10:22 30.04.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ս.թ. ապրիլի 29-ին ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն է ներկայացել ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Ա.Հ.-ն, ով կամավոր հանձնել է դեռևս Արցախյան ազատամարտից իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը, 2 պահունակները, տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի նռնակներ և պայթուցիչ: Կամավոր հանձնված զենքը և ռազմամթերքը ուղարկվել […]
09:26 30.04.2020
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում բարի լուր է հայտնել․ «Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»: https://www.facebook.com/photo.php?fbid=153670362854097&set=a.116043723283428&type=3&theater
09:04 30.04.2020
Կորոնավիրուսային վարակ է հայտաբերվել Ղազախստանի արևմուտքում գտնվող երկրի խոշորագույն Տենգիզ նավթահանքի 71 աշխատողի մոտ։ Նրանցից 12-ն առողջացել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանային օպերատիվ շտաբին։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3200 դեպք, որից 25-ը՝ մահվան ելքով։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի հայտարարել էր մինչև մայիսի 11-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու […]
08:21 30.04.2020
Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը հատել է 1 մլն-ի նշագիծը՝ 1,000,983։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Covid-19-ով է վարակվել է 3,220,580 մարդ, մահացել՝ 228,239-ը։ Ակտիվ դեպքերի թիվը կազմում 1,991,358, պացիետներից 59,811-ի (3%) վիճակը գնահատվում է ծանր։ Վիրուսի հետևանքով առավել բարդ վիճակ է ԱՄՆ-ում՝ ընդհանուր 1,064,572 վարակված և մահվան 61,669 դեպք։
23:57 29.04.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում խոսում է այսօրվա միջադեպի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։
23:32 29.04.2020
Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը պատրաստվում է դռները բացել սեպտեմբերից, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի նշվել: Այդ մասին հաղորդում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով թատրոնի տնօրինությունը: Ինչպես հաղորդվում է, արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք հնչելու են բացման առաջին համերգին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ կհնչեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» և Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: «Ռեքվիեմը» նվիրված է լինելու […]
22:40 29.04.2020
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն այսօր հերթական նիստն է անցկացրել: Նիստի օրակարգում էր նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա փաստել է, որ 2019-ի ընթացքում հայկական լրատվական դաշտը ազատ է եղել, սակայն օրենքը թերի է և փոփոխությունների […]
21:54 29.04.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս […]
21:39 29.04.2020
ՀՀ ոստիկանությունը հերքում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Նման ահազանգ չենք ստացել»,- ասաց Ջանոյանը։ Լրատվամիջոցներում տարածած տեղեկության համաձայն՝ նորատուսցիները հարձակվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վրա, որտեղ գտնվում են Գավառում փոխհրաձգության հետևանքով գտնվող վիրավորները։ Գավառ քաղաքում՝ Գավառի […]
21:16 29.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտնեց, որ իրենց կանխատեսումը դեռ երկու ամիս առաջ այն էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ է լինելու 12-18 ամսում։ Նա նշեց, որ դրանից անցել է 2 ամիս։ Ըստ Գեբրեյեսուսի՝ ստացվում է, որ իրենց կանխատեսմամբ՝ պատվաստանյութը կհայտնվի 10-16 ամսում։ Բայց ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն հրավիրեց […]
21:10 29.04.2020
Արթուր Դանիելյանը դուրս եկավ «Էրեբունի» ԲԿ-ից։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, Արթուր Դանիելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում […]
20:56 29.04.2020
Երեկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, կրակոցների հետևանքով երկու հոգի մահացավ, իսկ դեպքերն էլ շարունակություն ունեցան՝ հանգեցնելով վենդետայի։ Իսկ ինչից սկսվեց պատմությունը։ Նորատուս համայնքի և Գավառ քաղաքի անչափահաս տղաների միջև վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է մեծերը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: ArmLur.am-ի ձեռքի […]
20:48 29.04.2020
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Զրուցակիցները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու […]
20:42 29.04.2020
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում` Արթուր Դանիելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Այնուհետև Արթուր Դանիելյանը ոստիկանության բաժնից տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն»,- ասաց Ջանոյանը։
20:33 29.04.2020
ԱՀԿ հերթական ասուլիսի ժամանակ Շվեդիայից ներկայացած լրագրողները ԱՀԿ ղեկավարությանը հարցրին՝ արդյո՞ք ճիշտ է Շվեդիայի քաղաքականությունը կորոնավիրուսի կանխարգելման հարցում։ Հարցում նշվեց, որ Շվեդիան չի մտցնում սահմանափակումներ, սակայն ԱՀԿ գործադիր տնօրենը չհամաձայնեց այս պնդման հետ։ Մայքլ Ռայանը բացատրեց, որ թեև Շվեդիան տեղաշարժման և այլ սահամանփակումներ չի սահմանել, ինչպես այլ երկրներ, բայց կանխարգելիչ քայլեր այնուամենայնիվ իրականացրել է։ Կազմակերպության […]
20:20 29.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գավառ քաղաքում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանագամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]
20:17 29.04.2020
ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները, վերադարձել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020թ-ի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին նախագծին: Ընդդիմության դիրքորոշումը նախագծի նկատմամբ չի փոխվել, ֆինանսների նախարարին ուղղել են հարցեր և հայտարարել, որ չեն ստացել համարժեք պատասխաններ: Նույնպիսին չի եղել վերաբերմունքը մյուս երկու նախագծերի նկատմամբ, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ, իսկ կառավարությունը հաշվի է առել նաև ընդդիմության […]
20:09 29.04.2020
Ապրիլի 28-ին Երևանի ավագանու նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ […]
19:45 29.04.2020
SHANTNEWS-ն արդեն հայտնել է այն մասին, որ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Արթուր Դանիելյանի միջև։ «Հիմա զննության է ենթարկվում, գլխապտույտ, սրտխառնոց ունի»,- ասել է Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե զննությունը որքան կտևի: Չի կարող պնդել կամ հերքել՝ կոտրվածքներ ունի՞, թե՞ ոչ: […]
19:13 29.04.2020
Սխտոր, օղի, շոգեբաղնիք… Մինչ ամբողջ աշխարհը փորձում է գտնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ դեղամիջոցը, տարբեր հարթակներում նաև նման միջոցներով են առաջարկում դիմագրավել հիվանդությանը: Մի՞ֆ, թե՞ իրականություն: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:07 29.04.2020
Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ «Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, […]
19:00 29.04.2020
Լիբանանում ֆինանսական և կորոնավիրուսային զուգահեռ ճգնաժամային իրավիճակների պայմաններում բախումներ են եղել բանակի հետ։ Ցուցարարները կոտրել են Բեյրութի խանութները և բանկերի գրասենյակները։ Այս մասին հայտնում է CNN կայքը։ Հենց կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային դրությունն էլ խստացրել է ֆինանսական ճգնաժամի ուժգնությունը։ Արդյունքում երկրում սկսվել են զանգվածային անկարգություններ։ Մարդիկ բողոքում են, որ հացի փող չունեն, և կորոնավիրուսը վերջին բանն […]
18:55 29.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ. «Այս օրերին մենք շարունակում ենք աշխատել գերծանրաբեռնված և գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով մեզ դիմած քաղաքացիների օթևանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման […]
18:51 29.04.2020
Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: «Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հարկ ենք համարում […]
18:35 29.04.2020
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Հեռանկար» հաղորդման շրջանակում հաղորդավար Արամ Աբրահամյանը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։ «Հանրային մարդը պետք է գիտակցի՝ իրեն ոչ միայն նայում են կողքի ընկերները, որոնք հետո կասեն՝ գիտե՞ս, քեզ նա այս օրը գցեց, քեզ կարող է հաղթեց հարցուպատասխանի ժամանակ, այլ նաև մնացածն են նայելու […]
18:29 29.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ […]
18:09 29.04.2020
Ի՞նչ կանոններ պետք է պահպանեն այս օրերին աշխատող կազմակերպությունները՝ կորոնավիրուսային վարակը կանխարգելելու համար: «Մենք՝ բոլորս, երազում ենք վերադառնալ մեր կյանքի բնականոն հունին, և յուրաքանչյուրիս վարքագծից է կախված՝ որքան շուտ կգա այդ ժամանակը»,- ասում է բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:47 29.04.2020
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ոստիկանությունում նման բովանդակությամբ ահազանգ ստացվել է: Նա տեղեկացրեց՝ այս պահին ոստիկանությունում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում: Միջադեպի մասնակիցների մասին և այլ մանրամասներ չեն հաղորդվում: