ԼՂ ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական. La Verità – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.57 oC

ԼՂ ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական. La Verità

18:59 11.05.2020

Իտալական «Լա Վերիտա» օրաթերթում լույս է տեսել Իգնացիո Մանգրանոյի հեղինակած «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական» վերտառությամբ հոդվածը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ․

«Մեկ ամիս էլ դեռ չի անցել Լեռնային Ղարաբաղի (պատմական և պաշտոնական անվանումը՝ Արցախ) նախագահական և խորհրդարանական ընտրություններից, որոնց անցկացումը հերթական անգամ ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա պետականության կայացման ընտրած ուղին։ Արցախի Հանրապետության թվով 6-րդ նախագահական և 7-րդ խորհրդարանական այդ ընտրություններին մասնակցեցին նախագահի 14 թեկնածու և 10 քաղաքական կուսակցություն, ինչը վկայեց ընտրությունների ժողովրդավար և մրցակցային բնույթի մասին։ Երկու փուլով անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը, ով նախկինում եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

1991 թվականին ինքնորոշման իր իրավունքի իրացումից հետո ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման տեսակետից Արցախում արձանագրվել են շոշափելի ձեռքբերումներ։ Տարիներ շարունակ այստեղ մշտապես գործել է իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունքը, ինչի արդյունքում երբևէ չի արձանագրվել իշխանության ուզուրպացիա մեկ անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից, ինչը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի հարևան Ադրբեջանի մասին։ Այս առումով ցանկացած գործընթաց, որն իր բնույթով ժողովրդավարական է, նաև մեծ ներդրում է տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին և վերածվել հակամարտության, երբ, ՄԱԿ Կանոնադրության և ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, մոտ 80% հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն ձեռք բերեց անկախություն: Հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի խախտումը, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձ արեցին բռնի ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Կարևոր է ընդգծել, որ ԼՂ հակամարտությունն ամենևին տարածքային պահանջների մասին չէ, այլև այնտեղ ապրող մարդկանց էքզիստենցիալ անվտանգության խնդիր է։ Խնդիր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչն էլ հենց Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց անվտանգության ապահովման երաշխիքն է, անվտանգության, որը հնարավոր է ապահովել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների միջոցով։  Ընտրությունների արդյունքում ձևավորված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչներն էին, ովքեր 1994 և 1995 թվականներին ստորագրեցին եռակողմ՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունները, և ովքեր 90-ականներին մասնակցում էին բանակցություններին։ Այնինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ գտնվել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի օրինական իշխանությունների հետ։ Այդ իսկ պատճառով ներկայումս Հայաստանը՝ որպես Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավոր, բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։

Շուրջ երեք տասնամյակ Արցախում անցկացվող ընտրությունները վկայում են, որ Արցախի հասարակությունն իրապես ընթանում է ժողովրդավարության անշրջելի ուղիով, ինչը մեծ ներդրում է տարածաշրջանում անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման ճանապարհին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP