21:07 27.04.2020
Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերով ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում քննական համակարգում սպասվող փոփոխությունները: Նախարարը խոսել է նաև ավարտական քննությունների ու վերջին զանգի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 27.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել […]
20:48 27.04.2020
ՈւԵՖԱ-ն 236,5 մլն եվրո է հատկացրել, որպեսզի օգնի իր 55 անդամ ֆեդերացիաներին հաղթահարել կորոնավիրուսի պատճառած խնդիրները: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կստանա 4,3-ական միլիոն եվրո։ Դրանց թվում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Միջոցները կվճարվեն այս մրցաշրջանի վերջում և հաջորդում: Գումարը կհատկացվի ՈւԵՖԱ-ի հիմնադրած «Հեթ-տրիկ» հիմնադրամի կողմից:
20:32 27.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է Նունե Սարգսյանը։ «Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի […]
20:26 27.04.2020
Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից դրվում են տարբեր բուսատեսակների տնկիներ, ծաղկող թփեր։ Կոմիտասի պողոտայի երկարությամբ տնկվում են «Կիպրոսենի» տեսակի թփեր, որոնք, բացի կանաչ գոտի ստեղծելուց, ծառայելու են նաև որպես փողոցն ու մայթը տարանջատող անվտանգության բնական պատնեշ։ «Ցավոք, կան մարդիկ, ովքեր «ուրիշի ծառերն են ջարդում […]
19:46 27.04.2020
2020թ. ապրիլի 27-ին՝ ժամը 08:35-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում գտնվող գերեզմանոցում կայանված ավտոմեքենայում դի կա: Քննչական-օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է Կապան քաղաքի 31-ամյա բնակչի դին` հրազենային վնասվածքով: Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի և դեպքի […]
19:15 27.04.2020
Լիբանանում քաղաքական նոր ճգնաժամ է հասունանում: Այսօր վաղ ժամերից սկսած՝ ցուցարարները անվադողեր հրկիզելով փորձել են փակել մայրաքաղաք Բեյրութի, ինչպես նաև այլ շրջանների մի շարք կենտրոնական փողոցներ և ճանապարհներ: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:11 27.04.2020
Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լևոն Մնացականյանը, որը 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը, այսօր հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ: «Շատ կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը, նույնիսկ հարցաշարի մեջ չներգրավված հարցեր ենք գտել, հանձնաժողովի աշխատանքը միտված է լինելու անվտանգության […]
18:06 27.04.2020
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց և միաձայն ընդունեց «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ Զինված ուժերում մահացած զինծառայողների հարազատներին տրամադրվող իրավաբանական օգնությունն առաջարկվում է անվճար դարձնել: Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ «զինվորական ծառայության ժամանակ մահացած» հասկացությունը բավականին լայն շրջանակ է ընդգրկում, քանի որ զինվորական ծառայությունը բաժանվում է 3 […]
17:47 27.04.2020
Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի […]
17:36 27.04.2020
Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» և ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը: «Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- փոքրիկ հյուրին ներկայացրել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը: Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, սակայն չի ցանկանում դրանով գումար վաստակել։ Մաքսիմ […]
17:16 27.04.2020
Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել […]
17:10 27.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ «Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև […]
16:54 27.04.2020
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ Zoom հեռավար հարթակի միջոցով անցկացնում է քննարկում: «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով քննարկմանը միացել են Իրանում և Վրաստանում ՀՀ դեսպանները, պատգամավորներ: Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է իրավիճակը հարևան երկրում. «69-րդ օրն է, որ Իրանում սկսվել […]
16:28 27.04.2020
Արցախի հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ վարակը չի հաստատվել: Հիշեցնում են նաև, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել է:
16:02 27.04.2020
Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ են սահմանված հունիսի 5-ից 20-ը, այժմ առաջարկվում է քննությունն իրականացնել ավելի ուշ՝ հունիսի 16-ից 30-ը, իսկ արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասին խոսելով՝ Հարությունյանը հայտնեց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի և Ինֆորմատիկայի ու տեղեկատվական […]
16:00 27.04.2020
Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ, 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման […]
15:40 27.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պարոն Չակրաբարտին ողջունել և դրական է համարել կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ՀՀ կառավարության հակաճգնաժամային լայն միջոցառումների իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը լիարժեք աջակցում է հայկական կողմի քայլերին ու ծրագրերին: […]
15:39 27.04.2020
Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձևն ընտրում են առանձին բուհերը՝ իրենց ինքնավարության սահմաններում՝ պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնը և մինչև հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Մեդալի քննությունների հետ կապված՝ Հարությունյանը հայտնեց, որ դրանք ևս չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել մասնակցել հաջորդ […]
15:22 27.04.2020
2019-ին սահմանվեց նվազագույն կենսաթոշակների չափ՝ 22500 դրամ, որից ցածր չէր կարող տրամադրվել: Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ բարձրացվեց: Այս տարվա հունվարին երկրորդ բարձրացումն է տեղի ունեցել: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:15 27.04.2020
Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել: Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ […]
14:59 27.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ բուհերի ընդունելության քննություններին, քանի որ այդ հարցը շատերին հետաքրքրում է և կարևոր է: «Մենք շատ քննարկեցինք լուծումները, և պետք է անկեղծ ասեմ, որ ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որ հա՛մ կարողանանք դիմորդների գիտելիքը չափել, հա՛մ էլ առավելագույնս համավարակային միջոցառումներին չխոչընդոտենք և խնդիրներ […]
14:49 27.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: «Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս […]
14:47 27.04.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։ Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման […]
14:31 27.04.2020
Ո՞ղջ է արդյոք Կիմ Չեն Ինը, թե՞ մահացել է․ ընտանիքից ո՞վ կարող է նրան փոխարինել: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
13:14 27.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկույցով ամփոփեց 2019-ը՝ նշելով, որ և՛ դրական զարգացումներ կան, և՛ կան արձանագրված խնդիրներ: Արման Թաթոյանը նաև ՄԻՊ-ին ուղղված բողոքների վիճակագրությունը ներկայացրեց: Օրինակ, եթե 2015-ին բողոքների թիվը եղել է 5000-ից մի քիչ ավելի, նույն թիվն է եղել նաև 2016-ին, ապա 2019թ. այդ թիվը […]
13:08 27.04.2020
ՀՀ ԱԻՆ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել անցած շաբաթ տեղի ունեցած պատահարների վերաբերյալ. «Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, երկու սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային […]
13:06 27.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագրով այս պահին կա հաստատված 461 հայտ, որի ընդհանուր գումարը կազմում է 5.2 մլրդ դրամ: Այս մասին այսօր`ապրիլի 27-ին, Կառավարության մամուլի սրահում կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ծրագրի պայմաններն ու այն շահառուներին, որոնք կարող են օգտվել ծրագրից, մասնավորապես, 3-րդ միջոցառման […]