TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Գլխավոր

ՄԻՊ-ն արագ արձագանքման խմբեր է ուղարկել ոստիկանության բաժիններ, Գավառ, Գավառի ԲԿ և Նորատուս

17:00 29.04.2020

Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում: Ոստիկանության բաժիններում արդեն իսկ […]

̰
Եթե կազմակերպությունն ունի լավ վարկային ու հարկային պատմություն, ապա որևէ լրացուցիչ քննարկում աջակցության առումով տեղի չի ունենում. Խաչատրյան

16:53 29.04.2020

Բազմաթիվ ձեռնարկատերեր դժգոհում են, որ թեև համապատասխանում են պետական աջակցության ծրագրերի չափորոշիչներին, սակայն դրանց դիմելիս մերժում են ստանում: Նման իրավիճակների համար ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը: Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս հարցն են տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Գործնականում բացառվում է, որ եթե կազմակերպությունը բավարարել է չափանիշներին, մերժվի: Մասնավորապես, երրորդ միջոցառման […]

̰
ՀՀ վարչապետը՝ կառավարության՝ ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքի մասին

16:30 29.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- գրել է նա:

̰
ՊՆ խոսնակը հերքում է․ Գավառի միջադեպից մահացածը ՌՈ քննիչ չէ

16:21 29.04.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է լուրերին, թե Գավառում երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է։ Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունները։ Նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցերին՝ հարկ եմ համարում պարզաբանել․ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե իբր մահացածներից մեկը ռազմական […]

̰
Առերևույթ խոշտանգման վերաբերյալ քրգործերից մեկը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 

16:02 29.04.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացնելու երևույթների դեմ հետևողական քրեաիրավական պայքարը: Մասնավորապես, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Արմեն Աղաջանյանին առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ […]

̰
Երկօրյա բուռն քննարկումներից հետո ԱԺ-ն ընդունեց «ՀՀ 2020թ. բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը

15:56 29.04.2020

«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկօրյա բուռն քննարկումներից հետո ընդունվել է 101 կողմ, 17 դեմ ձայներով: Հիշեցնենք, որ նախագծով կառավարությունն առաջարկում էր 150 մլրդ դրամի վերաբաշխման հնարավորություն ընձեռել գործադիրին կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման նպատակով: Նախագիծը հատկապես քննադատությունների արժանացավ ընդդիմության կողմից, «Լուսավոր Հայաստանը» պնդում էր, որ […]

̰
Արթիկում կորոնավիրուս ունեցող պացիենտի հետ շփված քաղաքացու մոտ վիրուսի առկայությունը հերքվել է

15:44 29.04.2020

Ապրիլի 23-ին կորոնավիրուսով վարակված արթիկցի 65-ամյա հիվանդի հետ շփման շրջանակը Արթիկի օպերատիվ շտաբը շարունակում է ճշտել: Օպերատիվ շտաբից SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ 2 օր առաջ վատ ինքնազգացողությամբ բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի: Վերջինս կորոնավիրուսով վարակվածի մտերիմն է, սակայն ախտորոշումներից հետո նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել: «Արթիկում շարունակում ենք առաջին հերթին հետաքրքրվել, թե […]

̰
Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի

15:37 29.04.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի մասին: «Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեց 119 ՀՀ քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացի (ընդամենը 144 հոգի)։ Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Այս տարի ամառային զորակոչն իրականացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը. մանրամասներ

15:25 29.04.2020

Այս տարի ամառային զորակոչն իրականացվելու է հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը։ Զորակոչային նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու են մայիսի 1-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Նա նաև տեղեկացրել է, թե կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվելու: Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ Անհարկի կուտակումներից […]

̰
Նոր մանրամասներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում գիշերած ՀՀ քաղաքացիների մասին

15:16 29.04.2020

Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Երեկ օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել էին լքել տարածքը։ Վերջիններս երեկ գիշերել են դրսում։ Նրանք SHANTNEWS.am-ին այսօր նոր մանրամասներ են հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով այս պահի դրությամբ ձերբակալվել է 5 անձ

14:51 29.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ են ընդունվել Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում: 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, […]

̰
Կա 5 վիրավոր, բոլորը Երևանում են. Գեղարքունիքի մարզպետը երեկվա միջադեպից մանրամասներ է ներկայացրել

14:32 29.04.2020

Բուժանձնակազմից տուժածներ չկան, սակայն ոստիկաններ կան, որ թեթև վնասվածքներ են ստացել: Այդ մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ այս պահին կա 2 մահացած և 5 վիրավոր: Բոլոր վիրավորները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

̰
Պարո՛ն նախարար, ինչ-որ սրամտում եք, մենք կոնկրետ հարցեր ենք տալիս. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

13:14 29.04.2020

ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը: Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է: Նման […]

̰
Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց. պատգամավորները Ջանջուղազյանին հորդորում են հարցերին կոնկրետ պատասխանել

12:56 29.04.2020

«260 մլրդ դրամի ո՞ր մասն է ուղղվելու ենթակառուցվածքային կապիտալ ծախսերին»,- ԱԺ-ում ֆինանսների նախարարին հարց է ուղղել պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Մենք գրեթե կրկնապատկել էինք մեծությունը, որն ուղղվելու էր կապիտալ ծախսերին, մենք քանի որ գործ էինք ունեցել 2018-2019թթ. ցածր ծախսերի հետ …»,- ներկայացրել է նախարարը՝ այդպես էլ հստակ պատսխան չտալով: Արման Բաբաջանյանն  արձագանքել է. «Ես ավելի լավ […]

̰
Ի՞նչ է կատարվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան խոհանոցում. դեսպանը լուսանկարներ է հրապարակել

12:55 29.04.2020

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել դեսպանատան խոհանոցից, իսկ կից գրառման մեջ նշել է. «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան խոհանոցում: Շարունակելի»:

̰
Հիլարի Քլինթոնն աջակցել է Ջո Բայդենին նախընտրական մրցավազքում

12:47 29.04.2020

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ սատարում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նախագահության համար մրցապայքարում: Այդ մասին նա հայտարարել է իրենց համատեղ տեսակոնֆերանսի ժամանակ: Քլինթոնն ընդգծել է, որ ուրախ է «ոչ միայն Բայդենի թեկնածությանը սատարելու համար, այլև օգնելու նրան՝ նախագահի ընտրությանը բարձրացվելիք բազմաթիվ թեմաների լուսաբանման հետ կապված»: «Ջո Բայդենը պատրաստվել է այս պահին […]

̰
Շվեյցարիան պատրաստվում է աստիճանաբար բացել սահմանները

12:41 29.04.2020

Շվեյցարիան հարևան երկրների հետ քննարկում է սահմաններն աստիճանաբար բացելու տարբերակը: Այս մասին հայտնում է Xinhua-ն: «Տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Շենգեն գոտու երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները, համաձայնություն է ձեռք բերվել ճամփորդությունների սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու մասին: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի տարածումը թույլ չտալը պետք է մնա առաջնահերթություն»,- ասված է հրապարակման մեջ: Ընդ որում, Շվեյցարիայի դաշնային […]

̰
Վարակազերծման հարցով ԱԻՆ-ն աջակցում է բոլոր համայնքներին

12:26 29.04.2020

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ վարակազերծման հարցով աջակցում է բոլոր համայնքներին «Հանրապետության ամբողջ տարածքում ԱԻՆ-ը շարունակում է բնականոն դարձած վարակազերծման գործընթացը։ Անհրաժեշտության դեպքում ներգրավվում են նաև ԱԻՆ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները։ Վարակազերծման հարցով ԱԻՆ-ին դիմած բոլոր համայնքներին աջակցություն է ցուցաբերվում։ Ապրիլի 21-28-ը փրկարարներն 3055 […]

̰
Կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև շարունակական համագործակցությունը. նախագահը  շնորհավորել է Իսրայելի նախագահին

12:20 29.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: «Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբի մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորու­թյուն էր մեկ անգամ ևս բարձրաձայնելու հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի և պատմական ընդհանրությունների մասին։ Այն հրաշալի առիթ էր նաև քննարկելու մեր երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման նոր […]

̰
Պատգամավորներն Ատոմ Ջանջուղազյանին խնդրում են «մարդկային լեզվով» բացատրել բյուջեի փոփոխությունների էությունը

12:14 29.04.2020

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ. պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դարձյալ պնդել է, որ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղվող միջոցների վերաբաշխմանն է վերաբերում, ընդդիմության պատգամավորները կրկին այն համարել են խորհրդարանի լիազորությունները սահմանափակող քայլ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել. Ոստիկանությունը՝ Գավառի դեպքի մասին

11:32 29.04.2020

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Գավառում տեղի ունեցած դեպքի մասին լրատվամիջոցներում շրջանառվող վարկածներին: «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Ապրիլի 28-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով […]

̰
Երկու պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով․ ԱՆ

11:11 29.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 20189 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 65 նոր դեպք և 34 առողջացած։ Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք․ ունենք 34 առողջացած

10:58 29.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 65 նոր դեպք, ընդհանուր՝ 1932։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 900։ Փաստացի բուժում է ստանում 1000 մարդ։ Մահվան դեպքերի թիվը նույնն է՝ 30։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 20189։

̰
Հայաստանում ե՞րբ կավարտվի Covid-19-ի բռնկումը․ սինգապուրցի գիտնականների կանխատեսումը

09:41 29.04.2020

Սինգապուրի տեխնոլոգիայի և դիզայնի ինստիտուտի (SUTD) մասնագետները, ուսումնասիրելով Covid-19-ով վարակվածների վիճակագրությունն աշխարհի 131 երկրում, կանխատեսումներ են արել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, հիվանդության բռնկման ավարտի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է Rusarminfo-ն։ Համաձայն կանխատեսման՝ Հայաստանում հիվանդացության պիկն արդեն անցել է։ Մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 97%-ն ի հայտ կբերվի մինչև հունիսի 10-ը, իսկ 99%-ը՝ […]

̰
Վրաստանն անհանգստացած է Ուկրաինայի հետ հետագա հարաբերություններով

09:05 29.04.2020

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ՝ Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման պատճառով։ Նախագահի հայտարարությունը հրապարակել է նախագահի պաշտոնական կայքում։ «Վրաստանը և Ուկրաինան հանդիսանում են սերտ ռազմավարական գործընկերներ։ Մեր համագործակցությունը հիմնված է ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և մեր համատեղ շահերի ու ձգտումների նկատմամբ հարգանքի վրա։ Չնայած […]

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 60 հազարին․ Worldometer

08:53 29.04.2020

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,138,886-ի, մահացել է 218,010 մարդ, ապաքինվել՝ 956,057-ը։ Ներկայում աշխարհում կա 1,964,819 ակտիվ դեպք։ Պացիենտներից 56,966-ի (3%) վիճակը ծանր է։ Համավարակից ամենից մեծ թվով վարակակիրներ ու մահվան դեպքեր ունի ԱՄՆ-ը։ Երկրում վարակը խլել է 59,266 մարդու կյանք։ Մինչ օրս երկրում կորոնավիրուսով է վարակվել 1,035,765 մարդ։

̰
Սիրիայում վառելիքի ցիստեռնի պայթյունից 40 մարդ է զոհվել, որից 11-ը՝ երեխաներ

08:44 29.04.2020

Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքի ամենաբանուկ՝ Ռաջու պողոտայում վառելիքի ցեստեռն է պայթեցվել։ Զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 47-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ Նշվում է, որ զոհերից 11-ը երեխաներ են։ Տուժածները հոսպիտալացվել են։ Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի։ Հարակից շինություններին լուրջ վնաս է հասցվել։ Մոտակայքում կայանված մեքենաներն […]

̰
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է. Armtimes.com

01:22 29.04.2020

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ է հայտնել: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ […]

̰
Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել. Аrmlur.am

23:30 28.04.2020

Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։ Այս մասին հաղորդում է ArmLur.am-ը։ ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել : Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել […]

̰
9-րդ դասարանցիները՝ Instagram-ում. ԿԳՄՍ նախարարը լուսանկար է հրապարակել

22:45 28.04.2020

9-րդ դասարանցիները` Instagram-ում. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել։ Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի վաղ հայտնել էր, որ փոխադրման քննություններ չեն լինի 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում։

̰
BACK_TO_TOP