TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Գլխավոր

ՀՀ ՊԵԿ նախագահը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել է Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր

15:14 14.05.2020

Մայիսի 13-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել, պահպանելով առողջապահական բոլոր նորմերը, վերացնել սահմանային անցակետի աշխատանքներում առկա խոչընդոտները և հնարավորինս կարճ […]

̰
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատ արձակվել

15:12 14.05.2020

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։ Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում […]

̰
ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում․ հայտարարություն

15:01 14.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ՀՀ 15 քաղաքացիներ մի քանի օր է՝ գտնվում էին ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել էին ՀՀ քաղաքացիներին չգալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։ Դեսպանատան դիվանագետները մայիսի 12-ին եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են […]

̰
«Մենք պետք է շարունակենք ապակենտրոն պայքարի տրամաբանությունը՝ այս ոլորտում պատասխանատվություն պատվիրակելով նաև յուրաքանչյուր քաղաքացու». Փաշինյան

14:57 14.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին և արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության հարցին։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Հարգելի գործընկերներ, երեկ մենք կրկին արձանագրել ենք կորոնավիրուսի նոր, 100-ից ավելի դեպք՝ 142 դեպք։ Մենք վերջին շրջանում […]

̰
Ոստիկանները պարզել են իրանցի երեխաների գտնվելու վայրը

14:33 14.05.2020

Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության ՀԱԱ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխաներն իրենց […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը՝ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին

14:31 14.05.2020

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ […]

̰
Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքում ական է հայտնաբերվել. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

13:57 14.05.2020

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]

̰
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

13:51 14.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են […]

̰
Ինչո՞ւ են վրացի «օրենքով գողերը» դատի տվել Վրաստանի նախագահին

13:34 14.05.2020

Սկանդալի կենտրոնում է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրան դատի են տվել: Զարմանալի է, որ հայցվորները «օրենքով գողեր» են: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր

13:17 14.05.2020

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր` ▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում, ▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին, […]

̰
Այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, հնարավոր է միայն արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում. Բադասյան

13:02 14.05.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկրում երկարաձգվում արտակարգ դրությունը: Նա նշել է՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, միայն հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակված քանի անձ կա և […]

̰
New York Times-ը չի հերքի իր հոդվածն այն մասին, որ ՌԴ-ն կորոնավիրուսից մահացության սխալ տվյալներ է հրապարակում

13:00 14.05.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ The New York Times-ի և Financial Times-ի նկատմամբ հետագա քայլերը կախված կլինեն նրանից՝ արդյոք լրատվամիջոցները կհերքեն Ռուսաստանի կողմից մահացության թիվը նվազեցնելու մասին իրենց գրածը:

̰
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել. Aysor.am

12:49 14.05.2020

Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշել է, որ վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ։ «Նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին», – ասել է Ալինա Նիկողոսյանը։

̰
Բոլորս՝ երեխա ունենալու․ վարչապետը կարգախոս առաջարկեց բնակարանային ծրագրի համար

12:40 14.05.2020

Երիտասարդ ընտանիքներում երեխա չունենալու հիմնական ատճառներից մեկը բնակարան չունենալն է։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնավորելով նոր ծրագիրը, որով երեխա ունեցող ընտանիքների համար հիփոթեկային վարկի մարումներ կամ կանխավճարի վճարումներ են իրականացվելու։ Պաշտպանության նախարարի այն արձագանքին, որ երկրում «բում» է լինելու, վարչապետը պատասխանեց՝ «բա էդ ենք ուզում»։ Վարչապետը նաև կատակեց ու կարգախոս առաջարկեց […]

̰
Նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է կորոնավիրուսի պատճառով

12:38 14.05.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ նույն պատճառով նախարար Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացված է։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ես չէի կարող մեր հասարակության անդամների մեծ մասին վիրավորել. Թունյանը՝ շահարկումների տեղիք տված իր հայտարարությունների մասին

12:30 14.05.2020

Այսօր ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է իր՝ վերջին օրերին արած ու շահարկումների տեղիք տված հայտարարություններին: «Բանկային գաղտնիքի մասին է հիմնական ասելիքս, երբ վարչապետը հայտարարեց, որ 9-րդ ծրագրով կառավարության, որով պետք է աջակցություն ստանան խոցելի խմբերը, աջակցություն են ստացել մարդիկ, որոնք իրենց բանկային հաշիվների վրա ունեին 20 մլն դրամից ու 1 մլրդ-ից […]

̰
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով

11:38 14.05.2020

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն: Որոշման հիմք է հանդիսացել այն, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

̰
«Արզնի 1-Երևան» ջրատարը վթարվել է․ Երևանի 3 վարչական շրջանում սպասվում է ջրանջատում

11:31 14.05.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված՝ վթարվել է «Արզնի 1-Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արաբկիր վարչական շրջան՝ Գրիբայեդով, Նաիրի Զարյան 15-19 հասցեները իրենց կոտորակներով, Կոմիտաս 12, 14, 16, 18, 20, 22-50 հասցեները իրենց կոտորակներով, Արամ Խաչատրյան նրբանցք, Արամ խաչատրյան 29-33 հասցեները, Վ․Փափազյան 1-17, 17/1, 22, 22/1, […]

̰
10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ․ Գագիկ Սուրենյան

10:57 14.05.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք??»

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, 72 առողջացած

10:48 14.05.2020

Մայիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։  

̰
COVID-19-ով պայմանավորված իրավիճակը հարևան երկրներում

10:28 14.05.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 652 դեպք: Ապաքինվել է 383 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 պացիենտ: Ըստ Worldometer-ի տվյալների՝ հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 112,725-ի, մահացել է 6,783 մարդ, ապաքինվել՝ […]

̰
Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ. ԱՀԿ

10:10 14.05.2020

Մայք Ռայանի խոսքով՝ աշխարհը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ կորոնավիրուսի համավարակը հսկողության տակ առնելու համար:

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսն ավելի քան 85 հազար մարդու կյանք է խլել․ Worldometer

09:08 14.05.2020

Ըստ Worldometer-ի տվյալների՝ կորոնավիրուսի տարածումից ի վեր աշխարհում վարակվել է 4,429,884 մարդ, ապաքինվել է 1,659,797-ը, մահացել՝ 298,174-ը։ Վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է․ այնտեղ գրանցվել է վարակման 1,430,348 դեպք։ Առաջին հնգյակում են նաև Իսպանիան (271,095), Ռուսաստանը (242,271), Մեծ Բրիտանիան (229,705) և Իտալիան (222,104)։ COVID-19-ից մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է։ Երկրում կորոնավիրուսը խլել է 85,197 մարդու կյանք։ […]

̰
Նախընտրական մրցապայքարում Բայդենն առաջ է անցել Թրամփից   

08:31 14.05.2020

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախընտրական մրցապայքարում 5 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընտրողների համազգային աջակցության վարկանիշին (SSRS)։ Բայդենը մեծ ժողովրդականություն է վայելում կանանց, սևամորթների և 45-ից բարձր տարիքի բնակիչների մոտ։ Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 51 տոկոսն աջակցել է Բայդենին, մինչդեռ նախապատվությունը […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու մեծ թվով «կարմիր բերետներ»

00:10 14.05.2020

Այսօր՝ մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական […]

̰
Մոտ 800 մլն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

22:52 13.05.2020

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ […]

̰
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

22:06 13.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի […]

̰
Լանզարոտի կոնվենցիա. ի՞նչ է իրենից ենթադրում այն և ո՞ր հարցերի շուրջ են հիմնական տարակարծությունները

21:59 13.05.2020

Լանզարոտի կոնվենցիան օրերս վավերացվել է խորհդարանի կողմից: Այդ փաստաթուղթը, սակայն, միանշանակ չի ընդունվել ոչ խորհրդարանում, ոչ խորհրդարանից դուրս: Ի՞նչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան և ո՞ր հարցերի շուրջ են տարակարծությունները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
32-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

21:50 13.05.2020

32-ամյա տղամարդը ոստիկանության Սևանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԵՄ դեսպանն ու Զարուհի Բաթոյանը քննարկել են ՔՈՎՒԴ-19-ի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը

21:29 13.05.2020

Մայիսի 13-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեսակապի միջոցով հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ։ Դեսպանը և նախարարը քննարկեցին ՔՈՎՒԴ-19 համավարակի հետևանքով տուժած ընտանիքներին և բնակչության խոցելի խմբերին տրամադրվող ՀՀ կառավարության աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք European Union in Armenia-ի ֆեյսբուքյան էջից։ Նախարար Բաթոյանը գնահատեց ԵՄ աջակցության արագ մոբիլիզացումը մասնավորապես՝ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP