TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+9.01 oC

Գլխավոր

Ոստիկանության և ՊԵԿ ծառայողները ԱՄՆ-ից ուղարկված առաքանիում հաշիշի յուղ են հայտնաբերել

15:31 13.05.2020

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ՊԵԿ ծառայողների հետ համատեղ մաքսային հսկողության գոտում զննման ենթարկեցին ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանին։ Հայտնաբերվեց հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետի ծխամորճի 50 գլանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ […]

̰
Ինչպե՞ս է գործող դատական համակարգով իշխանությունը իրագործելու ապօրինի գույքի բռնագանձումը. Ռուբինյան

15:03 13.05.2020

«Մեկ տարի առաջ վարչապետը կոշտ քննադատություն հնչեցրեց դատական համակարգի հասցեին, մեկ տարի անց նույն դատական համակարգն է, որտեղ հեղափոխություն չի մտել, իշխանությունն ինչպես է կյանքի կոչելու ապօրինի գույքի բռնագանձման ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողներն այսպիսի հարցով դիմեցին իմքայլական պատգամավորներին: Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ  կա համատեքստ՝ ստեղծել քաոսի տպավորություն, բռնության մթնոլորտ: «Այո, մենք բազմիցս […]

̰
Քրգործեր՝ Սյունիքի մարզում 17 բնակավայրերի սեփականության անշարժ գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների առթիվ

14:46 13.05.2020

ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և մայիսի 12-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 20 քրեական գործ: Դրանք վերաբերում են, մասնավորապես, մարզի Կապան համայնքին, […]

̰
Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք ուղղակի. Փաշինյան 

14:04 13.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շրջայցի է դուրս եկել՝ տեսնելու համար արդյոք քաղաքացիները պահպանո՞ւմ են սոցիալական հեռավորությունը, կրո՞ւմ են պաշտպանիչ միջոցներ: «Կորոնավիրուսի ընթացքում կարող ենք չնկարվել, ձեռքով չբարևել, շատ մոտ չկանգնել»,- ասաց նա: Վարչապետը նաև նշեց՝ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԿԲ-ի մոտ ակցիայի մասնակցին տարել են ոստիկանության բաժին

14:00 13.05.2020

Կենտրոնական բանկի մոտ այսօր շարունակվել է բողոքի ակցիան, մի խումբ քաղաքացիներ դժգոհել են վարկային կազմակերպություններից, քանի որ համոզված են, թե դրանք անհիմն բարձրացրել են վարկերի տոկոսները: Ակցիայի մասնակիցներից մեկին ոստիկանությունն ուղեկցել է բաժին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՊՆ-ն առաջարկում է հատուցել նաև հակառակորդի նախահարձակ գործողություններից տուժած զինծառայողներին

13:40 13.05.2020

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տեղի ունեցած դեպքերը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքը։ Նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը: Նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաև, որ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ է արձանագրել Freedom House-ի զեկույցում Հայաստանի ցուցանիշը

13:12 13.05.2020

Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ «USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- […]

̰
Ամեն ինչ արել եք, որ ձեզ խփեն. Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը վիճեցին ԱԺ-ում

13:02 13.05.2020

ԱԺ միջանցքում այսօր բանավեճի էին բռնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Սիմոնյանը Մարուքյանին ցույց էր տալիս ֆեյսբուքյան էջում՝ «Ելք» դաշինքի խմբում արված մի գրառում, ապա խոստանում այն հրապարակային դարձնել: «Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի «Ելք» խմբի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրենք […]

̰
Խորհրդարանում բռնության կիրառումը սադրանքի հետևա՞նք էր, թե՞ այլ քաղաքական դրդապատճառներ ուներ. խմբակցությունների պատասխանները

12:53 13.05.2020

Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը ի՞նչ քաղաքական դրդապատճառներ ուներ, բռնության կիրառումը սադրանքի հետևա՞նք էր. հարցերն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են 3 խմբակցություններին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Համավարակից հետո մեծ սով է լինելու աշխարհի շատ երկրներում․ ՄԱԿ

12:43 13.05.2020

Կորոնավիրուսային համավարակը իր հետևից հարուցելու է հումանիտար աղետ և միլիոնավոր մարդկանց սով ամբողջ աշխարհում։ Այս եզրակացությանն են եկել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնագետները։ Այս մասին հայտնում է կազմակերպության թվիթերյան էջը։ Մասնագետների հաշվարկի համաձայն՝ հենց այս տարի համավարակի պատճառով արդեն մոտ 250 միլիոն մարդ մատնվելու է սովի։ Սրա դեմ պայքարելու համար Պարենի համաշխարհային ծրագիրը պարենային մթերքների […]

̰
Ըստ Լուկաշենկոյի՝ ռազմական շքերթից հետո թոքաբորբով հիվանդացությունների թիվը նվազել է

12:32 13.05.2020

Ի հեճուկս հնարավոր սպասումների՝ ռազմական շքերթից հետո Բելառուսում ոչ թե ավելացել, այլ նվազել է թոքաբորբով հիվանդացության դեպքերի թիվը։ Այսպիսի հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ուրույն դիրքորոշում ունի կորոնավիրուսային համաճարակի նկատմամբ։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ նա ասել է, որ մաքուր օդին անցկացված ժամանակը ավելի լավ է ազդել, քան եթե զորահանդեսի մասնակիցները ինչ-որ տեղ փակի տակ […]

̰
ՊԵԿ-ը հայտնում է, որ կատարվել է տույժերի վերահաշվարկ

12:21 13.05.2020

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կատարվել է տույժերի վերահաշվարկ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը: Տույժերի հաշվարկը նոր տոկոսադրույքով […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 70 հիվանդ է բուժվում

12:09 13.05.2020

Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ […]

̰
Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն. hարց «Իմ քայլի» պատգամավորին

12:00 13.05.2020

Ի՞նչ մեթոդներով է մանկահասակ երեխան ստանալու սեռական դաստիարակություն. հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներն ուղղել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մարիա Կարապետյանը պատասխանել է. «Սեռական շահագործման կամ մանկապղծության դեմ կոնվեցիայի դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այն խրախուսում է երկրներին իրենց կրթական գործընթացում սեռական անձեռնմխելիության վտանգների ու ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ տալ։ Սա […]

̰
Ես ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները․ Փաշինյան

11:41 13.05.2020

Հայաստանում կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումնրի շրջանակում արդեն ծախսվել է 73 միլիարդ դրամ, որից օգտվել է 1,1 միլիոն մարդ։ Այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, նշեց, որ կորոնավիրուսը թափ է հավաքում Հայաստանում, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված են լինելու կրկին սահմանափակումներ մտցնել։ Փաշինյանն ասաց, որ դա ոչ ոքի սրտով չէ, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք

10:53 13.05.2020

Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած, 48-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34766 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ […]

̰
ԱԺ պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է

10:30 13.05.2020

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր […]

̰
Անգլիկան եկեղեցու առաջնորդը կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է հիվանդանոցում․ The Daily Telegraph

09:01 13.05.2020

Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին կարանտինի ժամանակ գաղտնի աշխատել է լոնդոնյան հիվանդանոցում։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Նա որպես կապելլան (հոգևորական) կամավոր աշխատել է սուրբ Թոմասի հիվանդանոցում, որտեղ էլ 1 շաբաթ անցկացրել է կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նշվում է, որ 64-ամյա հոգևորականը մինչ այդ անցել է անհատական […]

̰
Աշխարհում կորոնավիրուսը խլել է ավելի քան 292 հազար մարդու կյանք․ Worldometer

08:40 13.05.2020

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,342,540 մարդ, ապաքինվել է 1,602,476-ը, մահացել՝ 292,893-ը։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,408,636 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (269,520), Ռուսաստանը (232,243), Մեծ Բրիտանիան (226,463) և Իտալիան (221,216)։ COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 83,425 մարդու […]

̰
Facebook-ը հայտնաբերել է կորոնավիրուսի վերաբերյալ ապրիլին արված 50 մլն կեղծ գրառում

08:26 13.05.2020

Facebook սոցցանցը հայտնաբերել է անցած ամիս COVID-19-ի մասին ապատեղեկատվական 50 մլն գրառում։ Ընկերությունը հանդես է եկել համապատասխան հաշվետվությամբ։ Նշվում է, որ Facebook-ը ոչ հավաստի տեղեկատվական նյութերին կցել է հատուկ նախազգուշական նշան։ Նախազգուշական նշանը 95 տոկոսով կրճատել է տվյալ նյութերի դիտելիությունը։ Արդեն իսկ ջնջվել են հարյուր հազարավոր գրառումներ, որոնք կարող էին հանգեցնել անխուսափելի ֆիզիկական վնասի։ Ընկերությունը […]

̰
COVID-19. ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Չինաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ

08:10 13.05.2020

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատ է ներկայացրել «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք հաշվետվություն չներկայացնի կորոնավիրուսի բռնկման մասին։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Լինդսի Գրեմի խոսքով՝ Պեկինին պետք է ստիպել համագործակցել՝ պարզելու ամենը կորոնավիրուսի տարածման մեկնարկի մասին, այլապես Չինաստանը երբեք չի […]

̰
Արցախում ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները․ ԱՆ

23:13 12.05.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում:

̰ ̰
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի կապակցությամբ

21:50 12.05.2020

Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է: Ադրբեջանի կողմից ուժի և ուժի […]

̰
Կատակերգություն, մելոդրամա ու շատ հույզեր. «Արևի հետնորդները» սերիալը` շուտով «Շանթ»-ի եթերում

21:35 12.05.2020

Պարզվում է՝ արևը հետնորդներ էլ ունի: Նրանց կտեսնեք «Արևի հետնորդներ»-ում հաշված օրեր անց՝ մայիսի 25-ից: Ասել, որ դա սերիալ է, կարծում ենք, կարիք չկա: Ինչպես երևում է, հայ հեռուստադիտողը կորեական այդ արտադրության մասին արդեն շատ լավ գիտի ու անհամբերությամբ է սպասում։ «Ուռաաաաաա…», «Վերջապեես…», «Աշխատանքային ժամերին չլինի, էլի», «Էլ չենք համբերում», «Լո՞ւրջ․ ցո՞ւյց են տալու». ահա […]

̰
Արշավիր Ղարամյանն Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

21:11 12.05.2020

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ ինքս ինձ «ազատում եմ» Արցախի անվտանգության ապահովման գործում ունեցած անձնական պատասխանատվությունից: Ողջ կյանքս նվիրել եմ մեր հայրենիքի ազգային ազատագրական պայքարին, բոլոր հնարավորություններս օգտագործել եմ՝ […]

̰
Ե՞րբ և ինչպե՞ս է կատարվելու վեթինգը

20:47 12.05.2020

Դատաիրավական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվում է ավելի քան 1 տարի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  վեթինիգի մասին առաջին անգամ խոսել է 2019 թվականի մայիսին:  Այս ընթացքում մասնագիտական շրջանակներում բուռն քննարկումներ էին ընթանում գործընթացի մոտեցումների շուրջ: Երեկ վեթինիգի  և ապօրինի գույքի բռնագանձման հարցերի շուրջ վարչապետը  քննարկում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով

20:40 12.05.2020

Մայիսի 12-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում էին տարբեր ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր: Իր բացման խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց գործընկերներին` Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ` նշելով. «Զոհվածների, […]

̰
Գիտնականները կորոնավիրուսը 30 վայրկյանում ի հայտ բերող նանոթեստ են ստեղծել

20:31 12.05.2020

Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոնյութերի կիրառմամբ ստեղծել թեստ-համակարգ, որի օգնությամբ կորոնավիրուսը հնարավոր է ախտորոշել 30 վայրկյանի ընթացքում։ Այդ մասին փոխանցում է Риа Новости-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը։ Այս նորույթը ներկայացվել է այսօր՝ մայիսի 12-ին։ Ներկա է եղել նաև Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարին։ Գործակալության տվյալներով՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի 30 վայրկյանում 95% ճշգրտությամբ […]

̰
Հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ կլինի 25 հազար ստորագրություն. ԱԺ-ն ընդունել է օրենքն ու անցել ՄԻՊ-ի զեկույցի քննարկմանը

20:15 12.05.2020

ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է դարձյալ առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայության: Խորհրդարանը նախ ընդունել է երեկ քննարկված երկու նախագծերը, որից հետո շարունակել է Մարդու իրավունքների պաշտպանի 2019-ի զեկույցի քննարկումը: Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են ոչ միայն զեկույցին վերաբերող, այլև ներքաղաքական օրակարգի այլ խնդիրների: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP