 2291 համարից։ ⤵️ Ներկայացնում ենք ս/թ․ ապրիլի 1-ից սկսած դեսպանության [email protected] և էլ․հարցաթերթիկի միջոցով գրանցված և հնարավոր չվերթի սպասող քաղաքացիների ցուցակը։ Մինչև 2192 համարը գրանցվածների տվյալները՝ հղումով: Նշենք, որ դեսպանությանը դիմած մյուս քաղաքացիների հարցումներն ուսումնասիրման և մշակման փուլում են։
20:08 14.05.2020
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ «Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից 463 համարի ներքո դեսպանությունում հերթագրված քաղաքացիները: Ցուցակը հղումով՝ shorturl.at/mrC05։ Հերթագրված քաղաքացիներին նշյալ չվերթի համար տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): […]
19:56 14.05.2020
Գառնի-Երևան ջրատարի վթարով պայմանավորված, մայրաքաղաքի այլ տարածքների հետ ս.թ. մայիսի 14-ին` ժամը 20.00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 20.00-ն, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Աբովյան, Իսահակյան, Կորյուն, Բայրոն, Մոսկովյան փողոցների և Սայաթ-Նովա 1-15, Թումանյան 1-6, Բաղրամյան 1-2, Մաշտոցի 10-60, Նալբանդյան 1-130, Թումանյան 37, 39 և Սարյան 1 համարների ջրամատակարարումը:
19:53 14.05.2020
Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների […]
19:13 14.05.2020
Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը: Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի […]
18:56 14.05.2020
Մոսկվան արդեն ունի տեխնիկական հնարավորություններ՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով հետազոտության թիվը օրական 100 հազարի, այնուհետև նաև 200 հազարի հասցնելու համար:
18:35 14.05.2020
Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել: «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ […]
18:34 14.05.2020
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, […]
18:25 14.05.2020
Այդ պրեֆեկտուրաներում վերջին շաբաթվա ընթացքում վարակակիրների թվի նվազում է դիտվում. 100 հազար մարդուն բաժին է ընկնում 0,5 նոր դեպք:
18:00 14.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որ նախատեսված էր անցկացնել մայիսի 19-ին Մինսկում, նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով: «Ես ռուսական գազի հարցը բարձրացրի ԵԱՏՄ շրջանակներում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ, մոտ ապագայում տեղի կունենա նույն ձևաչափով ևս մեկ կոնֆերանս»,- ասել է նա: Նախապես պլանավորված էր այս գագաթնաժողովն անցկացնել […]
17:35 14.05.2020
Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր սկսվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անզգուշությամբ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Իսկ Արսեն Բաբայանին […]
17:31 14.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը մեկուսացվել էր, քանի որ նախարարությունում կորոնավիրուսի դեպք էր հաստատվել, ֆեյսբուքյան էջում նշել է. «Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»: Նախարարը գրառմանը կից նշել է #ԱռողջԵղեք #ՊահպանեքԿանոնները #ԿանխեքՏարածումը հեշթեգերը:
17:29 14.05.2020
Թուրքիայի նախագահը հայկական և հունական լոբբիները բնորոշել է իբրև թշնամիներ: Էրդողանը, որն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է հայկական սփյուռքին, իր հետևորդներին հիշեցրել է, որ, ի թիվս այլ ուժերի, հայկական սփյուռքը ևս համարվում է Թուրքիայի թշնամի: Թեմային ավելի մանրամասն հետևել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:28 14.05.2020
Ազգային ժողովում արտակարգ դրության ժամկետը երկարեցնելու մասին որոշման քննարկման ժամանակ մի խումբ պատգամավորներ իրենց խոսքի մեջ պնդում էին, որ դիմակներ կրելը անհարմար է։ Դա ասվում էր այն համատեքստում, որ մայիսի 25-ից դիմակների կրումը հանրային վայրերում պարտադիր է դառնալու։ «Եթե Դուք ասում եք՝ անհարմարություն է պատճառում դիմակի կրելը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ վարակվելը շատ ավելի մեծ […]
17:04 14.05.2020
Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան – Աշխաբադի փողոցների խաչմերուկը կահավորվել է լուսացույցային օբյեկտով, որը ներկայումս աշխատում է դեղին թարթող աշխատանքային ռեժիմով: 2020թ. մայիսի 18-ից լուսացույցային օբյեկտը կգործարկվի լիարժեք աշխատանքային ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։
16:50 14.05.2020
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Օրերս նախագահ Սարգսյանը ներկայացրել էր Ծիծեռնակաբերդի այգու […]
16:27 14.05.2020
Առաջիկայում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների վերաբացվելուց հետո՝ մայիսի 25-ից հանրային և՛ փակ, և՛ բաց վայրերում դիմակներ կրելը պարտադիր կլինի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կանոնները խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Ավինյանը բացատրեց՝ քանի որ շատ տնտեսական ձևեր վերաբացվելու են, անհրաժեշտ է ավելի լուրջ հետևել կանոններին վարակի տարածումը նորմայի […]
16:22 14.05.2020
Արտակարգ դրության ընթացքում իրականացված աշխատանքի շնորհիվ եղել են ձեռքբերումներ, բայց եղել են նաև բացթողումներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ ներկայում թեստավորումների քանակը բազմապատկվել է, և օրական հնարավոր է իրականացնել 1000-ից ավելի թեստավորում։ Առողջապահական համակարգի վերակազմակերպման շնորհիվ հնարավոր է դարձել կորոնավիրուսի վարակակիրներին ընդունելու համար նախատեսված մահճակալային […]
16:21 14.05.2020
Մայիսի 12-ին՝ կեսգիշերին մոտ, ոստիկանության Շենգավիթի բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Շիրակի փողոցի բնակիչներից մեկն ահազանգել էր 1-02 և հայտնել, որ տարածքում ծեծկռտուք է, հնչում են կրակոցներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից, Շենգավիթի բաժնից ու Չարբախի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր: Համատեղ միջոցառումներով քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները գտան դեպքի վայրը։ Շիրակի փողոցի 1-ին նրբանցքի […]
16:12 14.05.2020
2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Արձակված կրակոցներից վնասվել են […]
16:09 14.05.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ […]
16:05 14.05.2020
Ազգային ժողովում պարետատան առաջիկա անելիքները ներկայացնելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հանրային տրանսպորտը լիարժեք վերագործարկվելու է մայիսի 18-ին։ Նույն օրը վերաբացվելու են նաև առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը՝ փակ հատվածներում։ Նույն ընթացքում բացվելու են նաև մարզասրահները, պատմամշակութային բացօթյա վայրերը և այլ գործունեության տեսակներ։ Ավելին, այդ օրը, ըստ Ավինյանի, բացվելու են նաև նախակրթարանները՝ աշխատող ծնողների […]
15:50 14.05.2020
Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կից տեսանյութ հրապարակել։
15:31 14.05.2020
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Սմբատ Գոգյանը: «Արժեքների հակացուցումներ կային»,- նշեց Սմբատ Գոգյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ազատման դիմում գրելու պատճառը որն է: Նա տեղեկացրեց, որ իր գործունեությունը շարունակելու է ծավալել կրթության ու գիտության ոլորտում: Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018թ. հունիսի 12-ին: