15:15 28.04.2020
Մարդկությունը կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ի հայտ գալուց հետո: Դա տեղի կունենա ոչ շուտ, քան մեկ կամ երկու տարի հետո, ասել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Այս մասին հաղորդել է Le Figaro պարբերականը: «Մենք չենք վերադառնա նորմալ կյանքի ավելի շուտ, քան մեկ կամ երկու տարի հետո: Մենք կարող ենք […]
15:10 28.04.2020
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ […]
14:56 28.04.2020
Երևանի ավագանին այսօր` ապրիլի 28-ի նիստում, համաձայնություն տվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին որոշմանը: Օրենքի նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: «Երևանի ենթակայության կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել է պետական բյուջեից ստացվող գումարները, վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվել։ ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020-ի […]
14:06 28.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
13:26 28.04.2020
«4-րդ և 9-րդ դասարաններում փոխադրական և գիտելիքների ստուգման քննություններ չեն անցկացվի: Մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականների հիման վրա կամփոփվեն տարեկան գնահատակաները, իսկ այն առարկաները, որոնք քննական էին, տարեկան գնահատականները կհամարվեն նաև քննական: Այդ գնահատականների հիման վրա աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան: Նույն սկզբունքը կգործի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների համար, այս դեպքում ևս չեն […]
13:17 28.04.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում «Լիրիկա» հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման […]
12:54 28.04.2020
«Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ: 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում դասերը կտևեն մինչև մայիսի 22-ը, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցման ծածկած ծավալի: Ըստ այդմ՝ այն դպրոցներում, որոնք լրացրել են հեռավար կրթությամբ այս տարվա ողջ ծրագիրը, հաջորդ ուսումնական տարում լրացնելու խնդիր չի դրվելու»,- այսօր Կառավարության […]
12:39 28.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է 28.04.2020-ի դրությամբ COVID-19-ի հետ կապված թարմացումները: Ըստ այդ տվյալների՝ կա վարակի 8 հաստատված դեպք, 5 հիվանդ բուժվել է, 12 մարդ մեկուսացվել, մահվան դեպք չի գրանցվել. ընդհանուր առմամբ թեստավորվել է 239 մարդ:
12:36 28.04.2020
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին խոստովանել է, որ մինչև 2021 թվականը հետաձգված Օլիմպիական խաղերը հնարավոր է ընդհանրապես չեղյալ հայտարարվեն, եթե այդ ժամանակ էլ կորոնավիրուսը շարունակի սպառնալ մարդկանց առողջությանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեն ևս մեկ տարով, Մորին տվել է բացասական պատասխան. «Ո՛չ, այդ դեպքում ՕԽ-ը կչեղարկվեն»: Կազմակերպչական կոմիտեի ղեկավարը ասել է, որ […]
12:32 28.04.2020
Կառավարությունը կանխատեսում է, որ 4,9 տնտեսական աճի փոխարեն կլինի 2 տոկոս անկում։ Սակայն այս գնահատականի հետ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն չէ։ Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում բյուջեի վերաբաշխումների նախագծի քննարկմանը։ Մելքումյանի խոսքով՝ անկումն ավելի մեծ է լինելու, քան կառավարությունը կանխատեսել է։ Նա դա կապում է նաև այն բանի հետ, որ եթե կառավարության օժանդակությունը բաշխվի […]
12:26 28.04.2020
Հրապարակվել է պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ […]
12:23 28.04.2020
Կառավարությունը այսօր նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի բյուջեում վերաբաշխումներ անելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է 150 միլիարդ դրամի գումարների տեղափոխություններ անել բյուջեի տարբեր հոդվածներում։ ԱԺ ամբիոնից ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:17 28.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է թվեր՝ մարզում կորոնավիրուսի ֆոնին արձանագրված իրավիճակի մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը: https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/696200881146320/?type=3&theater
12:16 28.04.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժխտել է 2020թ. նախագահական ընտրությունները հետաձգելու հավանականության մասին լուրերը, դրանք անվանել քարոզչություն: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նախագահական ընտրություններում Թրամփի հավանական մրցակից Ջո Բայդենը կանխատեսել է, որ Թրամփը ցանկացած պատրվակով կփորձի համապետական ընտրությունները հետաձգել: «Ես անգամ չեմ էլ մտածել ընտրությունների օրը փոխելու մասին: Ի՞նչ իմաստ […]
12:12 28.04.2020
Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց Մահաթմա Գանդիի արձանը տեղադրել Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում: Հարցը ներկայացրեց Երևանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման և […]
12:00 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ աստիճանաբար անցնում են սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի: «Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը […]
11:55 28.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ նշեց, որ կոմունալ վճարումները հետաձգելու մասին հայտարարությունից օգտվել են շատերը, ովքեր դրա կարիքը չունեին: Դրա արդյունքում, ըստ վարչապետի, կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Փաշինյանն ասաց՝ տեսնելով, որ ընտրությունը լինելու է՝ երկրում հոսանք կա՞, թե՞ չկա, գազ կա՞, թե չկա՞, համաձայնություն են տվել, […]
11:30 28.04.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]
11:28 28.04.2020
Ապրիլի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից «06»-ի վարորդը նախ տեղում առաջին բուժօգնություն […]
11:01 28.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, ընդհանուր՝ 1867։ Առողջացել է ևս 18 պացիենտ, ընդհանուր՝ 866։ Փաստացի բուժում է ստանում 971 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 30 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում […]
10:55 28.04.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն ?????-?? տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․ ?.Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ ?. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց […]
10:52 28.04.2020
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ https://www.facebook.com/presidentrobertkocharyan/photos/a.240492096609168/571679866823721/?type=3&theater
09:47 28.04.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր Կիև-Երևան-Կիև ուղղությամբ իրականացվելիք չարտերային թռիչքի ուղևորների ցանկն ու կից նշել․ «Սիրելի հայրենակիցներ, կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի՝ ժ․ 15։00-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։ Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։ Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը […]
08:44 28.04.2020
2020 թվականի երկրորդ կիսամյակում ողջ աշխարհում 195 մլն մարդ գործազուրկ կդառնա կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի ապրիլյան զեկույցում։ «COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը համաշխարհային տնտեսությունը կընկղմի ռեցեսիայի մեջ՝ գործազրկության ու աղքատության պատմական մակարդակներով»,-կարծում են կազմակերպության վերլուծաբանները։ Ըստ նրանց կանխատեսման՝ ճգնաժամային իրավիճակից առավել կտուժեն փոքր և միջին ձեռնարկությունները, ֆերմերները, ինքնազբաղված անձինք, փախստականներն ու միգրանտները։ Համաձայն […]
08:20 28.04.2020
Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,064,837-ի, մահացել է 211,609 մարդ, ապաքինվել՝ 922,397-ը։ Վերոնշյալ 3 միլիոն վարակակրից ավելի քան 1 միլիոնը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։ Երկրում մահացել է 56,803 մարդ։ Երկիրը վարակակիրների և զոհերի թվով առաջատարի դիրքերը չի զիջում բավականին երկար ժամանակ։ Հակառեկորդակիրների եռյակում են նաև Իսպանիան (229 հազարից […]
23:38 27.04.2020
«Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես […]
23:32 27.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: Կեղծ և […]
23:12 27.04.2020
«Goris Today»-ի աղբյուրները հայտնում են, որ Գորիսում այսօր՝ ապրիլի 27-ին, գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիսի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Հիվանդի շփման շրջանակն այժմ պարզվում է, նա տեղափոխվել է Երևան: Նախնական տեղեկություններով շփման շրջանակում նաև բուժաշխատողներ են: Ավելի մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք ավելի ուշ:
22:46 27.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է աշխատանք փնտրողների և գործատուների ուշադրությունը․ «Հայտնում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն […]
22:12 27.04.2020
Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։ Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում: Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 […]