Շվեյցարիան պատրաստվում է աստիճանաբար բացել սահմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

Շվեյցարիան պատրաստվում է աստիճանաբար բացել սահմանները

12:41 29.04.2020

Շվեյցարիան հարևան երկրների հետ քննարկում է սահմաններն աստիճանաբար բացելու տարբերակը: Այս մասին հայտնում է Xinhua-ն:

«Տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Շենգեն գոտու երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները, համաձայնություն է ձեռք բերվել ճամփորդությունների սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու մասին: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի տարածումը թույլ չտալը պետք է մնա առաջնահերթություն»,- ասված է հրապարակման մեջ:

Ընդ որում, Շվեյցարիայի դաշնային խորհուրդն այս շաբաթ պետք է որոշում ընդունի՝ ինչպես սահմանները փակելու նպատակային թուլացումը կյանքի կոչել, այսինքն՝ ինչպես աստիճանաբար չեղարկել արգելքը մարդկանց որոշակի կատեգորիայի համար:

Մարտի սկզբից, երբ երկիրը փակել է իր սահմանները գրեթե բոլոր օտարերկրացիների համար, շուրջ 56 հազար մարդու մուտքը Շվեյցարիա արգելվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

17:58 13.05.2025

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

17:56 13.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

17:52 13.05.2025

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:48 13.05.2025

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

17:44 13.05.2025

25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կար

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...

Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:40 13.05.2025

Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 14-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP